Անհնազանդության շարժման առաջնորդը, որը Երևանի փողոցներ է դուրս բերել հազարավոր ցուցարարների, պայքարը շարունակում է արդեն ընտրված վարչապետ Սարգսյանի դեմ " />

Հայաստանի ընդդիմությունը թավշյա հեղափոխություն է սկսում

Անհնազանդության շարժման առաջնորդը, որը Երևանի փողոցներ է դուրս բերել հազարավոր ցուցարարների, պայքարը շարունակում է արդեն ընտրված վարչապետ Սարգսյանի դեմ

Երևանի գլխավոր հրապարակում ապրիլի 17-ին երեկոյան սկսվեց անհնազանդության շարժման հերթական բազմամարդ հանրահավաքը: Մարդիկ, որոնք փողոց են դուրս եկել դեռևս ապրիլի 13-ին, որպեսզի թույլ չտան, որ Սերժ Սարգսյանը վարչապետ ընտրվի, շարունակում են ցույցեր անել նաև նրա ընտրվելուց հետո

Հանրահավաքը սկսվեց դրա առաջորդ, խորհրդարանական «Ելք» ընդդիմադիր խմբակցության և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի սովորական ողջույնով. «Հայաստանի ազատ քաղաքացիներ»: Սա և այլ արդեն ավանդական դարձած «Հայաստանի հպարտ քաղաքացիներ» ողջույնը դարձել են շարժման խորհրդանիշները:

Հայաստանի ոստիկանությունը պահանջում է դադարեցնել անհնազանդության ակցիան

Փաշինյանը հայտարարեց, որ տեղի է ունեցել ցավալի և միաժամանակ ծիծաղելի իրադարձություն. Սարգսյանին վարչապետ են ընտրել: Փաշինյանը կոչ է արել շարունակել պայքարը, և այդ ժամանակ հաղթանակն անխուսափելի կլինի:

JAMnews-ի լուսանկարը

Հանրահավաքի գլխավոր կոչը հետևյալն էր. պայքարը պետք է խաղաղ լինի, որպեսզի ոստիկանությունն առիթ չունենա ցրելու ցույցը և ուժ կիրառելու:

Ելույթ ունեցողները նշել են, որ հենց ուսանողությունն է մեծ ներդրում ունեցել ակցիայի կայացման գործում: Հայտարարություն հնչեց նաև, որ հայկական սփյուռքի հայտնի ներկայացուցիչները սատարում են շարժմանը:

JAMnews-ի լուսանկարը

«Մեր գործողությունները մտածված էին, պլանավորված և արդյունավետ: Դրանք կշարունակվեն այնքան, մինչև իշխանությունը ժողովրդին անցնի: Մենք պետք է հասկանանք մեր շարժման էությունը: Մենք շարունակելու ենք մեր գործողությունները: Մենք պարալիզացնելու ենք այս երթևեկությունը, իշխանության գործունեությունը: Մենք շարունակելու ենք մեր գործողությունները: Սա նյարդերի պայքար է: Եվ մենք հաղթելու ենք: Թավշյա հեղափոխություն է տեղի ունենալու», – հանրահավաքին հայտարարել է շարժման ակտիվիստ Տիգրան Ավինյանը:

JAMnews-ի լուսանկարը

Հանրահավաքից մի քանի ժամ առաջ՝ ընտրվելուց հետո Սերժ Սարգսյանը խորհուրդ էր տվել խորհրդարանի պատգամավորներին գործադրել բոլոր ջանքերը և փողոցից խորհրդարան վերադարձնել ընդդիմադիր առաջնորդ, «Ելք» խորհրդարանական խմբակցության և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանին.

«Դա կլինի ձեր մեծագույն վաստակը: Երբեք, որևէ ժամանակ անձամբ ես և ներքաղաքական ուժն արյան ծարավ չի ունեցել: Մենք արյուն շատ ենք տեսել, շատ, բայց նույնիսկ թշնամու արյան ծարավ ես երբեք չեմ ունեցել: Եթե դուք պետական հիմնարկների գրավումը համարում եք խաղաղ ցույցեր, եթե դուք համարում եք, որ հիմա ցուցարարները պետք է գան և Ազգային ժողովի շենքում ձեր աշխատասենյակներում նստելով ձեր փոխարեն օրենքներ գրեն՝ դա ձեր մոտեցումներն են, ձեր պատկերացնումներն են: Եթե ոչ, դուք պետք է հակառակ կողմում լինեք, օրենքի կողմում: Չի կարող ժողովուրդը լինել օրինազանց: Եթե ժողովուրդը լիներ օրինազանց, ապա փողոցներում միլիոնավոր մարդիկ պետք է լինեին: Դուք բոլորից լավ գիտեք, թե քանի մարդ է մասնակցում այս ցույցերին, բայց, ինչպես ասացի, սա ընդամենը խորհուրդ է, ոչ պարտադրանք, ոչ դատավճիռ և ոչ էլ մեղադրանք»:

Պատասխանելով այն մեղադրանքին, թե նախկին նախագահը ցանկացել է վարչապետ դառնալ և երկարաձգել իր իշխանությունը՝ Սերժ Սարգսյանն ասել է.

«Մարդիկ դեռ ամբողջությամբ չեն ընկալել, որ այլևս չկա մարդու իշխանություն, որ մարդու փոխարեն իշխանության է եկել քաղաքական ուժ:  Սա լինելու է ոչ թե Սերժ Սարգսյանի երրորդ ժամկետը, այլ կառավարման խորհրդարանական համակարգում Հանրապետական կուսակցության ղեկավարման առաջին ժամկետը»:

Ոստիկանությունը քաղաքում մեծ ուժեր և տեխնիկա է կենտրոնացրել ցույցը ցրելու համար և, տարածված մեդիահաղորդագրության համաձայն, ցանկացած պահի պատրաստ է կասեցնել անհնազանդության շարժման մասնակիցների անօրինական գործողությունները հատուկ միջոցների կիրառմամբ:

Անհնազանդության շարժման մեկնարկի և վերջին օրերի մասին բոլոր մանրամասները՝ JAMnews-ի նյութերում. 

Հայաստանում բերման են ենթարկվել Սերժ Սարգսյանի «վերարտադրության» դեմ հանդես եկող կուսակցության անդամները

Երևան. ընդդիմությունը շուրջօրյա հանրահավաք է սկսել՝ Հայաստանի 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի իշխանությունը երկարաձգելու դեմ

Հայաստանի ընդդիմությունը ներխուժել է Հանրային ռադիոյի շենք՝ պահանջելով ուղիղ եթեր

Երևանում շարունակվում են Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ իրականացվող շուրջօրյա ակցիաները. ծրագրվում է վաղն էլ փակել խորհրդարան տանող բոլոր փողոցները

Հայաստանի ոստիկանությունը պահանջում է դադարեցնել անհնազանդության ակցիան

Հայաստանում իշխանության համար պայքարի շոուականացումը

JAMnews-ը շարունակում է հետևել իրադարձությունների ընթացքին:

Նմանատիպ նյութեր

Երևան. ընդդիմությունը շուրջօրյա հանրահավաք է սկսել՝ Հայաստանի 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի իշխանությունը երկարաձգելու դեմ

Երևան. ընդդիմությունը շուրջօրյա հանրահավաք է սկսել՝ Հայաստանի 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի իշխանությունը երկարաձգելու դեմ

Երևանում Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարող 122 քաղաքացի բերման է ենթարկվել, ծեծել են լրագրողին

Երևանում Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարող 122 քաղաքացի բերման է ենթարկվել, ծեծել են լրագրողին

Երևանում շարունակվում են Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ իրականացվող շուրջօրյա ակցիաները. ծրագրվում է վաղն էլ փակել խորհրդարան տանող բոլոր փողոցները

Երևանում շարունակվում են Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ իրականացվող շուրջօրյա ակցիաները. ծրագրվում է վաղն էլ փակել խորհրդարան տանող բոլոր փողոցները

Թավշյա հեղափոխության վեցերորդ օրվա կարևոր իրադարձությունները

Թավշյա հեղափոխության վեցերորդ օրվա կարևոր իրադարձությունները

Իշխող կուսակցությունը հաղթեց Երևանի ավագանու ընտրություններում

Իշխող կուսակցությունը հաղթեց Երևանի ավագանու ընտրություններում

Հայաստան. Ընդդիմադիր շարժման առաջնորդը պատրաստ է բանակցել իշխանությունների հետ միայն լրագրողների ներկայությամբ

Հայաստան. Ընդդիմադիր շարժման առաջնորդը պատրաստ է բանակցել իշխանությունների հետ միայն լրագրողների ներկայությամբ

Հայաստան. նա, ով հաց բերեց և մահացավ

Հայաստան. նա, ով հաց բերեց և մահացավ

Հայաստանը դարձավ ԵԱՏՄ միակ անդամը, որը Եվրամիության հետ համագործակցության մասին համաձայնագիր վավերացրեց

Հայաստանը դարձավ ԵԱՏՄ միակ անդամը, որը Եվրամիության հետ համագործակցության մասին համաձայնագիր վավերացրեց

Հայաստանի իշխանությունների և բողոքի շարժման միջև բանակցությունները կրկին ձախողվեցին

Հայաստանի իշխանությունների և բողոքի շարժման միջև բանակցությունները կրկին ձախողվեցին

Հայաստանի խորհրդարանը դեմ քվեարկեց վարչապետի համաժողովրդական թեկնածուին

Հայաստանի խորհրդարանը դեմ քվեարկեց վարչապետի համաժողովրդական թեկնածուին

Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանն ու նրա հրաժարականը պահանջող ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը կհանդիպեն

Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանն ու նրա հրաժարականը պահանջող ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը կհանդիպեն

Հայաստանի վարչապետը հրաժարական է տվել

Հայաստանի վարչապետը հրաժարական է տվել

Հայտնի ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը ժամանել է Երևան՝ որպես թավշյա հեղափոխության աջակից

Հայտնի ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը ժամանել է Երևան՝ որպես թավշյա հեղափոխության աջակից


Կարդալ ավելին JAMnews-ում