Նրան ազատ արձակելու փաստաբանների վերջին փորձը ձախողվեց։ Երկրորդ նախագահի գործի բոլոր մանրամասները, ինչի համար է նա մեղադրվում և ինչ հիմքերով կարող էր ազատ արձակվել" />

Դատարանը կալանքի տակ է թողել Հայաստանի նախկին նախագահին․ Ռոբերտ Քոչարյանին գրավով էլ ազատ չարձակեցին։ Թարմացում

Նրան ազատ արձակելու փաստաբանների վերջին փորձը ձախողվեց։ Երկրորդ նախագահի գործի բոլոր մանրամասները, ինչի համար է նա մեղադրվում և ինչ հիմքերով կարող էր ազատ արձակվել

Ռոբերտ Քոչարյան, մարտի 1, Հայաստան,

Սեպտեմբերի 20-ին դատավոր Աննա Դանիբեկյանը մերժել է նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին գրավով ազատ արձակելու վերաբերյալ նրա փաստաբանների ներկայացրած միջնորդությունը։ Նման վճիռ սպասվում էր, քանի որ ավելի վաղ՝ սեպտեմբերի 17-ին, այդ նույն դատավորը որոշել էր ազատ չարձակել Քոչարյանին, որը 2008թ-ի մարտի 1-ի իրադարձությունների շրջանակում մեղադրվում է «սահմանադրական կարգը տապալելու համար։ Այն ժամանակ նախագահական ընտրությունների արդյունքներից դժգոհ ցուցարարների ցույցը ցրելիս տասը մարդ էր զոհվել։ Այն ժամանակ գործող նախագահը դեռ Ռոբերտ Քոչարայանն էր։

Դատարանի նախորդ որոշումն ընդունվել էր Հայաստանի Սահմանադրական դատարանի որոշումից հետո փաստաբանների ներկայացրած միջնորդության կապակցությամբ։ Սահմանադրական դատարանը ապասահմանադրական էր ճանաչել էր հոդվածներից մեկի, որով մեղադրվում է նախկին նախագահը։ Բոլոր մանրամասները՝ ստորև։

Սեպտեմբերի 17

Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը բանտում կմնա։ Դատարանը մերժել է նախկին նախագահի խափանման միջոցը փոխելու և նրան ազատ արձակելու մասին փաստաբանների միջնորդությունը։ Իր որոշումը հրապարակելուց անմիջապես հետո Աննա Դանիբեկյանը նախկին նախագահի փաստաբաններից կրկին միջնորդություն ստացավ խափանման միջոցը փոխելու հարցը դիտարկելու վերաբերյալ։ Այս անգամ փաստաբանները խնդրեցին իրենց վստահորդին գրավով ազատ արձակել։ Դատավորը հեռացավ խորհրդակցական սենյակ։ Հերթական որոշումն այն մասին, թե արդյոք նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը բանտում կմնա, նա կհրապարակի սեպտեմբերի 20-ին։

Սա նախկին նախագահի կալանքի և ազատ արձակման մասին բնավ առաջին որոշումը չէ։ Վերջին անգամ նա կալանավորվել է հունիսի 25-ին։ Քոչարյանին մեղադրում են «սահմանադրական կարգի տապալման համար»։

Ռոբերտ Քոչարյան, նախկին նախագահ Սահմանադրական դատարան, մարտի 1-ի գործ, Նիկոլ Փաշինյան, վարչապետ, խոսնակ, Արարատ Միրզոյան

Խոսքը  2008թ-ի մարտի 1-ի դեպքերի մասին է, երբ նախագահական ընտրություններին հետևած ցույցը ցրելիս 10 մարդ էր զոհվել։ Այն ժամանակ գործող նախագահը դեռ Ռոբերտ Քոչարյանն էր, թեև, ըստ ԿԸՀ տվյալների, արդեն նոր նախագահ էր ընտրվել՝ Սերժ Սարգսյանը։

 

2018թ-ի գարնանը տեղի ունեցած «թավշյա հեղափոխությունից» հետո Հայաստանի նոր կառավարությունը վերսկսել է այն իրադարձությունների հետաքննությունն, ու առաջին մեղադրյալներից մեկն է դարձել Քոչարյանը։ Վերջին մեկ տարվա ընթացքում նա մի քանի անգամ կալանավորվել է և կրկին ազատ արձակվել։

Նախկին նախագահի փաստաբանները սեպտեմբերի 12-ին միջնորդություն էին ներկայացրել պետության նախկին ղեկավարի նկատմամբ խափանման միջոցը փոխելու վերաբերյալ։

Դրա համար հիմք էր ծառայել Սահմանադրական դատարանի որոշումը։ Նախկին նախագահի պահանջի հիման վրա այն քննել էր մեղադրանքի սահմանադրականությունը։ Սեպտեմբերի 4-ին ՍԴ-ն վճռել էր, որ հոդված 35-ը (մեկն այն հոդվածներից, որոնցով դատում են նախկին նախագահին) խախտում է սահմանադրությունը, մասնավորապես, հոդված 27-ը, որը երաշխավորում է բոլոր նախկին նախագահների անձնական ազատությունը։

Փաստաբանների թիմը հայտարարում էր, որ այդ որոշման հիման վրա նախկին նախագահին պետք է անհապաղ ազատ արձակել։

Սակայն դատախազները պնդում էին, որ Սահմանադրական դատարանի որոշման մեջ դրա համար ոչ մի հիմք չկա։

Դատավոր Դանիբեկյանը հինգ օր է խնդրել փաստաբանների միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու համար։ Ըստ էության, սեպտեմբերի 12-ին սկսվել է «Մարտի 1»-ի գործով դատավարությունը։

Նախկին նախագահ Քոչարյանի գործով Սահմանադրական դատարանի վճիռը

Արդյոք բանտից ազատ կարձակվի Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Դատավորը վճիռը կհրապարակի սեպտեմբերի 17-ին

Փաստաբանների հայտարարությունները

Սեպտեմբերի 17-ին դատարանի որոշման հրապարակումից հետո նախկին նախագահի փաստաբանական խմբի բոլոր անդամները հայտարարություններով հանդես եկան, որոնց իմաստն էր՝ Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելու հիմքեր չկան։ Պաշտպանների հիմնավորումը հետևյալն է․ քննության ընթացքում նախկին նախագահը ոչ մի անգամ չի խոչընդոտել քննությանն ու չի խուսափել հետաքննությանը մասնակցելուց։

Երկրորդ նախագահի փաստաբանները դատարանին առաջարկել են կիրառել խափանման նվազագույն միջոց, որը բացառում է ազատազրկումը։ Խոսվել է երկիրը չլքելու մասին ստորագրության ու իրենց վստահորդին գրավով ազատ արձակելու մասին։ Ընդ որում, պաշտպանները հիշեցրել են, որ Քոչարյանի և նրա ընտանիքի գույքը կալանքի տակ է։ Սակայն նրա ազգականները պատրաստ են վճարել այն գումարը, որը կսահմանի դատարանը։

Իրեն գրավով ազատ արձակելու վերաբերյալ փաստաբանների միջնորդությանը միացել է նաև Ռոբերտ Քոչարյանը։

Սկզբից նախկին նախագահը մեկնաբանել է հայտարարությունն այն մասին, թե ինքը կարող է թաքնվել քննությունից․

«Այն տեսակի մարդը չեմ, որ կարող է ինչ-որ բանից փախչել։ Եթե փախնողը լինեի, այսօր Ստեփանակերտում ադրբեջանցիք թեյ խմելուց կլինեին [խոսում է ղարաբաղյան պատերազմի տարիներին ռազմական գործողություններին իր մասնակցության մասին – JAMnews]: Ինձ համար իրոք նույնիսկ վիրավորական է սրա մասին խոսել, որ ես ստիպված եմ դա ասել, որովհետև մարդու կենսագրությունը երևի շատ ավելի լավ է խոսում մարդու մասին, քան այն հայտարարությունները, որ ինքը կարող է անել»։

Ռոբերտ Քոչարյան, նախկին նախագահ Սահմանադրական դատարան, մարտի 1-ի գործ, Նիկոլ Փաշինյան, վարչապետ, խոսնակ, Արարատ Միրզոյան

Գրավով ազատ արձակվելու առնչությամբ Քոչարյանը չի կարողացել նշել այն գումարը, որը կարող է վճարել և դատավորին առաջարկել է ինքնուրույն որոշել այդ հարցը․

«Եթե ապասառեցնում եք իմ հաշիվները, դա մի վիճակ է, եթե չեք ապասառեցնում, մեկ այլ  իրավիճակ է։ Ի՞նչ եք մտադրված անել։ Փաստն այն է, որ և իմ, և իմ ընտանիքի հաշիվները սառեցված են։ Ակնհայտ է, որ այդ գումարը ես պետք է ինչ-որ մի տեղից վերցնեմ, մեկից վերցնեմ։ Ես կյանքում պարտքեր չեմ արել։ Դուք որոշեք։ Հիմա, եթե ապասառեցնում եք, այլ գումար է, եթե չեք ապասառեցնում, այլ գումար է»։

Փաստաբանները հայտարարել են նաև, որ դատարանի վճիռը կայացվել է այն հրապարակելու նախօրեին իշխանությունների կողմից ճնշման ֆոնին։

Քոչարյանի պաշտպաններից մեկը հիշեցրել է․ նախօրեին Հայաստանի ամենաազդեցիկ պաշտոնատար անձինք՝ վարչապետն ու խոսնակը ,«Սահմանադրական դատարանի որոշման ապօրինի լինելու» մասին հայտարարություն են արել, որոնք հստակ մեսիջ էին գործը քննող դատավոր Աննա Դանիբեկյանի համար։

«Երկրի երկու բարձրաստիճան պաշտոնյաներ հայտարարում են, որ ՍԴ որոշումը օրինական չէ, լեգիտիմ չէ, ոչ օրինական կազմով է կայացվել։ Սա իհարկե, ճնշում է դատարանի նկատմամբ։ Սրանից ավելի բացահայտ, ուժեղ ճնշում պարզապես հնարավոր չէ մտածել։ Սա առաջին դեպքը չէ, երբ դատարանի ճակատագրական որոշման նախօրեին պաշտոնատար անձինք միջամտում են գործընթացին։ Համոզված եմ, որ դուք, որպես դատավոր, չեք կարող ձեզ վրա չզգալ այդ անհավասարակշռված հայտարարությունների ճնշումը, և ձեր որոշման վրա չէին կարող չազդել երեկ տեղի ունեցած իրադարձությունները», – ընդգծել է փաստաբան Հայկ Ալումյանը։

Հայաստանի վարչապետի մեկնաբանությունը

Քոչարյանի գործը վարչապետի ուշադրության ներքո է։ Վանաձորում սեպտեմբերի 16-ին տեղի ունեցած ասուլիսի ժամանակ նա մեկնաբանել էր Ռոբերտ Քոչարյանի գործի ընթացքը։ Փաշինյանը Սահմանադրական դատարանի որոշումը անօրինական էր անվանել։

Նրա կարծիքով՝ սեպտեմբերի 4-ին այն նման որոշում էր կայացրել, քանի որ դատարանի նախագահը Հայաստանի հանրապետական նախկին իշխող ՀՀԿ կուսակցության անդամ է, որն իշխանությունից հեռացել է 2018-ի հեղափոխությունից հետո։ Փաշինյանը հայտարարել է նաև, որ որոշում կայացրած դատավորներից երկուսը կապ ունեն «Մարտի 1»-ի գործի հետ, և պարզ չէ, թե ինչու նրանք ինքնաբացարկ չեն հայտարարել։

Բացի այդ, վարչապետը Սահմանադրական դատարանին մեղադրել է այն բանի համար, որ այն երկրում բոլոր խախտումների համահեղինակն է՝ սկսած նախագահական ընտրություններից, որոնք անցկացվել են երկրում 1996-ին․

«Եվ իրենք մտածում են, որ պետք է շարունակեն գործել ժողովրդի դե՞մ։ Պետք է շարունակեն գործել հանուն կոռուպցիայի՞, պետք է շարունակեն գործել հանուն կեղծիքների՞։ Ազգային ժողովն ու ժողովուրդը պետք է մտածեն, թե ինչ անել էդ Սահմանադրական դատարանի հետ», – հայտարարել է Փաշինյանը։

Ազգային ժողովի խոսնակի հայտարարությունը

Խորհրդարանի խոսնակ Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 16-ի նիստին հայտարարությամբ էր հանդես եկել, որ Ազգային ժողովը Հայաստանի ժողովրդի միակ օրինական ներկայացուցիչն է, և այն Սահմանադրական դատարանի աշխատանքից դժգոհ է․

«Որոշումը կայացնելիս Սահմանադրական դատարանը պատշաճ քննարկման առարկա չի դարձրել և կամ առանց հիմնավոր պատճառաբանության մերժել է դեպի դիմող ունեցած առերևույթ կողմնակալության հիմքով ՍԴ երեք անդամի՝ գործի քննությանը մասնակցության անհնարինության վերաբերյալ ՍԴ դատավորի դիմումը [Վահե Գրիգորյանի, որը ՍԴ դատավոր է ընտրվել նոր՝ հետհեղափոխական իշխանության ժամանակ – JAMnews], դրանով իսկ հանրության շրջանում կասկածի տակ դնելով անաչառ դատարանի ապահովումը»։

Բացի այդ, խոսնակը մեղադրել է Սահմանադրական դատարանին, որ խորհրդարանը մինչև հիմա չի ստացել Եվրախորհրդի Վենետիկի հանձնաժողով և Մարդու իրավունքների եվրոպական դատարան ուղարկված հայտարարությունների հայերեն տեքստը։ 2019թ-ի հուլիսին Սահմանադրական դատարանը դիմել էր եվրոպական այդ կառույցներին և խորհրդատվություն խնդրել նախկին նախագահի գործով։

Ինչի՞ համար է մեղադրվում նախկին նախագահը

2018թ-ի հուլիսին Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք առաջադրվեց 2008թ-ի մարտի 1-ի իրադարձությունների գործով սահմանադրական կարգը տապալելու վերաբերյալ։

Խոսքը  2008թ-ի փետրվարի 19-ի նախագահական ընտրություններին հետևած դեպքերի մասին է։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը քվեարկության արդյունքում հաղթող էր ճանաչել Սերժ Սարգսյանին։ Սակայն հայկական ընդդիմությունը Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, որը թեկնածուներից մեկն էր,  բողոքի ակցիաներ էր անցկացնում։ Ընդդիմադիրները վստահ էին, որ Տեր-Պետրոսյանն է հաղթել, և պահանջում էին վերանայել ընտրությունների արդյունքները։

Ցույցը ցրելիս մարտական զենք էր կիրառվել, տասը մարդ էր զոհվել։ Այն ժամանակ երկրի նախագահը դեռ Ռոբերտ Քոչարյանն էր։ Ըստ ԿԸՀ տվյալների ընտրված Սերժ Սարգսյանը դեռ չէր զբաղեցրել իր պաշտոնը։ Այդ պատճառով էլ այժմ՝ ցույցը դաժանաբար ցրելու և սահմանադրական կարգը տապալելու համար մեղադրվում է Քոչարյանը։

«Մարտի 1»-ի գործի հետաքննությունը մեռյալ կետից սկսեց շարժվել 2018թ-ի հայկական «թավշյա» հեղափոխությունից հետո։ Հեղափոխության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի գլխավորած նոր կառավարությունը անմիջապես սկսեց զբաղվել դրանով։

Հուլիսի 28-ին նախկին նախագահն առաջին անգամ կալանավորվեց «Մարտի 1»-ի գործով։ Սակայն երկու շաբաթ անց նրան ազատ արձակեցին։ Վերաքննիչ դատարանն ապօրինի ճանաչեց ավելի վաղ առաջին ատյանի դատարանի կայացրած վճիռը, որով նա կալանավորվել էր։ Ազատ արձակելու համար հիմք էր հանդիսացել Ռոբերտ Քոչարյանի՝ որպես նախկին նախագահի անձեռնմխելիության մասին Սահմանադրության դրույթը։

2018 թ-ի օգոստոսին Քոչարյանը լքեց բանտը։ 2018թ-ի դեկտեմբերի 7-ին Վերաքննիչ դատարանը վճիռ կայացրեց նախկին նախագահին կրկին կալանավորելու մասին։

Այդ օրվանից Հայաստանի երկրորդ նախագահը կրկին բանտում էր մինչև 2019թ-ի մայիսի 18-ը։

Այդ օրը, քննելով Քոչարյանի փաստաբանների՝ խափանման միջոցը փոխելու մասին միջնորդությունը, դատավոր Դավիթ Գրիգորյանը նրան կալանքից ազատելու որոշում էր կայացրել։ Նա հաշվի էր առել Լեռնային Ղարաբաղի գործող և նախկին նախագահներ Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի միջնորդությունը։ Նրանք դատարանին իրենց պատասխանատվության տակ խնդրել էին Քոչարյանի հանդեպ խափանման միջոցը փոխել՝ հաշվի առնելով «նրա ավանդը հայկական երկու հանրապետությունների կայացման գործում, ղարաբաղյան պատերազմում և հայկական բանակի կայացման գործում»։

Սակայն 2019թ-ի փետրվարից նրա դեմ ևս մեկ մեղադրանք առաջադրվեց՝  927 մլն դրամ [մոտ $3 մլն] կաշառք ստանալու համար։ Այդ մասին հայտարարել էր գործարար Սիլվա Համբարձումյանը։

Քոչարյանը ասել է, որ երկրորդ գործն իր դեմ հարուցվել է, որպեսզի իր գույքի վրա կալանք դրվի։ Նա հիշեցրել է, որ առաջին մեղադրանքով իր գույքի վրա կալանք արդեն դրվել է։ Սակայն սահմանադրական կարգի տապալման գործով լրացուցիչ պատժամիջոց՝ մասնավորապես գույքի բռնագանձում չի ենթադրվում, ինչը չի

Վերջին անգամ Ռոբերտ Քոչարյանը կալանավորվել է հունիսի 25-ին։

Նախկին նախագահն իր դեմ առաջադրված ոչ մի մեղադրանք չի ընդունում և դրանք որակում է որպես Հայաստանի ներկայիս իշխանությունների քաղաքական պատվեր և վենդետա։

Ինչո՞ւ են 2008թ-ի մարտի 1-ի իրադարձություններն կարևոր վարչապետ Փաշինյանի համար

Հայաստանի ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր քաղաքական ողջ կարիերայի ընթացքում խիստ ընդդիմադիր կեցվածք է ունեցել։ 2008թ-ի նախագահական ընտրություններին նա ներկայացնում էր նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի շահերը։ Նա ակտիվորեն մասնակցում էր նաև բողոքի ցույցերին, որոնք սկսվել էին ընտրությունների արդյունքները հայտարարելուց հետո։ Մարտի 1-ի ողբերգական դեպքերից հետո ընդդիմադիր գործիչը մեկ տարի չորս ամսով ընդհատակ էր անցել զանգվածային անկարգությունների կազմակերպման համար մեղադրանքների պատճառով։

2010թ-ի հուլիսի 1-ին Փաշինյանն ինքնակամ ներկայացել էր դատախազություն, կալանավորվել և դատապարտվել 7 տարվա ազատազրկման։ Մեկ տարի և 11 ամիս անց նրա վրա տարածվել էր Հայաստանի անկախության 20-ամյակի առթիվ հայտարարված համաներումը։ Իրավապաշտպանները կարծում են, որ իշխանությունները ստիպված էին այդ քայլին գնացել՝ միջազգային կառույցների ճնշման տակ։

Ռոբերտ Քոչարյանը բազմիցս բացահայտ հայտարարել է, որ Հայաստանի նոր իշխանությունների արմատական հակառակորդներից է։


Կարդալ ավելին JAMnews-ում