Ոստիկանությունը նոր քրեական գործ է հարուցել պետության նախկին ղեկավարի եղբոր դեմ, իսկ դատարանը վճռել է կալանավորել Սարգսյանի խնամուն " />

Հայաստանի նախկին նախագահ Սերժ Սարգսյանի մերձավոր շրջապատն՝ իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում

Ոստիկանությունը նոր քրեական գործ է հարուցել պետության նախկին ղեկավարի եղբոր դեմ, իսկ դատարանը վճռել է կալանավորել Սարգսյանի խնամուն

Լուսանկարը՝ azatutyun.am

Հայաստանի նախկին նախագահ Սերժ Սարգսյանի մերձավոր շրջապատն իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում է հայտնվել 2018թ-ի «թավշյա» հեղափոխությունից և իշխանափոխությունից հետո։ Նրանք մեղադրվում են առանձնապես խոշոր չափի խարդախության, թմրանյութերի ապօրինի շրջանառության և զենքի ապօրինի պահպանման, ապօրինի հարստացման և գույքը թաքցնելու համար։

Հայաստանի օլիգարխները որոշել են բյուջե փոխանցել մի քանի տասնյակ միլիոն դոլար

Հայաստանի նախկին ախագահ Սերժ Սարգսյանն այլևս չի ապրելու այն մարդու հարևանությամբ, որը ստիպել է նրան հրաժարական տալ

Բարեկանժմների նոր մեղադրանքները

Նոր քրեական գործ է հարուցվել Սերժ Սարգսյանի ավագ եղբայր Լևոն Սարգսյանի դեմ։ Նա մեղադրվում է առանձնապես խոշոր չափի հափշտակության համար։ Հանցագործության մասին Հատուկ քննչական ծառայություն հաղորդում է տվել գործարար Վլադիսլավ Մանգասարյանը։

Ավելի վաղ քրեական գործ էր հարուցվել նաև Մանգասարյանի դեմ։ Նա մեղադրվում էր «Արին կապիտալ» ընկերությունից առանձնապես խոշոր չափի հափշտակության համար, որի տերը ամերիկահայ գործարար Էդմոն Խուդոյանն է։ Նա երկար տարիներ ներդրումներ է կատարել Հայաստանում շինարարության ոլորտում։

Նրա ընկերությունից միջոցներ են հափշտակվել։ Դրա համար մեղադրվել է Մանգասարյանը, բայց Հայաստանում խոսում էին, որ գործի դերակատարներից է նաև Լևոն Սարգսյանը։

Իշխանափոխությունից հետո Վլադիսլավ Մանգասարյանն արդեն ինքն է հաղորդում տվել հանցագործության մասին, որի ֆիգուրանտ է նախկին նախագահի եղբայրը։

Լևոն Սարգսյանին նախկինում մեկ այլ գործով էր մեղադրանք առաջադրվել․ հայտարարագրման ենթակա գույք թաքցնելը և ապօրինի հարստացումը։ Նրա դստերն ու որդուն նույնպես մեղադրանք է առաջադրվել։ Նրանց դեմ ևս քրեական գործ է հարուցվել ապօրինի հարստացման և հայտարարագրման ենթակա գույքը թաքցնելու փաստի առթիվ։

Դատարանը որոշել է կալանավորել Սերժ Սարգսյանի խնամուն

Դատարանը բավարարել է Արա Մինասյանի կալանքի մասին քննության ներկայացրած միջնորդությունը։ Նա նախկին նախագահի փեսայի հայրն է, այսինքն՝ Սերժ Սարգսյանի դստեր սկեսրայրը։

Արա Մինասյանը երկար տարիներ գլխավորել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բուժկենտրոնը։ Հեղափոխությունից հետո պաշտոնանկ է արվել։ Նրան մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափի հափշտակության, լիազորությունների չարաշահման և փաստաթղթերի կեղծման համար։

Պետությանը հասցված վնասի ընդհանուր գումարը կազմում է 426 մլն դրամ (մոտ 878 հազար դոլար)։

Էլ ինչի՞ համար են մեղադրվում նախկին նախագահի ազգականները

Քրեական գործ է հարուցվել նաև Սերժ Սարգսյանի մյուս եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի դեմ։ Նա մեղադրվում է առանձնապես խոշոր չափի խարդախության մեջ։ Հայաստանի նախկին նախագահի եղբորը «Սաշիկ» են անվանում, և այստեղ հաճախ կարելի է լսել «Սաշիկի 50%» արտահայտությունը։

Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին ժողովուրդն ասում էր, որ գործարարներից շատերը ստիպված Սաշիկին են տալիս իրենց եկամտի 50%-ը։ Հայաստանում իշխանափոխությունից հետո սկսեցին կոչեր հնչել այդ միջոցները պետբյուջե վերադարձնելու մասին։

«Թավշյա» հեղափոխությունից հետո Ալեքսանդր Սարգսյանին մի քանի անգամ ձերբակալել են և խուզարկել, նրա մոտ զենք է հայտնաբերվել, թեև հետագայում պարզվեց, որ նա դրա թույլտվությունն ուներ։ Ազգային անվտանգության ծառայությունը խուզարկություն է անցկացրել նաև Ալեքսանդր Սարգսյանի տանը, որից հետո հետախուզում էր հայտարարվել նրա որդի Նարեկի նկատմամբ։

Անցյալ տարվա դեկտեմբերի 6-ին Նարեկ Սարգսյանը հայտնաբերվեց Պրահայում՝ նրա մոտ Գվատեմալայի քաղաքացի Ֆրանկլին Գոնսալեսի անունով կեղծ անձնագիր կար։

Նարեկ Սարգսյանը մեղադրվում է զենքի, զինամթերքի, պայթուցիկ նյութերի և սարքերի ձեռքբերման, վաճառքի, պահպանման, փոխանցման կամ կրելու, հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառության կամ վաճառքի նպատակով պատրաստման մեջ։

Սերժ Սարգսյանի մյուս զարմիկը՝ Հայկ Սարգսյանը, կասկածվում է մահափորձի համար։


Կարդալ ավելին JAMnews-ում