Արտգործնախարարությունն այդ արտոնությունից զրկել է ավելի քան 250 մարդու, այդ թվում՝ հայտնի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանին " />

Հայաստանի նախկին նախագահների ընտանիքների անդամներից հետ են վերցվել դիվանագիտական անձնագրերը

Արտգործնախարարությունն այդ արտոնությունից զրկել է ավելի քան 250 մարդու, այդ թվում՝ հայտնի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանին

Հայաստանի արտգործնախարարությունը չեղարկել է ավելի քան 250 դիվանագիտական անձնագիր։ Այդ ցուցակում են հայտնվել Հայաստանի երկրորդ և երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի ընտանիքների անդամները։

Պարզվել է, որ նախորդ իշխանությունների ժամանակ դիվանագիտական անձնագրեր են ստացել ոչ միայն նախագահների կանայք և երեխաներն, այլ նաև թոռները։

Հայաստանի՝ դիվանագիտական անձնագրերից զրկված քաղաքացիների ցանկում են նաև այլ հայտնի անձանց՝ նախարարների, պատգամավորների, օլիգարխների և նրանց ընտանիքների անուններ։ Սակայն ԱԳՆ-ն հայտնում է, որ այդ 254 անձանցից դեռ ոչ բոլորն են արձագանքել կոչին և վերադարձրել անձնագրերը.

«Տվյալն պահին վերադարձվել է 100 դիվանագիտական անձնագիր»։

Հայաստանում շատերին զարմացրել և հիասթափեցրել է այն փաստը, որ դիվանագիտական անձնագրից է զրկվել նաև համընդհանուր սեր վայելող, անգլիական «Արսենալ» ակումբի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը։

Իրավիճակն արդեն մեկնաբանել է ֆուտբոլիստի մայրը՝ Մարինա Թաշչյանը։ Նա հայտարարել է, որ իր որդուն վշտացրել է երկրի ԱԳՆ որոշումը, սակայն Հենրիխը չի պատրաստվում փաստաթուղթը վերականգնելու խնդրանքով դիմել.

«Դա վերաբերմունքի հարց է։ Հենրիխն անձնագիրն անմիջապես վերադարձրել է, սակայն նա վշտացած էր։ «Արսենալն» այն ակումբը չէ, որի ֆուտբոլիստի մոտ բյուրոկրատական ընթացակարգերի հետ կապված խնդիրներ են առաջանոմ, պարզապես ավելի երկար է պետք աշխատել փաստաթղթեր ձևակերպելիս։ Այդ անձնագիրն օգնում էր խուսափել ավելորդ քաշքշուկից»։

Մխիթարյանի հետ կապված իրավիճակը հարցուցել էր նաև Հայաստանի խորհրդարանի պատգամավոր Սամվել Ֆարմանյանի դժգոհությունը։ Նա ժամանակին նպաստել է, որպեսզի ֆուտբոլիստը դիվանագիտական անձնագիր ստանա.

 «Դա մեր երկրի կողմից մի փոքր տեխնիկական աջակցություն էր այն հային, որը Հայասատնն ու հայ ժողովրդին դրական կողմից ավելի ճանաչելի է դարձրել և շարունակում է դա անել։ Նա դա ավելի լավ է անում, քան տասնյակ դիվանագետներն և ինձ պես պաշտոնյաները միասին»։


Կարդալ ավելին JAMnews-ում