Ռոբերտ Քոչարյանն արդեն կալանավորված է 2008թ-ին սահմանադրական կարգը տապալելու վերաբերյալ գործով։ Նա չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքներից և ոչ մեկը" />

Հայաստանի երկրորդ նախագահին նոր մեղադրանք է առաջադրվել` առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու համար

Ռոբերտ Քոչարյանն արդեն կալանավորված է 2008թ-ին սահմանադրական կարգը տապալելու վերաբերյալ գործով։ Նա չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքներից և ոչ մեկը

Հայաստանի Հատուկ քննչական ծառայությունը նոր մեղադրանք է ներկայացրել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։ Այժմ նա մեղադրվում է նաև առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու մեջ։

Ինչի՞ համար է մեղադրվում Քոչարյանը

Ռոբերտ Քոչարյանին առաջադրված նոր մեղադրանքը կապված է կաշառք տալու մասին Սիլվա Համբարձումյանի հայտարարության հետ։

Գործարար Սիլվա Համբարձումյանն անցյալ տարվա նոյեմբերին հայտարարել էր, որ Հայաստանի նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն իրենից խոշոր չափի կաշառք են ստացել։ Դա Քոչարյանի նախագահության տարիներին էր։ Սերժ Սարգսյանն այն ժամանակ վարչապետ էր։

Դատարանը վճռել է կալանավորել Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին

Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը կալանավորվել է սահմանադրական կարգը տապալելու համար

Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը կալանքից հետո քաղաքականություն է վերադառնում

Հայաստանում կալանքից ազատել են երկրի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին 

«Ես արաբների հետ գործարք էի ձևակերպել, և որպեսզի ինձ չխանգարեն, վճարել էի Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանին և վարչապետ Սերժ Սարգսյանին», – այն ժամանակ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր Համբարձումյանը։

Ըստ նրա՝ խոսքը գնում էր արաբ շեյխին լեռնաարդյունաբերական ընկերության 100% բաժնեմասի վաճառքի մասին։ Գործարքի գինը կազմում էր 40 մլն դոլար։

Ի՞նչ են ասում փաստաբանները

Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Ռուբեն Սահակյանը JAMnews-ին հայտարարել է, որ նախկին նախագահն իր մեղքն այդ գործով չի ընդունում և կարծում է, որ այն քաղաքական ենթատեքստ ունի․

«Քոչարյանն իր մեղքը չի ընդունում, քանի որ դա աբսուրդ է։ Մենք գործ ունենք դիլետանտների հետ, քանի որ նրանք կատարում են երկրի ղեկավարության քաղաքական կամքը։ Այստեղ իրավաբանության մասին խոսք անգամ չկա։ Եվ Սիլվա Համբարձումյանի գործն այդ ենթատեքստն ունի»։

Ռոբերտ Սահակյանը հաղորդել է նաև, որ Սիլվա Համբարձումյանի գործը «Մարտի 1»-ի գործի հետ նույն վարույթում է։ Քոչարյանի փաստաբաններն այդ կապակցությամբ արդեն տարակուսանք են հայտնել։

«Ընդհանրապես պարզ չէ, թե դա ինչ կապ ունի «Մարտի 1»-ի գործի հետ՝ նույն գործի շրջանակում [մեղադրանք առաջադրելու համար]», – հայտարարել է նախկին նախագահի փաստաբան Արամ Օրբելյանը։

«Մարտի -ի գործն ու Քոչարյանի կալանքի նախապատմությունը

2018թ-ի դեկտեմբերից Քոչարյանը կալանավորված է «Մարտի 1»-ի գործով։ Խոսքը  2008թ-ի դեպքերի մասին է։ Այն ժամանակ նախագահական ընտրություններից հետո բողոքի ակցիաներ էին անցկացնում Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցները։ Նրանք վստահ էին, որ Տեր-Պետրոսյանն է հաղթել, և պահանջում էին վերանայել ընտրությունների արդյունքները։ Իսկ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը քվեարկության արդյունքում հաղթող էր ճանաչել Սերժ Սարգսյանին։

Ցույցը ցրելիս մարտական զենք էր կիրառվել, տասը մարդ էր զոհվել։ Այն ժամանակ երկրի նախագահը Ռոբերտ Քոչարյանն էր։ Ըստ ԿԸՀ տվյալների՝ ընտրված Սերժ Սարգսյանը դեռ չէր զբաղեցրել իր պաշտոնը։ Այդ պատճառով էլ այժմ՝ ցույցը դաժանաբար ցրելու և սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվում է Քոչարյանը։

«Մարտի 1»-ի գործի հետաքննությունը մեռյալ կետից սկսեց շարժվել հայկական «թավշյա» հեղափոխությունից հետո։ Նոր կառավարությունը հեղափոխության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ միանգամից սկսեց զբաղվել դրանով։

Արդյունքում՝ 2018թ-ի հուլիսին Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք առաջադրվեց 2008թ-ի մարտի 1-ի իրադարձությունների գործով սահմանադրական կարգը տապալելու համար։

Հուլիսի 28-ին նա առաջին անգամ կալանավորվեց «Մարտի 1»-ի գործով։ Սակայն երկու շաբաթ անց նրան ազատ արձակեցին։ Վերաքննիչ դատարանն ապօրինի ճանաչեց ավելի վաղ առաջին ատյանի դատարանի կայացրած վճիռը, որով նա կալանավորվել էր։ Ազատ արձակելու համար հիմք էր հանդիսացել Ռոբերտ Քոչարյանի՝ որպես նախկին նախագահի անձեռնմխելիության մասին Սահմանադրության դրույթը։

Այնուհետև, նոյեմբերի 15-ին Վճռաբեկ դատարանը գործը հետ ուղարկեց Վերաքննիչ դատարան նոր հետաքննություն իրականացնելու համար։

Դեկտեմբերի 7-ին Վերաքննիչ դատարանը վճիռ կայացրեց նախկին նախագահին կրկին կալանավորելու մասին։

Այդ օրվանից Հայաստանի երկրորդ նախագահը բանտում է։ Նրա փաստաբանների բազմաթիվ միջնորդություններն ու բողոքարկումները ոչ մի արդյունք չեն տվել։

Ռոբերտ Քոչարյանն իրեն առաջադրված մեղադրանքները չի ընդունում և հայտարարում է, որ Հայաստանի ներկայիս իշխանությունները ցանկանում են վրեժ լուծել իրենից։

Ինչո՞ւ է Քոչարյանն իր կալանքը քաղաքական պատվեր համարում

Հայաստանի ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2008թ-ի նախագահական ընտրություններին ներկայացնում էր նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի շահերը։ Նա ակտիվորեն մասնակցում էր նաև բողոքի ցույցերին, որոնք սկսվել էին ընտրությունների արդյունքները հայտարարելուց հետո։ Մարտի 1-ի ողբերգական դեպքերից հետո ընդդիմադիր գործիչը մեկ տարի չորս ամսով ընդհատակ էր անցել զանգվածային անկարգությունների կազմակերպման համար մեղադրանքների պատճառով։

2010թ-ի հուլիսի 1-ին Փաշինյանն ինքնակամ ներկայացել էր դատախազություն, կալանավորվել և դատապարտվել 7 տարվա ազատազրկման։ Մեկ տարի և 11 ամիս անց նրա վրա տարածվել էր Հայաստանի անկախության 20-ամյակի առթիվ հայտարարված համաներումը։ Իրավապաշտպանները կարծում են, որ իշխանությունները ստիպված էին այդ քայլին դիմել միջազգային կառույցների ճնշման տակ։


Կարդալ ավելին JAMnews-ում