Դրանք սկսվել են այն բանից հետո, երբ վարչապետը պահանջել է աշխատանքից ազատվել բոլոր նրանց, ովքեր չեն կարող անաչառ լինել, ովքեր գիտակցում են, որ չեն համապատասխանում իրենց պաշտոնին " />

Հայաստանի դատական համակարգում հին կադրերի հրաժարականների բում է

Դրանք սկսվել են այն բանից հետո, երբ վարչապետը պահանջել է աշխատանքից ազատվել բոլոր նրանց, ովքեր չեն կարող անաչառ լինել, ովքեր գիտակցում են, որ չեն համապատասխանում իրենց պաշտոնին

Հայաստանի դատական համակարգում հրաժարականների բում է։ Հունիսի 14-ին հրաժարականի դիմում է ներկայացրել Բարձրագույն դատական խորհրդի միանգամից երկու անդամ՝ Սերգեյ Մեղրյանն ու Արմեն Բեկթաշյանը։ ԲԴԽ-ն տասն անդամ ունի, որոնցից վեցն արդեն հրաժարվել է իր պաշտոնից։

Հրաժարական են տալիս դատական համակարգի նաև այլ անդամներ։ Հունիսի 7-ին իր պաշտոնից հրաժարվեց նաև արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը։

Ցմահ բանտարկյալը բարձրագույն կրթություն է ստացել և իրավաբան դարձել․ Հայաստանում առաջին անգամ

Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանն ազատ է արձակվել կալանքից

Ո՞րն է հրաժարականների պատճառը

Հրաժարականների շարքը սկսվել է Հայաստանի վարչապետի այն հայտարարությունից հետո, որ դատական համակարգում բարեփոխումներ են անհրաժեշտ։

«Ժողովուրդը դատական իշխանությունն ընկալում է որպես նախկին կոռումպացված համակարգի վերջին մնացորդ, որտեղ մշտապես նախագծվել և իրականացվել են դավադրություններ մարդկանց դեմ… Ակնհայտ է, որ հանրությունը բացարձակապես չի վստահում դատական որոշումներին: Եվ ես դա ասում եմ ոչ միայն որպես վարչապետ, այլև որպես հայ ժողովրդի ներկայացուցիչ, որն իրավունք ունի հանդես գալ նրա անունից…»

Վարչապետը հայտարարել էր, որ կառավարությունը գործուն քայլեր է ձեռնարկելու դատական համակարգի առողջացման համար։ Եթե դրա համար հարկ կլինի Սահմանադրությունում փոփոխություններ կատարել, ապա դրանք կկատարվեն։ Եթե դրա համար անհրաժեշտ լինի հանրաքվե անցկացնել, այն կանցկացվի։

Փաշինյանը կետերով նշել էր հետագա քայլերը, որոնք թույլ կտան ունենալ իրոք անկախ, այլ ոչ թե «խամաճիկային» դատական համակարգ․

  • Բոլոր դատավորներն առանց բացառության պետք է ենթարկվեն վեթինգի՝ բարեհուսության ստուգման:
  • Պետք է հրաժարական տան կամ հեռացվեն բոլոր այն դատավորները, որոնք, ըստ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի, որոշումներ են կայացրել խախտումներով:
  • Բոլոր դատավորները, որոնք գիտակցում են, որ չեն կարող օբյեկտիվ լինել, պետք է հրաժարական տան:

Դրանից ընդամենը մեկ շաբաթ անց (մայիսի 24) առաջինը հրաժարականը տվեց Բարձրագույն դատական խորհրդի ղեկավար Գագիկ Հարությունյանը։ Նա այդ պաշտոնը զբաղեցնում էր 2018թ-ի մարտի 5-ից, ավելի վաղ՝ 1996թ-ից, նա Հայաստանի Սահմանադրական դատարանի նախագահն էր։

Գագիկ Հարությունյանի հրաժարականից հետո իր լիազորությունները դադարեցրել է ԲԴԽ ղեկավարի պաշտոնակատար Գևորգ Դանիելյանը։ Այնուհետև՝ ԲԴԽ անդամ Արմեն Խաչատրյանը։

Եզրափակիչ օղակ դարձան Սերգեյ Մեղրյանի և Արմեն Բեկթաշյանի հրաժարականի դիմումները։

Ինչո՞ւ են հրաժարական տալիս հենց խորհրդի անդամները

Բանն այն է, որ ԲԴԽ-ն պետական մարմին է, որը կոչված է երաշխավորել դատարանների և դատավորների անկախությունը։ Ակնհայտ է, որ խորհրդի անդամների հրաժարականները կառավարության և դրա ղեկավարի անվստահության հետևանքն են՝ դատական համակարգի նկատմամբ ընդհանուր առմամբ և դրա առանձին ներկայացուցիչների՝ այդ թվում։

Եվրոպացի փորձագետների կարծիքը

Դատաիրավական բարեփոխումների մասնագետ Եվրոպական քաղաքականության «Բաց հասարակություն» հիմնադրամի գիտաշխատող Իսկրա Կիրովան հայտարարել է․

«Հայաստանն իրոք արմատական փոփոխությունների կարիք ունի։ Նախորդ իշխանությունն ամբողջությամբ վերահսկում էր դատարանների կազմը։ Չարաբաստիկ դատական համակարգը ծառայում էր իշխանության շահերին այդ իշխանության պահմանման համար։

Հայաստանի վարչապետն ու նրա կառավարությունը պետք է հստակ ցույց տան միջազգային գործընկերներին և իրենց ժողովրդին, որ դատաիրավական փոփոխությունների անցկացման հարցում լուրջ են տրամադրված և  լի են ճիշտ ճանապարհով բարեփոխումներ անցկացնելու վճռականությամբ»։

Եվրոպացի մասնագետները պատրաստակամություն են հայտնել օգնելու Հայաստանի դատական համակարգի բարեփոխմանը։ Ի պատասխան վարչապետն առաջարկել է ոչ միայն օգնել, այլ նաև անմիջական մասնակցություն ունենալ գործընթացին։

Facebook Comments

Կարդալ ավելին JAMnews-ում