«Գործարար կանայք» ծրագրի շրջանակում նրանց կտրամադրվի նաև խորհրդատվություն և տեխնիկական աջակցություն" />

Հայաստանի կին ձեռներեցներին օժանդակելու նպատակով 16 մլն եվրո է տրամադրվել

«Գործարար կանայք» ծրագրի շրջանակում նրանց կտրամադրվի նաև խորհրդատվություն և տեխնիկական աջակցություն

ՎԶԵԲ-ը  Հայաստանում «Գործարար կանայք» ծրագրի շրջանակում 16 մլն եվրո կհատկացնի կանանց կողմից ղեկավարվող ՓՄՁ-ների զարգացման համար տեղական վարկատուների՝ Ամերիա և Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկերի, շուտով նաև Արարատբանկի միջոցով: Կին-գործարարներին կտրամադրվի նաև խորհրդատվական և տեխնիկական աջակցություն:

«Գործարար կանայք» ծրագիրը ֆինանսավորվում է ՎԶԵԲ-ի, Եվրոպական միության, Շվեդիայի և Վաղ անցումային երկրների հիմնադրամի կողմից:

«Կանանց ձեռներեցության զարգացմանն ուղղված աջակցությունը տարածաշրջանում տնտեսական աճի բանալին է: Կանանց ձեռներեցությունը կարևոր ներդրում է ազգային տնտեսության մեջ, և կանանց կողմից ղեկավարվող մի շարք ընկերություններ ավելի արագ տեմպերով են աճում, քան նրանք, որոնք ղեկավարվում են տղամարդկանց կողմից»,- ծրագրի ներկայացմանը նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ նշել է ՀՀ-ում Շվեդիայի Թագավորության գործերի ժամանակավոր հավատարմատար Մարգարիտա Քրիստիանսոնը:

ՎԶԵԲ-ը «Գործարար կանայք» ծրագիրը իրականացնում է 16 երկրներում:


Կարդալ ավելին JAMnews-ում