Ազգային անվտանգության ծառայությունը տեսանյութ է հրապարակել բանտերում խախտումների մասին։ Արդարադատության նախարարությունը չի շտապում ընդունել դրանց իսկությունն ու ծառայողական հետաքննություն է նշանակել " />

«Հայաստանի բանտերում արտոնյալ բանտարկյալներ կան»

Ազգային անվտանգության ծառայությունը տեսանյութ է հրապարակել բանտերում խախտումների մասին։ Արդարադատության նախարարությունը չի շտապում ընդունել դրանց իսկությունն ու ծառայողական հետաքննություն է նշանակել

Ազգային անվտանգության ծառայությունը ստուգումներ է անցկացրել երկրի քրեակատարողական հիմնարկներում և բազմաթիվ խախտումներ հայտնաբերել։ Դրա արդյունքը բանտարկյալների պահպանման ռեժիմի խախտումների մասին տեսանյութի հրապարակումն է եղել։ Եվ այժմ Հայաստանում քննարկվում են բացահայտված փաստերը։

Հայաստանի վարչապետը՝ մեծ քաղաքականության, ադրբեջանցիների հետ ուղիղ երկխոսության, շաբաթօրյակի և ընտանիքի մասին

Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարը հասել է վարչապետի թիմին

Ինչի՞ց ամեն բան սկսվեց

Ամեն ինչ սկսվեց քրեակատարողական հիմնարկներում առկա խախտումների վերաբերյալ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի նկատողությունից արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին։ Վարչապետն ասաց, որ քրեակատարողական  հիմնարկներում որոշ բանտարկյալներ շարունակում են արտոնյալ պայմաններում գտնվել, նրանց բանտախցերը չեն ստուգվում, նրանք հեռախոսներ ունեն։

«Ինչպե՞ս հասկանալ, որ որոշ բանտարկյալների բանտախցերը չեն ստուգվում։ Եվ միաժամանակ այդ քրեակատարողական հիմնարկի տնօրենը շարունակում է զբաղեցնել իր պաշտոնը։ Հայաստանում շատ հանցագործություններ կազմակերպվում են բանտերից՝ հեռախոսներով»։

Նախարարը պատասխանել է, որ բոլոր բանտախցերը պարբերաբար ստուգվում են, և խնդրել փաստեր տրամադրել։

Այդ միջադեպից մի քանի օր անց ԱԱԾ-ն տեսանյութ հրապարակեց։ Դրանում ներկայացված են բանտարկյալների պահպանման ռեժիմի տարբեր խախտումներ, մասնավորապես, երևում են թաքստոցներ, որտեղ պահվում են Wi-Fi սարքեր, պլանշետներ, հեռախոսային քարտեր և բջջային հեռախոսներ։ Որոշ բանտախցերում բաց են դռնակները, որոնց միջոցով բանտարկյալները սնունդ են ստանում։ Բանտային «հեղինակություններից» մեկի խցի դուռը լրիվ բաց է։

Նախարարության արձագանքը տեսանյութին

Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը հայտարարեց, որ ներկայացված փաստերի ստուգման համար ծառայողական հետաքննություն է նշանակվել։

«Ծառայողական քննություն է նշանակված, ծառայողական քննությունն այդ բոլոր հարցերի պատասխանը կտա․ դրանք համապատասխանո՞ւմ են իրականությանը, թե՞ չեն համապատասխանում իրականությանը, և այդ փաստերի ո՞ր մասն է համապատասխանում, ո՞ր մասը չի համապատասխանում, ո՞րն է չափազանցված կամ չչափազանցված»։ 

Նախարարը մեկնաբանեց նաև այն փաստը, որ բանտախցերից մեկի դուռը բաց է եղել։ Նա կարծում է, որ անհրաժեշտ է ստուգել, թե արդյոք այդ բանտախցում որևէ մեկը կրում է իր պատիժը։ Բանտախցի դռան բաց լինելու պատճառն, ըստ Զեյնալյանի, կարող էին նաև կենցաղային պայմանները լինել։ Որոշ բանտերում բացակայում է օդափոխության համակարգը, որի հետևանքով քրեակատարողական հիմնարկների աշխատակիցները ստիպված են ձևեր գտնել տարածքն օդափոխելու համար․

«Եթե խուցը դատարկ է, ասենք: Դրա դուռը բաց լինելը կամ փակ լինելը որևէ նշանակություն ունի՞ արդյոք, թե՞ ոչ։ Եթե օդափոխության համակարգ չկա, իսկ բանտախուցը խոնավ է, օրինակ ջրատարի վթարի պատճառով, չի՞ կարելի բացել կերակրադռները։ Կամ եթե չեն կարողանում տեսադաշտում պահել ամբողջ խցի տարածքը ՔԿՀ–ներում ստանդարտները չպահպանելու հետևանքով․․․ Հարցերը շատ են»։

 

Փորձագետների գնահատականն իրավիճակին

«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ղեկավար Դանիել Իոաննիսյանը կարծում է, որ ԱԱԾ-ն քրեակատարողական հիմնարկներում ստուգումներ անցկացնելու լիազորություններ չունի․

«ԱԱԾ-ն մտել է մի ոլորտ, որը նրա լիազորության շրջանակներում չէ։ Որովհետև պարզելը, թե բանտերում «զոն նայողներ» կան, ԱԱԾ գործը չէ։ Ես չեմ ասում, թե այդ հաստատություններում ամեն ինչ լավ է, և չեմ պնդում, որ արդարադատության նախարարությունը գերազանց է աշխատում։ Սակայն դա չի նշանակում, որ ԱԱԾ-ն պետք է վերահսկի նախարարությունը»։

Facebook Comments

Կարդալ ավելին JAMnews-ում