Ֆինանսների նախարարությունում վստահ են, որ պետական պարտքը շարունակելու է աճել " />

Հայաստանի կառավարությունը հայտարարել է արտաքին պետական պարտքի նվազման մասին, բայց չի հիշատակել ներքինի ավելացման մասին

Ֆինանսների նախարարությունում վստահ են, որ պետական պարտքը շարունակելու է աճել

Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հայտարարել է, որ Հայաստանի արտաքին պետական պարտքը հեղափոխությունից հետո նվազել է 120 միլիոն դոլարով, կամ 2.1%-ով։ Շատ լրատվամիջոցներ այդ ցուցանիշը ներկայացրել են որպես Նիկոլ Փաշինյանի «հեղափոխական» կառավարության ձեռքբերում։ Ավելի ուշ պարզվել է,  որ Հայաստանի արտաքին պետական պարտքի նվազմանը զուգահեռ զգալիորեն ավելացել է ներքինը։

Հայաստանում ներդրումային բիզնես-ֆորումը՝ մարզերի զարգացման փորձ

100 փաստ նոր Հայաստանի մասին՝ վարչապետից

Ի՞նչ են ասում թվերը

Վերջին 15 ամսում Հայաստանի արտաքին պետական պարտքը նվազել է 118,5 միլիոն դոլարով և կազմել է 5 մլրդ 456 մլն դոլար։

Դրան զուգահեռ ներքին պարտքն ավելացել է 165,5 մլն դոլարով և կազմել 1 մլրդ 478 մլն դոլար։

Դա հանգեցրել է նրան, որ Հայաստանի պետական պարտքի ընդհանուր ծավալն ավելացել է 47մլն դոլարով, կամ 0,7%-ով (6 մլրդ 934 մլն դոլար)։

Տատանումների պատճառները

Ֆինանսների նախարարությունում պետական պարտքի աճն ու ներքին ու արտաքին պարտքերի տատանումները բացատրում են մի քանի գործոնով։

Հայաստանը պարտք է վերցնում ռեզիդենտներից և ոչ ռեզիդենտներից, այսինքն՝ երկրի ներսում և դրսում գրանցված ֆիզիկական և իրավաբանական անձանցից։ Ներքին ռեզիդենտները վերջին 15 ամսում գնել են Հայաստանի կողմից միջազգային շուկակներում թողարկված ավելի շատ արժեթղթեր։ Այսպիսով՝ արտաքին պետական պարտքի որոշակի քանակ վերածվել է ներքինի՝ այն բանի շնորհիվ, որ արժեթղթերը գնել են Հայաստանի ռեզիդենտները։

«Ռեզիդենտների գնած արժեթղթերի ծավալը վերջին 15 ամսում ավելացել է 50 միլիոն դոլարով։ Այսինքն՝ այդ արժեթղթերը գնել են հայկական բանկերը կամ ֆիզիկական անձինք», – ընդգծում է Հայաստանի պետական պարտքի կառավարման կոմիտեի ղեկավար Արշալույս Մարգարյանը։

Երկրորդ գործոնն արտարժույթի փոխարժեքի տատանումներն են։ Հայաստանը պետական պարտքի 50 տոկոսը վերցրել է դոլարով, 13%-ը՝ եվրոյով և 30%-ը՝ SDR-ով (Փոխառության հատուկ իրավունքներ)։

«Այդ բոլոր արտարժույթները դիտարկվող ժամանակահատվածում նվազել են դրամի հանդեպ», – ասում է Արշալույս Մարգարյանը։

Ինչո՞ւ է պետական պարտքը շարունակելու աճել

Այն, որ պետական պարտքը շարունակելու է աճել, խոստովանում է անգամ Հայաստանի ֆինանսների նախարարությունը, սակայն դրանում առանձնահատուկ ռիսկեր չի տեսնում։

Կառավարությունը ձգտում է հավասարեցնել արտաքին և ներքին պետական պարտքերի մասնաբաժինը և նման կերպ իրեն ապահովագրել արտարժույթի փոխարժեքի կտրուկ տատանումից։ Այժմ այդ ցուցանիշը կազմում է 80-ը 20-ի, արտաքինը գերակշռում է։


Կարդալ ավելին JAMnews-ում