Հայաստանում քաղաքական հեղափոխությանը փոխարինելու է գալիս տնտեսական հեղափոխությունը։ Ռուսաստանի հետ հարաբերությունները շարունակում են առաջնահերթություն մնալ. վարչապետի եզրակացություններն ու կանխատեսումները։" />

Հայաստանի նոր առաջնորդի պաշտոնավարման 100 օրը. Նիկոլ Փաշինյանը հաշվետվությունը հրապարակում էր ներկայացնում

Հայաստանում քաղաքական հեղափոխությանը փոխարինելու է գալիս տնտեսական հեղափոխությունը։ Ռուսաստանի հետ հարաբերությունները շարունակում են առաջնահերթություն մնալ. վարչապետի եզրակացություններն ու կանխատեսումները։

«Հայաստանը մտմնում է տնտեսական հաղթանակների շրջան», օգոստոսի 17-ին Երևանի կենտրոնական հրապարակում բազմահազարանոց հավաքին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նրա խոսքերը դիմավորել են ողջույնի բացականչություններով:

Իր պաշտոնավարման 100-րդ օրը Հայաստանում գարնանային «թավշյա հեղափոխության» առաջնորդն հազարավոր կողմնակիցներին հավաքել էր Երևանի կենտրոնում՝ Հանրապետության հրապարակում՝ կատարված աշխատանքի մասին հաշվետվություն ներկայացնելու:

Ներկայացնում ենք մանրամասները:

• Ինչպես և ինչու 2018թ-ի ապրիլին Հայաստանում «թավշյա հեղափոխություն» տեղի ունեցավ 

Տնտեսական հեղափոխություն

Գլխավոր թեմաների շարքում էր տնտեսությունը:

Հայաստանում աճի ներկայիս ցուցաննիշները Փաշինյանը դրական է գնահատել, սակայն նշել է, որ պատրաստվում է տնտեսական նոր մոդել ստեղծել:

«Տնտեսական աճի այն մոդելը, որն այսօր ունենք, մեզ ձեռնտու չէ: Մենք ուզում ենք [այն] փոխել, որովհետև… հին մոդելի մեջ… տնտեսական աճը քաղաքացիներն առանձնապես չեն զգում: Մենք հին տնտեսական համակարգը… փոխարինելու ենք ներառող տնտեսական համակարգով: Սա նշանակում է, որ Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներն ունենալու են տնտեսական գործունեությամբ զբաղվելու միևնույն հնարավորությունները, միևնույն հասանելիությունը, միևնույն ազատությունները, և բոլորը հավասար են լինելու օրենքի և հարկային մարմինների առաջ»:

Փորձագետներն ավելի վաղ նշում էին, որ հեղափոխության և իշխանափոխության պատճառով տնտեսական ցուցանիշները կարող են անկում ապրել: Սակայն Փաշինյանը ներկայացրել է բիզնես-ակտիվության տեմպերի վերաբերյալ վերջին հաշվետվություններն ու վստահեցրել, որ տնտեսությունը զարգանում է ակտիվ տեմպերով:

«Հունիս հետհեղափոխական առաջին ամիսն է. գրանցվել է 9.6 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշ, իսկ տարվա տնտեսական ակտիվության ցուցանիշը 8.9 տոկոս է: Հայաստանի բանկերում ավանդներն ավելացել են 116 միլիարդ դրամով, այսինքն՝ մոտ 250 միլիոն դոլարով: Ընդ որում, սա ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից բանկերում թողած ավանդներն են, ինչը նշանակում է, որ Հայաստանի քաղաքացինեըը և սփյուռքի մեր հայրենակիցներն վստահություն ունեն, որ տնտեսական ակտիվության ցուցանիշը շարունակելու է աճ ապրել»:

Հայաստանում այլևս կոռուպցիա չկա

Փաշինյանը մեկնաբանել է նաև խոշոր կոռուպցիոն բացահայտումները և հայտարարել, որ Հայաստանում այլևս կոռուպցիա չկա:

«Սակայն դա չի նշանակում, որ Հայաստանում չկա ոչ մի պաշտոնյա, որ կաշառք չի վերցնում: Սա նշանակում է, որ Հայաստանի Հանրապետության կառավարության բարձրաստիճան պաշտոնյաների մեջ չկան կոռումպացված մարդիկ և չեն լինելու: Ես դա ձեզ երաշխավորում եմ անձամբ»:

«2008թի մարտի 1-ի գործը»

Վարչապետը հատուկ անդրադարձավ նաև «2008թ-ի մարտի 1-ի գործին», երբ հերթական նախագահական ընտրույթուններից հետո բողոքի ցույցերը ցրելիս 10 մարդ զոհվեց:

Այդ գործն ամբողջությամբ բացահայտված է, ասել է Նիկոլ Փաշինյանը:

«Ուզում եմ հստակ ընդգծել, որ բացառում եմ, որ… որևէ ոճրագործ, Հայաստանի քաղաքացու արյունը հեղած որևէ մարդասպան խուսափի պատասխանատվությունից: Այդպիսի տարբերակ չկա»:

• Ինչ է տեղի ունեցել Հայաստանում 2008թ-ի մարտի 1-ին, ինչու է կալանավորվել այն ժամանակված նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու ինչ են այսօր այդ մասին մտածում Հայաստանում

Երկրում բյուրոկրատիայի կրճատում

Հայաստանի վարչապետը հայտարարել է նախարարությունները կրճատելու մասին, ինչը կօգնի բարձրացնել պետական կառավարման համակարգը:

«Մենք կարծում ենք, որ Հայաստանի Հանրապետությունում պետք է չլինի 17 նախարարություն, և նախարարությունների թիվը շոշափելիորեն պետք է կրճատվի: Նաև պետական կառավարման մարմինների թիվն էականորեն պետք է կրճատվի»:

Լուծել միգրացիայի խնդիրը

Այս բոլոր միջոցներն, ըստ Փաշինյանի, պետք է բեկում մտցնեն արտագաղթի հետ կապված իրավիճակում: Վարչապետը հայտարարել է, որ ցուցանիշներն այսօր արդեն հուսադրող են:

«Իմ վարչապետ ընտրվելուց հետո ամենակարևոր արդյունքը՝ Հայաստանի Հանրապետություն ավելի շատ գալիս են, քան ՀՀից հեռանում են: Ըստ պաշտոնական տվյալների՝ այս տարվա մայիսի 10-ից օգոստոսի 14-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետություն է ժամանել 29 հազար 986-ով ավելի շատ մարդ, քան մեկնածները. նախորդ տարվա նույն ժամանակահատվածում մեկնածների թիվը եկածներից ավելի էր շուրջ 6 հազարով:

Այս ցուցանիշները կարելի է համարել արտագաղթի կանխման առաջին և շատ կարևոր փուլ»:

Ղարաբաղ

Հայաստանի վարչապետը չշրջանցեց ղարաբաղյան հակամարտության թեման:

Նա ընդգծեց, որ Հայաստանը պատերազմ չի ուզում, բայց պատրաստ է պատասխանել ագրեսիային:

«Ես ասել եմ, որ պատրաստ եմ լիարժեք Ղարաբաղի հարցով բանակցել Հայաստանի Հանրապետության անունից, բայց Արցախի Հանրապետության անունից պետք է բանակցի Արցախի Հանրապետության իշխանությունը: Մենք նաև պատերազմ չենք ուզում: Մենք պատրաստ ենք իսկապես խաղաղ բանակցությունների, մենք պատրաստ ենք հասնել խաղաղ կարգավորման»:

Միաժամանակ Փաշինյանը խոստացել է, որ Ղարաբաղի վեաբերյալ ոչ մի համաձայնություն չի լինի առանց Հայաստանի ժողովրդի մասնակցության և որոշման:

«Երբ տեսնեմ, որ կա տարբերակ, որի շուրջ իսկապես կարելի է խոսել, ես կգամ և կկանգնեմ այստեղ, բոլոր մանրամասնություններով կներկայացնեմ ձեզ, և դուք կորոշեք՝ մենք գնո՞ւմ ենք այդ տարբերակով կարգավորման, թե չենք գնում»:

Հայաստան և Ռուսաստան. ամեն ինչ մնալու այնպես, ինչպես եղել է

Նիկոլ Փաշինյանը շատ է խոսել Ռուսաստանի հետ Հայաստանի հարաբերությունների մասին: Եվ հստակ հայտարարել է, որ արտաքին քաղաքականությունում փոփոխություններ չեն լինելու:

«Ես այս ընթացքում երկու անգամ հանդիպում եմ ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Եվ կարող եմ միանշանակ ասել, որ հայռուսական հարաբերությունները ոչ միայն վատ չեն, այլև, ի հեճուկս հանրապետականների և նրանց սատելիտների, հայռուսական հարաբերությունները լավ են և գնալով ավելի ու ավելի լավանալու են:

3 ամիս առաջ ես խոստանում էի, որ հայռուսական հարաբերությունները կբարձրանան նոր մակարդակի, և այսօր ուզում եմ ասել, որ համապատասխան ընթացակարգերն անցնելուց հետո դուք՝ բոլորդ, կիմանաք հայռուսական մի համատեղ հումանիտար նախագծի մասին, որն աննախադեպ է երրորդ հանրապետության և Խորհրդային Միության փլուզումից հետո մեր նորանկախ պատմության մեջ»:


Կարդալ ավելին JAMnews-ում