Հայկական «թավշյա» հեղափոխության հաղթանակն ակնհայտ դարձավ 2018 թ-ի ապիլի 23-ին։ Հայաստանի խորհրդարանի խոսնակը մանրամասներ է պատմել, թե ինչպես է ամեն ինչ տեղի ունեցել" />

Հայաստանի նախկին վարչապետի հրաժարականի մանրամասները հայտնի են դարձել ուղիղ մեկ տարի անց

Հայկական «թավշյա» հեղափոխության հաղթանակն ակնհայտ դարձավ 2018 թ-ի ապիլի 23-ին։ Հայաստանի խորհրդարանի խոսնակը մանրամասներ է պատմել, թե ինչպես է ամեն ինչ տեղի ունեցել

Հայաստանի Ազգային ժողովի խոսնակ Արարատ Միրզոյանը պատմել է Հայաստանի իշխանությունների հետ մեկ տարի առաջ տեղի ունեցած բանակցությունների մասին։ Ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում նա մանրամասներ է ներկայացրել այն օրվա վերաբերյալ, երբ հրաժարական տվեց Սերժ Սարգսյանը։

Դրան դժվար էր հավատալ, քանի որ նա դրանից ընդամենը մեկ շաբաթ առաջ էր խորհրդարանական մեծամասնության կողմից վարչապետ ընտրվել։ Եվ դրանից առաջ նա երկու նախագահական լիարժեք ժամկետ էր պաշտոնավարել։

Հայաստանի վարչապետը հրաժարական է տվել

Հեղափոխությունից հետո․ նոր Հայաստանում կյանքի առաջին տարին

Էլի մանրամասներ անցյալից

Բացի այդ, 2015թ-ին Հայաստանում Սերժ Սարգսյանի նախաձեռնությամբ հանրաքվե էր անցկացվել սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ։ Դրա արդյունքում ընդունված փոփոխությունների համաձայն՝ Հայաստանը կառավարման կիսանախագահական համակարգից անցում կատարեց դեպի խորհրդարանական։ Այլ փոփոխություններից զատ դա նշանակում էր, որ պետության ղեկավարը վարչապետն է լինելու։ Եվ Սարգսյանը, որը սպառել էր ընտրված նախագահ լինելու հնարավորությունն, իրավունք էր ստացել վարչապետ ընտրվելու։

Խորհրդարանի խոսնակ Արարատ Միրզոյանը 2019թ-ի ապրիլի 23-ին հետաքրքիր մանրամասներ է ներկայացրել անցյալ տարվա բանակցությունների մասին։ Դրանք հեղափոխականների հետ վարում էր երկրի այն ժամանակվա վարչապետ Կարեն Կարապետյանը։

Հեղափոխության առաջնորդ Նիկոլ Փաշինյանն, Արարատ Միրզոյանն ու Սասուն Միքայելյանը ձերբակալվեցին ապրիլի 22-ին։ Սակայն հենց նրանց հետ էին բանակցություններ վարվում ընդհուպ մինչև Սերժ Սարգսյանի հրաժարականը։

Սարգսյանի հրաժարականի տարբեր ժամկետներ

Արարատ Միրզոյանը մետ տարի անց հաղորդել է, որ արդեն ձերբակալված հեղափոխականներին առաջարկվել են Սերժ Սարգսյանի հրաժարականի տարբեր ժամկետներ։ Բանակցությունները սկզբից վարվել են բոլոր ձերբակալվածների հետ առանձին-առանձին, սակայն նրանք աներեր են մնացել։

«Առավոտյան ներս մտավ Կարեն Կարապետյանը։ Հարցրեց․ «Հավատում ե՞ս, որ ես Հայաստանի լավն եմ ուզում։ «Իհարկե», – պատասխանեցի։ Ասաց՝ գնանք բոլորով միասին խոսենք։ Նա փոխանցեց աշնանը՝ Ֆրանկոֆոնիայից հետո, Սերժ Սարգսյանի հրաժարական տալու պատրաստակամությունը [Հայաստանում Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովը պետք է կայանար 2018թ-ի հոկտեմբերին – JAMnews], մենք ժպիտով մերժեցինք։ Գնաց, խոսեց, եկավ, կարծեմ՝ ինչ-որ մայիսոտ-հունիսոտ մի օր առաջարկեց։ Ասեցինք՝ բացառվում է։ Գնաց, խոսեց, եկավ, առաջարկեց ապրիլի 25-ը։ Խնդրեցինք մենակ թողնել մեզ։ Խոսեցինք, միաձայն ու միակամ որոշեցինք, փոխանցեցինք՝ չէ», – գրել է Միրզոյանը։

Նրա խոսքով՝ հեղափոխականները պահանջել են, որ Սերժ Սարգսյանը 2-3 ժամում հրաժարական տա։ Խորհրդակցությունից հետո Կարեն Կարապետյանը հաղորդել է, որ վարչապետը պատրաստ է հրաժարական տալ․

«Կարեն Կարապետյանը գնաց, խոսեց, եկավ, ասեց՝ պայմանավորվեցինք, երկու ժամվա մեջ կլինի»։

Արարատ Միրզոյանը հաղորդել է նաև, որ դրանից հետո փոխվարչապետ Կարեն Կարապետյանը ցանկացել է հեղափոխության առաջնորդների հետ Հանրապետության հրապարակ գնալ։ Այստեղ նրանց էին սպասում երկրի բնակիչները, որոնք աջակցում էին շարժմանը։ Սակայն այդ հարցում երեք հեղափոխականները նույնպես մերժել են նրան, սակայն որոշել են Կարապետյանի հետ լուսանկարվել բանտից դուրս գալիս։

Facebook Comments

Կարդալ ավելին JAMnews-ում