«Սա դեռ իներցիոն բյուջե է, այն ձևավորվել է այն պարամետրերի հիման վրա, որը մենք ժառանգություն ենք ստացել նախկինից», - խոստովանում է վարչապետի պաշտոնակատարը" />

Հայաստանի խորհրդարանը հաստատել է 2019թ-ի բյուջեի նախագիծը

«Սա դեռ իներցիոն բյուջե է, այն ձևավորվել է այն պարամետրերի հիման վրա, որը մենք ժառանգություն ենք ստացել նախկինից», - խոստովանում է վարչապետի պաշտոնակատարը

Ազգային ժողովի պատգամավորները հաստատել են 2019թ-ի պետական բյուջեի նախագիծը։ Սա առաջին պետբյուջեն է, որը ձևավորել է  Հայաստանի «հեղափոխական» կառավարությունը։

Կողմ և դեմ ձայներ

«Հայաստանի Հանրապետության 2019թ-ի պետական բյուջեի մասին» օրինագծին կողմ է քվեարկել 66 պատգամավոր, դեմ՝ չորս պատգամավոր, ձեռնպահ են մնացել երկուսը։

Պետբյուջեի՝ կառավարության առաջարկած նախագծին չեն աջակցել նախկին իշխող Հանրապետական կուսակցության որոշ պատգամավորներ։ Նրանցից մեկն՝ Ազգային ժողովի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը բացատրել է իր մոտեցումը․

«ՀՀԿ խմբակցությունը, որը ես ներկայացնում եմ, «կողմ» է քվեարկելու, և ես ընդունում եմ այդ կարծիքը։ Սակայն, հաշվի առնելով երկրի գլխավոր ֆինանսական փաստաթղթի նախագծի բովանդակային մասը, այսինքն՝ այն, որ սա հետընթաց բյուջե է, այլ ոչ թե իներցիոն, ես «դեմ» եմ քվեարկելու»։

Նախագծին դեմ են արտահայտվել նաև արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը և կրթության ու գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանը։

Հայաստանի ռազմական բյուջեն մեկ քառորդով ավելացել է

Ի՞նչ է տեղի ունեցել Հայաստանի տնտեսությունում Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման առաջին100 օրվա ընթացքում

Ի՞նչ է իրենից ներկայացնում 2019թ-ի բյուջեն

Հայաստանի 2019թ-ի պետբյուջեի համախմբված ծավալը կազմելու է 1 տրլն 533 մլրդ դրամ։ Ծախսերի ծավալն ավելի մեծ է, և պակասուրդը կկազմի 151 մլրդ դրամ։

Նոր բյուջեում նախորդի համեմատ ավելի քան 20 տոկոսով կաճեն պաշտպանության ծախսերը։ Ռազմական կարիքների համար 530 մլն դոլար կտրամադրվի։ Հայաստանի ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն ավելի վաղ պատմել էր, թե ինչպես են բաշխվելու միջոցները․

«Ծախսերի կառուցվածքի մեջ հիմնական տեսակարար կշիռը բաժին է ընկնում սոցիալական, մշակությային ոլորտներին՝ 44 տոկոս: Պաշտպանության, հասարակական կարգի պաշտպանության, անվտանգության հետ կապված խնդիրների համար ակնկալվում է, որ կօգտագործվի ծախսերի շուրջ 24 տոկոսը: Տնտեսության իրական հատվածի համար շուրջ 12,3 տոկոսը, մոտ 10 տոկոսը կօգտագործվի պետական պարտքի սպասարկման համար: 3,2 տոկոսը կտրամադրվի համայնքների բյուջեներին դոտացիայի տեսքով: Պետական պարտքը կկայունանա 50 տոկոսի սահմաններում: Այն կկազմի 50,4 տոկոս այս տարի և նույնքան էլ 2019 թվականին»։

Հայաստանում տնտեսական աճը 2019թ-ին, պետբյուջեի համաձայն, կկազմի 4,9%, իսկ արժեզրկումը՝ 2,7%։

Ինչպիսի՞ն է ստացվել պետբյուջեն

Ըստ և իշխանությունների, և փորձագետների ընդհանուր կարծիքի՝ Հայաստանի 2019 թ-ի պետբյուջեն «իներցիոն» և «զգուշավոր» է տացվել։ Եվ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը համաձայնել է, որ փաստաթուղթը ձևավորվել է նախորդ իշխանությունների տրամաբանության շրջանակում։

«2019-ի բյուջեն իներցիոն բյուջե է, այն ձևավորվել է այն պարամետրերի հիման վրա, որը մենք ժառանգություն ենք ստացել նախկինից»։

Հասարակական քաղաքականության ուսումնասիրման ազգային կենտրոնի փորձագետ Արմեն Կտոյանը պարզաբանել է․

«Ես այս բյուջեն ազնիվ կանվանեմ, քանի որ դրանում ազնվորեն արագրված է այն, որ մենք անցում հին համակարգից դեպի նորը դեռ չենք կատարել»։

Տնտեսագտ Ատոմ Մարգարյանը կարծում է, որ պետբյուջեի նախագիծն ամբողջութամբ արտացոլում է այն իրավիճակը, որը հիմա Հայաստանում կա․

«Դա պահպանողական, իրավիճակային բյուջե է։ Սակայն այն ենթադրում է բոլոր նշանակալից խնդիրների լուծում»։

Facebook Comments

Կարդալ ավելին JAMnews-ում