Ֆինանսավորում կստանան բոլոր կուսակցությունները, որոնք 2018 թ–ի խորհրդարանական ընտրություններում ավելի քան 3 տոկոս են հավաքել՝ ստացած ձայների համամասնությամբ" />

Հայաստանի «թավշյա հեղափոխության» առաջնորդի քաղաքական դաշինքը խոշոր գումար կստանա պետբյուջեից

Ֆինանսավորում կստանան բոլոր կուսակցությունները, որոնք 2018 թ–ի խորհրդարանական ընտրություններում ավելի քան 3 տոկոս են հավաքել՝ ստացած ձայների համամասնությամբ

Հայաստանի կառավարությունը պետական միջոցներ է տրամադրել քաղաքական կուսակցություններին 2020 թ–ի համար։ Ֆինանսավորումը բաշխվել է 2018 թ–ի դեկտեմբերին անցկացված խորհրդարանական վերջին ընտրությունների արդյունքների համապատասխան։

Գումար են ստանում ոչ միայն այն քաղաքական ուժերը, որոնք խորհրդարան են անցել։ «Կուսակցությունների մասին» օրենքի համաձայն՝ ֆինանսավորում է հասնում երեք տոկոս շեմը հաղթահարած բոլոր ուժերին։ Նրանց թվում է նաև նախկին իշխող «Հանրապետական կուսակցությունը», որն այժմ խորհրդարանում ներկայացված չէ։

Հարցազրույց հայկական «թավշյա» հեղափոխության առաջնորդի տիկնոջ հետ

Արդյո՞ք Հայաստանում սահմանադրական հանրաքվե կանցկացվի  

Ով որքան է ստանալու

Այս տարի քաղաքական ուժերի միջև է բաշխվելու 103,7 մլն դրամ (շուրջ $216 հազար) գումար։

Ամենախոշոր գումարը հասնում է «Իմ քայլն» իշխող դաշինքին, որն ընտրողների ամենաշատ ձայներն է ստացել՝ 78 մլն դրամ։

Խորհրդարան անցած ընդդիմադիր ուժերին ավելի համեստ ֆինանսավորում է տրամադրվելու՝ ընտրություններում ստացած ձայների համամասնությամբ։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կստանա 9 մլն դրամից մի փոքր ավելի, «Լուսավոր Հայաստանը»՝ 7 մլն դրամ։

Ֆինանսավորում կստանա ևս երկու կուսակցություն, որոնք չեն հավաքել անհրաժեշտ հինգ տոկոսը խորհրդարան անցնելու համար, սակայն կարողացել են հաղթահարել երեք տոկոսանոց շեմը։ Այսպիսով, նախկին իշխող «Հանրապետական կուսակցությունը» կստանա 5,2 մլն դրամ, ՀՅ «Դաշնակությունը»՝ 4,3 մլն դրամ։

Կուսակցությունների ֆինանսավորումը կավելանա՞

Փոխվարչապետ Տիգիրան Ավինյանը հաղորդել է, որ կառավարությունում քննարկվում է «Կուսակցությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը, վերանայվում է կուսակցությունների ֆինանսավորման կարգը։ Ըստ ամենայնի՝ այն կավելացվի, քանի որ փոխվարչապետը խոսել է քաղաքական կուսակցություններին աջակցելու անհրաժեշտության մասին․

«Կարծում եմ՝ այն ժամանակներն անցել են, երբ կուսակցական գործունեությունը վատ կամ նեգատիվ երևույթների հետ էր կապվում։ Փոփոխություններով մենք պետք է երիտասարդությանը խրախուսենք քաղաքական գործունեությամբ զբաղվել, որն անհրաժեշտ է մեր երկրում պառլամենտարիզմն ամրապնդելու համար»։

Վերջին խորհրդարանական ընտրությունների արդյունքները

2018 թ–ի դեկտեմբերի 9–ին Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններ են կայացել։ Հայաստանի խորհրդարան են անցել երեք քաղաքական ուժ։

Հաղթանակ էր տարել «Իմ քայլը» դաշինքը, որը գլխավորում էր «թավշյա հեղափոխության» առաջնորդ Նիկոլ Փաշինյանը։ Այն հավաքել էր 70,44 տոկոս ձայն։

Երևան, նախընտրական քարոզարշավ, 2018 թվականի դեկտեմբեր, JAMnews

Երկրորդ տեղում էր օլիգարխ Գագիկ Ծառուկյանի «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն՝ 8,27 տոկոս արդյունքով։ Երրորդ տեղում էր «Լուսավորը Հայաստանը», որը հավաքել էր 6,37 տոկոս ձայն։

Հայաստանի նախկին իշխող Հանրապետական կուսակցությունը չէր կարողացել հաղթահարել անցողիկ շեմը՝ հավաքելով 4,7 տոկոս ձայն։

Հայ հեղափոխական «Դաշնակցությունը» ստացել էր 3,89 տոկոս ձայն։

Ընտրությունների մյուս մասնակիցները հավաքել էին երկու տոկոսից պակաս ձայն։


Կարդալ ավելին JAMnews-ում