Բարեգործական մարաթոնի ժամանակ ի աջակցություն Գյումրու հավաքվել է մոտ մեկուկես միլիոն դոլար, դրանից 23 հազարը՝ նախագահի ներդրումն է" />

Հայաստանի նախագահն իր մեկ տարվա աշխատավարձը նվիրաբերել է երկրաշարժից տուժած քաղաքի վերակառուցմանը

Բարեգործական մարաթոնի ժամանակ ի աջակցություն Գյումրու հավաքվել է մոտ մեկուկես միլիոն դոլար, դրանից 23 հազարը՝ նախագահի ներդրումն է

Հայաստանի նախագահն իր մեկ տարվա աշխատավարձը, որը կազմել է 23 հազար դոլար, նվիրաբերել է Գյումրու՝ երկրի մեծությամբ երկրորդ քաղաքի վերակառուցմանը: Այն տուժել էր 1988թ. երկրաշարժի ժամանակ, բայց մինչ այժմ այստեղ կան մարդիկ, որոնք ապրում են ժամանակավոր կացարաններում:

Գյումրի. նոր առաջարկ Հայաստանի զբոսաշրջային քարտեզում

Ֆոտոռեպորտաժ Հայաստանից մի սրճարանի մասին, որտեղ աշխատում են հաշմանդամություն ունեցող մարդիկ

Ռեժիսոր, բժիշկ և փրկարար. 30 տարի առաջ Հայաստանում տեղի ունեցած երկրաշարժը ստիպեց նրանց ընտրել մասնագիտություն

Նախագահի նվիրատվությունը

Արմեն Սարգսյանը գումարը փոխանցել է «Մեր Գյումրի» հիմնադրամին: Այդ մասին հաղորդվում է նախագահի Facebook-ի պաշտոնական էջում.

«Գյումրին մեր տունն է, եկեք վերակառուցենք մեր տունը, կենդանություն տանք։ Սա յուրօրինակ քաղաք է, գեղեցիկ պատմություն ու լավ մարդիկ ունեցող»:

Հայաստանի նախագահը հաճախակի է հյուր գնում Գյումրի: Նախկինում նա ասել էր, որ ողջունում է ցանկացած ջանք՝ ուղղված իր կոլորիտով հայտնի քաղաքի պատմության և մշակույթի պահպանմանն ու հանրահռչակմանը: Այն Հայաստանում անվանում են արվեստի և արհեստի քաղաք:

Արմեն Սարգսյանը կարծում է, որ Գյումրին հանրահռչակ պետք է դարձնել, առաջին հերթին, երկրի ներսում, այստեղ գրավելով սեփական քաղաքացիներին:

Միաժամանակ Գյումրի կատարած իր վերջին այցերից մեկի ժամանակ նախագահը խոստացել էր անել հնարավոր ամեն բան, որպեսզի քաղաքը միջազգային մակարդակով ճանաչվի մշակութային ժառանգության օբյեկտ.

«Մենք բոլորս պետք է մեր լուման ներդնենք այդ գործում՝ և՛ գործարարները, և մտավորականության ներկայացուցիչները, և՛ արվեստի մարդիկ: Գյումրին պետք է դառնա մշակույթի, պատմության, արհեստի և արվեստի քաղաք»:

Բացի այդ, նախագահն ընդգծել է սոցիալական խնդիրների լուծման և տեղի բնակիչների կենսամակարդակի բարձրացման կարևորությունը:

«Մեր Գյումրի» հիմնադրամի մասին

«Հայաստան» համահայկական հիմնադրամի աջակցությամբ «Իմ Գյումրի» նախագծի շրջանակում աշնանը Գյումրիում կսկվի սոցիալական բնակարանաշինության նոր ծրագիր:

Այդ ծրագրի շնորհիվ մարդիկ, որոնք արդեն բազում տարիներ ապրում են ժամանակավոր տնակներում, կապահովվեն վերանորոգված և կահավորված բնակարաններով:

Այդ նպատակով «Հայաստան» համահայկական հիմնադրամը հունիսին կազմակերպել է իր հերթական բարեգործական հեռուստամարաթոնը ԱՄՆ-ում: Հիմնադրամը պարբերաբար անցկացնում է նմանատիպ բարեգործական ակցիաներ՝ Հայաստանի տարբեր խնդիրները լուծելու համար՝ սփյուռքի օգնությամբ և մասնակցությամբ: Այս անգամ հաջողվել է հավաքել 1 437 408 դոլար: Ինչպես հաղորդում է կազմակերպիչը, «այդ գումարի մեծ մասը հանգանակել է Ֆրանսիան՝ $800 000, Լիբանանը՝ $87 750, ԱՄՆ-ը՝ $250 000, Հայաստանում հաջողվել է հավաքել $248 000»:

Ընդհանուր առմամբ, նոր բնակարաններ կստանան Գյումրիում 80 ընտանիք: Նոր սեփականատերերը կկարողանան տեղափոխվել շինարարությունը սկսելուց արդեն մեկ տարի հետո:

Նոր շենքի առաջին հարկում կլինեն ենթակառուցվածքներ, որոնք կծառայեն բնակիչներին՛ որպես սպառողներ, և հենց նրանց համար ստեղծված աշխատատեղեր:

«Կբացվեն տարբեր սրահներ՝ գեղեցկության սրահ, ոսկերչական սրահ, խոհարարական, համակարգչային, ինչպես նաև գեղարվեստական, որտեղ ուսուցում կանցկացվի: Դա հնարավորություն կտա բնակիչներին ապրել և աշխատել միևնույն վայրում», – բացատրել է «Հայաստանի» հիմնադրամի ներկայացուցիչը:

Երկրաշարժի մասին

1988թ. դեկտեմբերի 7-ին, ժամը 11.41-ին Հայաստանում 9 բալ մագնիտուդով երկրաշարժ գրանցվեց՝ Ռիխտերի սանդղակով: Տուժել են 11 քաղաք, 342 գյուղ: 

Չդիմանալով հուժկու ստորգետնյա ցնցումներին՝ շենքեր փլուզվեցին Սպիտակ, Վանաձոր (այն ժամանակ՝ Կիրովական), Գյումրի (Լենինական) քաղաքներում և շրջակա գյուղերում: Ավերվեց ավելի քան 22 հազար տուն և բնակարան, դրանցից ավելի քան 20 հազարը՝ միայն Գյումրիում:

Զոհերի ընդհանուր թիվը կազմեց 25 հազար մարդ, որից 15-17 հազարը՝ Գյումրի քաղաքի փլատակների տակ, 4000-ը՝ Սպիտակում: Ընդհանուր առմամբ առանց տանիքի մնաց 514 հազար մարդ:

Երկրաշարժից անմիջապես հետո ԽՍՀՄ ղեկավարությունը խոստացավ երկու տարում վերականգնել Գյումրին: Մարդկանց տրամադրվեցին ժամանակավոր կացարաններ, մինչև որ նոր թաղամասեր կկառուցվեին առանց տանիքի մնացածների համար:

Խորհրդային Միությունը փլուզվեց, և անկախ Հայաստանը շարունակեց քաղաքը վերականգնել սեփական ուժերով: Շինարարություն իրականացվում էր տարբեր նախագծերով՝ Համաշխարհային բանկի աջակցությամբ, Հանթսմանի ծրագրով, Լինսի հիմնադրամով, Կարմիր խաչի, տարբեր բարեգործական կազմակերպությունների աջակցությամբ, ուժերի ներածի չափով գումարներ է ներդրել նաև Հայաստանի կառավարությունը:

Արդյունքում Շիրակի մարզում բնակարանների ձեռքբերման հավաստագիր է ստացել   կացարանի կարիք ունեցող 23 121 ընտանիք, որոնցից 21 184-ը՝ գյումրեցիներ:

Բայց մինչ այժմ Գյումրիում մոտ 2 500 մարդ ապրում է ժամանակավոր տնակներում:


Կարդալ ավելին JAMnews-ում