Սեդրակ Քոչարյանն այդ մեղադրանքը երկրի վարչապետի վրեժն է համարում։ Նրա հայրը՝ Ռոբերտ Քոչարյանը, դեկտեմբերից կալանքի տակ է " />

Հայաստանի նախկին նախագահի որդուն փողերի լվացման մեղադրանք է առաջադրվել

Սեդրակ Քոչարյանն այդ մեղադրանքը երկրի վարչապետի վրեժն է համարում։ Նրա հայրը՝ Ռոբերտ Քոչարյանը, դեկտեմբերից կալանքի տակ է

Լուսանկարը՝ Ֆոտոլուր գործակալության։ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքը, 2010թ․

Ազգային անվտանգության ծառայությունը մեղադրանք է առաջադրել Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ավագ որդուն՝ Սեդրակ Քոչարյանին։ Նա մեղադրվում է առանձնապես խոշոր չափի հարկեր չվճարելու և հանցավոր ճանապարհով ստացված խոշոր եկամուտների օրինականացման մեջ։

Որպես խափանման միջոց կիրառվել է երկրից չբացակայլեու ստորագրությունը։ Հետաքննությունը շարունակվում է։

Հայաստանի երկրորդ նախագահին նոր մեղադրանք է առաջադրվել․ առավել փոշոր չափի կաշառք ստանալը

Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը կալանավորվել է սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքով

Բիզնեսը տարանջատել իշխանությունից․ ի՞նչ է տեղի ունեցել Հայաստանի տնտեսությունում Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման 100 օրվա ընթացքում

Ինչի՞ համար է մեղադրվում Սեդրակ Քոչարյանը

Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդում է, որ քննության ընթացքում Սեդրակ Քոչարյանի մեղքի ապացույցներ է ձեռք բերել։ Նա մեղադրվում է այն բանի համար, որ նախաձեռնել և ղեկավարել է հանցավոր գործունեություն։ Խոսքը խոշոր չափով հարկերի չվճարման մասին է նրան պատկանող ձեռնարկություններից մեկի գործունեության ընթացքում։

Այնուհետև, ինչպես նշված է հաղորդագրությունում, մի շարք բանկային գործարքների և մեքենայությունների միջոցով Քոչարյանը փորձել է օրինականացնել իր եկամուտներն ու թաքցնել դրանց ծագման աղբյուրները։

Մասնավորապես, իր ընկերություններից մեկում երրորդ անձի կողմից 5.300.000 դոլար անհատույց ներդրումը Սեդրակ Քոչարյանը ձևակերպել է որպես պարտքի մարում։ Երկու վճարման միջոցով նա այդ գումարը փոխանցել է իր անձնական հաշվեհամարին՝ իբրև տրված փոխառության վերադարձ:

Այնուհետև ընկերության հարկման համար հիմք հանդիսացող համապատասխան ամփոփ հաշվարկում մտցրել է կեղծ տվյալներ, որի հետևանքով չի վճարել 916.706.560 դրամի չափով հարկեր ($1.9մլն)։

Սեդրակ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերով եկամուտները ընտանիքի մյուս անդամների հետ փոխկապակցված ընկերությունների  միջոցով օրինականացնելու համար։ Դրանց մի մասը նա օգտագործել է «Բեստ Վեստերն Կոնգրես» հյուրանոցը ձեռք բերելու համար։

Հայր և որդի Քոչարյաններն այս ամենը վրեժ են համարում

Սեդրակ Քոչարյանը 2rd.am կայքի հարցերին պատասխանելիս բոլոր մեղադրանքները շինծու է անվանել։ Գործարարը կատարվածը գնահատում է որպես իշխանությունների, մասնավորապես՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից իր ընտանիքի դեմ անհիմն հարձակում։

«Նիկոլ Փաշինյանը վաղուց է սևեռված մեր ընտանիքի վրա, դեռևս լրագրողական գործունեության տարիներից․․․ Պատգամավոր եղած տարիներին նա որևէ առիթ բաց չթողեց և հետևողականորեն փորձեց զրպարտել և սևացնել մեր ընտանիքի բարի համբավը, արժանապատվությունը, նույնիսկ այն պարագայում, երբ հայրս արդեն երկար ժամանակ պետական որևէ պաշտոն չէր զբաղեցնում․․․ Մեր ընտանիքի մասին կեղծ և ստահոդ լուրերի հիմնական տեխնոլոգիան, որն ուղղորդվում է Նիկոլի և իր արբանյակների կողմից, շատ պարզունակ է»։

Նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր կալանքը նույնպես քաղաքական պատվել է համարում։ 2018թ-ի դեկտեմբերից Քոչարյանը կալանավորված է «Մարտի 1»-ի գործով։ Խոսքը 2008թ-ի դեպքերի մասին է։ Այն ժամանակ նախագահական ընտրությունների հետո բողոքի ակցիաներ էին անցկացնում Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցները։ Նրանք վստահ էին նրա հաղթանակի վրա և պահանջում էին վերանայել ընտրությունների արդյունքները։ Իսկ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը քվեարկության արդյունքում հաղթող ճանաչեց Սերժ Սարգսյանին։

Ցույցը ցրելիս մարտական զենք էր կիրառվել, տասը մարդ էր զոհվել։ Այն ժամանակ երկրի նախագահը Ռոբերտ Քոչարյանն էր։ Ըստ ԿԸՀ տվյալների ընտրված Սերժ Սարգսյանը դեռ չէր զբաղեցրել իր պաշտոնը։ Այդ պատճառով էլ այժմ՝ ցույցը դաժանաբար ցրելու և սահմանադրական կարգը տապալելու համար մեղադրվում է Քոչարյանը։

«Մարտի 1»-ի գործի հետաքննությունը մեռյալ կետից սկսեց շարժվել հայկական «թավշյա» հեղափոխությունից հետո։

Արդյունքում՝ 2018թ-ի հուլիսին Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք առաջադրվեց 2008թ-ի մարտի 1-ի իրադարձությունների գործով սահմանադրական կարգը տապալելու համար։

Հայաստանի ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2008թ-ի նախագահական ընտրություններին ներկայացնում էր նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի շահերը։ Նա ակտիվորեն մասնակցում էր բողոքի ցույցերին, որոնք սկսվել էին ընտրությունների արդյունքները հայտարարելուց հետո։ Մարտի 1-ի ողբերգական դեպքերից հետո ընդդիմադիր գործիչը մեկ տարի չորս ամսով ընդհատակ էր անցել զանգվածային անկարգությունների կազմակերպման համար մեղադրանքների պատճառով։

2010թ-ի հուլիսի 1-ին Փաշինյանն ինքնակամ ներկայացել էր դատախազություն, կալանավորվել և դատապարտվել 7 տարվա ազատազրկման։ Մեկ տարի և 11 ամիս անց նրա վրա տարածվել էր Հայաստանի անկախության 20-ամյակի առթիվ հայտարարված համաներումը։ Իրավապաշտպանները կարծում են, որ իշխանությունները ստիպված էին այդ քայլին դիմել միջազգային կառույցների ճնշման տակ։

Այս տարվա փետրվարին Հայաստանի Հատուկ քննչական ծառայությունը նոր մեղադրանք էր առաջադրել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։ Այժմ նա մեղադրվում է առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու համար։

Ռոբերտ Քոչարյանն իրեն առաջադրված մեղադրանքներից ոչ մեկը չի ընդունում։

Facebook Comments

Կարդալ ավելին JAMnews-ում