Գումարի մեծ մասը կծախսվի մարզերի ենթակառուցվածքների զարգացման նախագծերի վրա" />

Հայաստանի կառավարությունը 20մլն դոլար կտրամադրի մարզերի զարգացմանը

Գումարի մեծ մասը կծախսվի մարզերի ենթակառուցվածքների զարգացման նախագծերի վրա

Հայաստանի կառավարությունն այս տարի մտադիր է 10 մլրդ դրամի (20մլն դոլար) սուբվենցիաներ տրամադրել մարզերին։ Այս մասին մարզային տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարների հետ հանդիպմանն ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Սուբվեցիաները դրամական հատկացումներ են առանձին նպատակային նախագծերի իրականացման համար։ Դրանք վերադարձի ենթակա չեն, եթե նախանշված նպատակից շեղում չի լինում

Ինչի՞ վրա է ծախսվելու գումարը

Միջոցների մեծ մասը կծախսվի ենթակառուցվածքների զարգացման նախագծերի վրա, հանդիպման ժամանակ նշել է Նիկոլ Փաշինյանը։ Դա պետք է նպաստի մարզերի սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավմանը։

Իշխանությունները խոստովանում են, որ բազմաթիվ խնդիրներ են կուտակվել, և դրանք պետք է լուծեն մարզերի նոր ղեկավարները։ Հեղափոխությունից հետո փոխվել են Հայաստանի գրեթե բոլոր մարզերի և քաղաքների ղեկավարները։

 • Մի խումբ հայ մասնագետներ Սիրիա են ժամանել հումանիտար առաքելությամբ

«Իմ կարծիքով՝ համայնքի միջին վիճակագրական ղեկավարը պետք է ունենա այդ համայնքի աջակցությունը։ Մենք խոսում ենք մարզերում ներդրումային կլիման բարելավելու մասին, սակայն որ համայնք էլ մեկնես, կտեսնես համայնքի ղեկավարին կամ նրա ազգականներին պատկանող օբյեկտներ։ Սա տարօրինակ իրավիճակ է։ Եվ զարմանալի է, որ դա հանդուրժում են համայնքների բնակիչները», – հայտարարել է վարչապետը։

Պետական ծառայությունը բիզնես չէ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն անընդունելի է համարում, երբ պաշտոնյաները պետական ծառայությանը զուգահեռ հասցնում են հարստանալ՝ օգտագործելով պաշտոնեական դիրքը․

«Ցանկանում եմ ընդգծել, որ համայնքապետի պաշտոնում պետական ծառայությունը․․․ չի կարող և չպետք է ընկալվի որպես բիզնես գործունեություն։ Պետական ծառայության հիմքում ընկած է հասարակության հարստացումը»։

Համայնքների ևս մեկ խնդիր՝ աղբահանություն

Հայաստանի մարզերի արդիական խնդիրների թվում է նաև աղբահանությունը, կարծում է Փաշինյանը․

«Ես համարելու եմ, որ մենք լուրջ հաջողության ենք հասել, միայն այն ժամանակ, երբ Հայաստանը մաքրենք աղբից, ժանգոտ կրպակներից և մեքենաների թափքերից։ Սա իրապես այն ոլորտն է, որտեղ կառավարությունն ու տեղական ինքնակառավարման մարմինները պետք է համագործակցեն»։


Կարդալ ավելին JAMnews-ում