Ղարաբաղի ճանաչում, բանակցային գործընթացի մեջ նրա ներառում և առանց նախապայմանների հայ-թուրքական հարաբերություններ. սրանք այն թեմաներն են, որոնք Հայաստանի նոր վարչապետը գլխավոր է համարել" />

Հայաստանի նոր առաջնորդը՝ Ղարաբաղում և Ղարաբաղի մասին. լուսանկարներ

Ղարաբաղի ճանաչում, բանակցային գործընթացի մեջ նրա ներառում և առանց նախապայմանների հայ-թուրքական հարաբերություններ. սրանք այն թեմաներն են, որոնք Հայաստանի նոր վարչապետը գլխավոր է համարել

Լուսանկարում ձախից աջ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն է և Լեռնայի Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը: Լուսանկարը՝ Մարութ Վանյանի, JAMnews

2018թ-ի մայիսի 8-ին Հայաստանում ավարտվեց երկրի նորագույն պատմության ամենամասշտաբային փողոցային դիմակայությունն իշխանությունների և ժողովրդի միջև: Խորհրդարանը երկրորդ փորձից վարչապետ ընտրեց ցույցերի առաջնորդ Նիկոլ Փաշինյանին: Հաջորդ օրը՝ մայիսի 9-ին, նա այցով Ղարաբաղ մեկնեց: Այցի պաշտոնական առիթը Երկրորդ աշխարհամարտում տարած Հաղթանակի օրն էր, որը Ղարաբաղում ավելի շատ նշում են որպես ղարաբաղյան հակամարտության ժամանակ 1992թ-ին Շուշի քաղաքի ազատգրման օր:

•  JAMnews: Հայաստանի վարչապետ դարձավ թավշյա հեղափոխություն առաջնորդը

Լուսանկարը՝ Մարութ Վանյանի, JAMnews

Բոլորը սպասում էին, թե ինչ թեմաների կանդրադառնա Հայաստանի նոր վարչապետն իր առաջին մամուլի ասուլիսին: Թեմաները շատ անսպասելի չէին. Ղարաբաղի շուրջ բանակցային գործընթաց, ջանքեր նրա միջազգային ճանաչման ուղղությամբ և Թուրքիայի հետ հարաբերություններ: Նիկոլ Փաշինյանը բոլոր երեք հարցերի վերաբերյալ շատ հստակ արտահայտվեց:

Լուսանկարը՝ Մարութ Վանյանի, JAMnews

«Ես եկել եմ երկու հարցով», — այսպես սկսեց մամուլի ասուլիսը Նիկոլ Փաշինյանը: Առաջինն այն հայտարարությունն էր, որ նա «ամբողջությամբ վստահում է նախագահ Բակո Սահակյանին»:

Լուսանկարը՝ Մարութ Վանյանի, JAMnews

Հայաստանի նոր վարչապետի համար երկրորդ գլխավոր հարցը Ղարաբաղը բանակցային գործընթացում ներառելն էր, որը մինչև հիմա ընթանում է Հայաստան-Ադրբեջան ձևաչափով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ:

Լուսանկարը՝ Մարութ Վանյանի, JAMnews

Փաշինյանն ասել է, որ, ըստ նրա, «ոչ լիարժեք, կիսատ ֆորմատով որևէ բանակցություն արդյունք տալ չի կարող»: Ղարաբաղը չի մասնակցում բանակցություններին, այդ պատճառով էլ դրանք արդյունավետ չեն, ասել է Նիկոլ Փաշինյանը:

•  Ինչի՞ մասին էր լռում Հոգլանդը կամ ինչի՞ համար է դիվանագետին լեզու տրված, JAMnews-ի հեղինակի մեկնաբանությունը Բաքվից

Լուսանկարը՝ Մարութ Վանյանի, JAMnews

Թեման, որին առանձնահատուկ ուշադրություն դարձրեց Հայաստանի նոր վարչապետն «Արցախի միջազգային ճանաչումն էր»: Նա ասաց, որ պետք է սփյուռքի ներուժն օգտագործել աշխարհի երկրների կողմից Ղարաբաղը որպես անկախ պետություն ճանաչելու գործընթացն արագացնելու համար:

Լուսանկարը՝ Մարութ Վանյանի, JAMnews

«Հայաստանը նախկինի պես պատրաստ է Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատել առանց նախապայմանների», — ասաց Նիկոլ Փաշինյանը: Նա ասաց նաև, որ Հայաստանը հավատարիմ է մնում Թուրքիայում 1915թ-ին իրագործած Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը: Սակայն ընդգծեց, որ հայ-թուրքական հարաբերությունների հետ այդ գործընթացը կապ չունի: Նպատակն այլ է, ասաց Փաշինյանը. «դա ավելի շատ կապված է ապագայում ցեղասպանությունների կանխարգելման հրամայականի, քան թե հայ–թուրքական հարաբերությունների հետ»:

•  ՀայաստանԹուրքիա՝ սահմանը փակ կմնա. Երևանը չեղարկեց հայթուրքական արձանագրությունները

Լուսանկարը՝ Մարութ Վանյանի, JAMnews

Մայիսի 9-ին Ստեփանակերտ էին այցելել Հայաստանի շատ բնակիչներ: Լուսանկարում պատկերված մարդը ներկայացավ որպես ««Արաբո» ջոկատից մեկը» և ասաց, որ Հայաստանից է եկել:

Լուսանկարում Աննա Հակոբյանից դեպի ձախ Մովսես Հակոբյանն է՝ Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը: Նա ծնունդով Ղարաբաղից է և երկար տարիներ ԼՂ պաշտպանության նախարարն է եղել: Լուսանկարը՝ Մարութ Վանյանի, JAMnews

Աննա Հակոբյանը՝ Նիկոլ Փաշինյանի կինը: Նա նույնպես լրագրող է, ինչպես և Փաշինյանը: Ներկայում ընդդիմադիր «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիրն է: Այդ թերթը ժամանակին հիմնել է Փաշինյանը, սակայն 2012թ-ին պատգամավոր դառնալուց հետո լքել խմբագրի պաշտոնը: Նրանք երեք երեխա ունեն, ավագ որդին՝ Աշոտը, հոր հետ մասնակցել է բողոքի ակցիաներին:

Այսօր Հայաստանում շատ նորաձև կանայք «Աննա Հակոբյանի սանրվածքն» են անում: Լուսանկարը՝ Մարութ Վանյանի, JAMnews

Աննա Հակոբյանը մեծապես հայտնի է դարձել Հայաստանում բազմահազարանոց ցույցերի երկու շաբաթների ընթացքում: Գրեթե ամբողջ այդ ընթացքում նա ամուսնու կողքին է եղել, և լուսանկարիչները նրա դեմքը հայտնի են դարձրել ամբողջ աշխարհում: Հայաստանում նրան նույնպես բարձր գնահատեցին: Սոցցանցերում մարդիկ տարածում էին Փաշինյանի և նրա կնոջ լուսանկարները, որոնք ամուր բռնել էին միմյանց ձեռքը, այդ լուսանկարների տակ գրում էին՝ «Սա է սերը», և դա գրեթե «մեմ» դարձավ Ֆեյսբուքի հայկական հատվածում: 

Հրապարակման մեջ տեղ գտած եզրերը, տեղանունները և գաղափարները կարող են չհամընկնել JAMnews-ի կամ նրա առանձին աշխատակիցների կարծիքների և գաղափարների հետ: JAMnews-ն իրեն իրավունք է վերապահում հեռացնել հրապարակման այն մեկնաբանությունները, որոնք կգնահատվեն որպես վիրավորական, կպարունակեն բռնության կամ սպառնալիքի կոչեր, կամ այլ պատճառներով էթիկապես անընդունելի կլինեն
Facebook Comments

Կարդալ ավելին JAMnews-ում