Երկրի արդարադատության նախարարությունն ուզում է ազատազրկման ժամկետ սահմանել «ատելության խոսք տարածելու» համար" />

Հայաստանի լրագրողական կազմակերպություններն հակառակվում են խոսքի ազատությունը սահմանափակելու իշխանությունների փորձին

Երկրի արդարադատության նախարարությունն ուզում է ազատազրկման ժամկետ սահմանել «ատելության խոսք տարածելու» համար

Հայաստանի լրագրողական կազմակերպություններն անհանգստացած են երկրի Քրեական օրենսգրքում փոփոխություններ մտցնելու արդարադատության նախարարության մտադրության առնչությամբ։ Քննարկվող օրինագծի համաձայն՝ «ատելության խոսքի» տարածման համար քաղաքացիներն ազատազրկման իրական ժամկետներ նախատեսող քրեական հետապնդման են ենթարկվելու։ Առաջին հերթին, դա սպառնում է լրագրողներին։

Այն մասին, թե ինչպես են հունգարացի օլիգարխները մոնոպոլիզացնել ազգային լրատվամիջոցներն ու շարժվում դեպի Եվրոպա

Ռուսաստանյան Facebook-թրոլներ և կեղծ մեդիակայքեր։ Ինչպե՞ս է իշխանությունը պայքարում ցուցարարների դեմ

Ի՞նչն է անհանգստացնում լրագրողական հանրությանը

Լրագրողական 6 կազմակերպություն հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ օրենսդրական փոփոխությունները կարող են բերել խոսքի ազատության սահմանափակման։

Արդարադատության նախարարությունը, մասնավորապես, առաջարկում է քրեական պատիժ սահմանել բռնության հանրային կոչերի և բռնության հանրային արդարացման համար, որոնք մարդու կյանքի համար սպառնալիք են ներկայացնում։

Լրատվամիջոցների ներկայացուցիչներին, առաջին հերթին, անհանգստացնում է այն փաստը, որ օրինագծում «ատելության խոսք» հասկացության հստակ սահմանում չկա։ Պարզ չէ նաև այն, թե ինչպես է մեկնաբանվելու «բռնություն» հասկացությունը քրեաիրավական հարթությունում։ Միաժամանակ ենթադրվում է քրեական հետապնդում մտցնել և ազատազրկում սահմանել բռնության հանրային կոչերի, ինչպես նաև բռնության պրոպագանդայի և արդարացման համար․

«Գտնում ենք, որ արտահայտվելու ազատության սահմանափակում, հատկապես ազատազրկում նախատեսող նորմը, պետք է լինի առավելագույն կոնկրետ, հստակ, ատելության շարժառիթի հստակ սահմանմամբ, որ բացառվեն սուբյեկտիվ մեկնաբանության հնարավորություն տվող ձևակերպումները»։

Օրինագիծը չի ենթադրում նաև այն շարժառիթների կամ հանգամանքների պարզում, որոնք հանգեցրել են, օրինակ, «բռնության կոչեր» պարունակող հրապարակմանը։ Իսկ դա նշանակում է, որ հաշվի չեն առնվում մեղմացնող հանգամանքները․

«Ստացվում է մի իրավիճակ, երբ օրինակ, 2016 թվականի հուլիսին Սասնա ծռերի [Երևանի ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված և երկու շաբաթ պահած զինված խումբը – JAMnews] կոչերի հրապարակելը մեդիաների կողմից այս նախագծով կարող է հանգեցնել լրագրողի կամ խմբագրի քրեական պատասխանատվության»։

“Սասնա ծռեր” խմբի անդամների մամուլի ասուլիսը, 23.07.2016

Ոստիկանական գնդի գրավումը։ Ի՞նչ էր տեղի ունենում Երևանում 2016թ-ի հուլիսին։ Եվ ինչու «Սասնա ծռեր» խումբը հանձնվեց

Ինչպե՞ս հայտնվեց օրինագիծը

Օրինագիծը մշակվել է Հայաստանում թավշյա հեղափոխությունից հետո՝ իբրև հանրային պահանջի արդյունք, ասում է Երևանի մամուլի ակումբի ղեկավար Բորիս Նավասարդյանը։ Միաժամանակ նա կարծում է, որ օրինագիծը հապճեպ է մշակվել, քանի որ այնտեղ հստակ ձևակերպումներ չկան, ինչն էլ խոսքի ազատության համար սպառնալիք է ներկայացնում․

«Դրա գլխավոր թերությունն, ինչպես նման բոլոր դեպքերում, այն բանի ոչ հստակ ձևակերպումն է, թե ի՞նչն է իրավական տեսանկյունից դիտարկվում որպես «ատելության խոսք»։ Եվ այդ առումով, եթե նախաձեռնությունն ընդունվի հենց ներկայիս խմբագրությամբ, այն խոսքի աատության համար որոշակի սպառնաիք է ներկայացնում»։

Բորիս Նավասարդյանն շեշտում է, որ օրինագծի մշակմանը մեդիաոլորտի ներկայացուցիչները չեն մասնակցել․

«Ինձ հայտնի պրոֆեսիոնալ կազմակերպությունների հետ նախարարությունը չի խորհրդակցել, սակայն մենք՝ գործընկերների հետ համատեղ ներկայացրել ենք մեր մեկնաբանություններն ու հույս ունենք, որ դրանք ուշադրության կարժանանան»։


Կարդալ ավելին JAMnews-ում