Սակայն մրդկանց 22%-ը ներկայիս իշխանությունների ամենամեծ ձախողումը համարում է վատ կառավարումը" />

Հայաստանի բնակչության կեսից ավելին վստահում է կառավարությանը․ հարցման արդյունքներ

Սակայն մրդկանց 22%-ը ներկայիս իշխանությունների ամենամեծ ձախողումը համարում է վատ կառավարումը

Հայաստանում հարցվածների 72 տոկոսը վստահում է կառավարությանը։ Սակայն 22%-ը ներկայիս իշխանությունների ամենամեծ ձախողումը համարում է վատ կառավարումը։ Հայտնի են Միջազգային հանրապետական ինստիտուտի Հանրային հարցումների կենտրոնի նոր հետազոտության արդյունքները։

Հեղափոխությունից հետո․ նոր Հայաստանի կյանքի առաջին տարին

Հայաստանում մտավախություն կա, որ կառավարությունը փորձում է կոշտ գրաքննություն մտցնել

 Հարցման մանրամասները՝ թվերով

Հարցման արդյունքում Միջազգային հանրապետական ինստիտուտը հաղորդում է․ բնակչության մեծ մասը լավատեսորեն է տրամադրված Հայաստանի ապագայի հանդեպ՝ չնայած տնտեսության արագ զարգացման կապակցությամբ առանձին մտավախություններին։

Հարցվածների 72% վստահություն է հայտնել վարչապետի ինստիտուտին։ Իրականում դա կարելի է համարել վստահություն ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա կառավարությանը, որոնք իշխանության եկան 2018թ-ի «թավշյա» հեղափոխությունից հետո։

Կառավարության աշխատանքի գնահատման շատ կարևոր չափորոշիչ էր կոռուպցիայի դեմ պայքարը։ Հարցվածների 59%-ը կարծում է, որ այն բավականաչափ ջանքեր է գործադրում կոռուպցիայի դեմ պայքարի համար։

Հարցվածների 60% -ը կարծում է, որ երկիրը ճիշտ ուղղությամբ է շարժվում։ Եվ թեև դա բավականն բարձր ցուցանիշ է, սակայն, 2018 թ-ի հոկտեմբերի համեմատ, այն նվազել է 12 կետով։

Հարցվածների 60%-ից ավելին ուզում է, որ կառավարությունը տնտեսական և քաղաքական բարեփոխումներն անցկացնի ոչ թե աստիճանաբար, այլ որքան հնարավոր է շուտ։

«Բարի կամքն ու տրամադրվածությունը, որոնք արտահայտվել են հայերի կողմից, կառավարությանն աննախադեպ հնարավորություն են տալիս արմատական բարեփոխումներ իրականացնելու և մարդկանց տնտեսական բարեկեցությունը բարելավելու․․․ Կառավարության կողմից բարեփոխումների իրականացումը բեկումնային նշանակություն ունի հասարակության աջակցության պահպանման և կառավարության բարեփոխումների ծրագրի իրականացման գործում», – ասել է Միջագային հանրապետական ինստիտուտի Եվրասիական տարածաշրջանի տնօրեն Ստիվեն Նիքսը։

Ինչի՞ց են դժգոհ մարդիկ

Խոսելով կառավարության ամենամեծ ձախողումների մասին՝ հարցվածները նշել են վատ կառավարումը։ Սա հարցվածների 22%-ի կարծիքն է։

Բացի այդ, վերջին վեց ամսվա ընթացքում մարդկանց տոկոսը, որոնք հավատում են, որ կարող են ազդել երկրում ընդունվող որոշումների վրա, նվազել է 72%-ից մինչև 53%։

Հարցվածների կարծիքով՝ մոտակա վեց ամսում կառավարությունն, առաջին հերթին, պետք է հետևյալ խնդիրները լուծի․

• աշխատատեղերի ստեղծում (30%),

• սոցիալ-տնտեսական խնդիրների լուծում (18%),

• աշխատավարձերի բարձրացում (14%),

• կենսաթոշակների բարձրացում (12%).

Հարցման իրականացման մասին մանրամասներ

Միջազգային հանրապետական ինստիտուտը ոչ առևտրային կազմակերպություն է։ Այն հայտարարում է, որ իր նպատակը «ժողովրդավարության կառուցման գործում առանձին երկրներին օգնություն տրամադրելն է»։ Այդ կազմակերպության Տնօրենների խորհրդի նախագահն Ալյասկա նահանգի սենատոր Դեն Սալիվանն է։

Ինստտուտը գործում է ԱՄՆ Պետդեպի և ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության հետ համագործակցությամբ։

Հայաստանում տվյալների հավաքագրումն իրականացրել է սոցիոլոգիական ասոցիացիան։ Տվյալները հավաքագրվել են ողջ երկրի տարածքում 2019թ-ի մայիսի 6-ից մայիսի 31-ը «դեմ առ դեմ» հարցման միջոցով՝ հարցվածների տներում։

Հետազոտությունը կատարվել է Հայաստանի 18 տարեկանից բարձր մշտական բնակիչների շրջանում։ Դրան մասնակցել է ընդհանուր առմամբ 1200 մարդ։

Հարցումը ֆինանսավորել է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը։

Facebook Comments

Կարդալ ավելին JAMnews-ում