Երկրի իշխանությունները հայտարարում են, որ պարտավորություն չունեն այն փակել, անհրաժեշտություն կա գտնել համարժեք հզորությամբ էներգակիրներ՝ ատոմակայանի արտադրածը փոխարինելու համար" />

Հայաստանի ատոմակայանը կշարունակի աշխատել և կհամալրվի նոր էներգաբլոկով

Երկրի իշխանությունները հայտարարում են, որ պարտավորություն չունեն այն փակել, անհրաժեշտություն կա գտնել համարժեք հզորությամբ էներգակիրներ՝ ատոմակայանի արտադրածը փոխարինելու համար

Հայաստանում կկառուցվի նոր ատոմային էներգաբլոկ, որը տարեկան կարտադրի 600 մեգավատտ էներգիա: Դա թույլ կտա պահպանել երկրում արտադրվող էներգիայի ծավալները:

Արդյո՞ք պետք է փակել ատոմակայանը Հայաստանում: Եվ արդյո՞ք պետք է նորը կառուցել

Հայաստանի էներգետիկ անվտանգության մասին

Անհրաժեշտ է երկարաձգել ատոմակայանի շահագործումը

Մեծամորի ատոմակայանն արդեն երկար ժամանակ վեճերի առարկա է: Ոորոշ միջազգային կառույցներ, այդ թվում Եվրամիությունը, պնդում են, որ ատոմակայանը պետք է փակվի կամ արդիականացվի: Քննարկումների ակտիվացման առիթ դարձավ Հայաստանի և Եվրամիության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը:

Համաձայն Էներգետիկ համագործակցության և ատոմային անվտանգության մասին բաժնի՝ հայկական կողմը պարտավորվում է փակել ատոմակայանը և իրականացնել դրա փոխարինումը նոր արտադրական կարողություններով: Բայց երկրի իշխանություններն արդեն հայտարարել են, որ շահագործման ժամկետները կերկարացվեն, քանի որ այժմ Հայաստանն ի վիճակի չէ նոր ատոմակայան կառուցել կամ փոխարինել եղած արտադրական կարողությունները:

Այս պահին տարվում են աշխատանքներ, որոնք թույլ կտան երկարաձգել ատոմակայանի անվտանգ շահագործումը: Սակայն, առայժմ հայտնի չէ, թե ինչքանով կերկարձգվի այդ ժամկետը:

Բացի այդ, նախատեսվում է կառուցել նոր էներգաբլոկ: Ավելի վաղ հաղորդվում էր, որ այն կառուցելու համար Հայաստանին պետք կլինի գտնել 5 միլիարդ դոլար:

Ատոմակայանը կփակվի այն ժամանակ, երբ կհաջողվի փոխարինել արտադրական կարողությունները

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ատոմակայանի փակման հարց օրակարգում չկա: ԵՄ-ի հետ համաձայնագիրը չի նախատեսում ատոմակայանի փակում․

«Ես ցանկանում եմ փաստել, որ Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին Հայաստան-ԵՄ համաձայնագրում ատոմակայանի փակման հարցը կապակցված է համարժեք հզորությամբ էներգիայի աղբյուրների ստեղծման հետ: Մեր օրակարգում դրված է ոչ թե ատոմակայանի փակման, այլ փոխարինող համարժեք արտադրական կարողությունների ստեղծման հարցը»:

Մեծամորի ատոմակայանի մասին

Մեծամորի ատոմակայանն արդեն ավելի քան 20 տարի մնում է առանցքային օղակ հանրապետության էներգետիկ անվտանգության համակարգում: Այն ապահովում է Հայաստանում վերամշակվող էլեկտրաէներգիայի մոտ 40%-ը և համարվում է ռազմավարական նշանակություն ունեցող կառույց:

Ատոմակայանը շահագործման է հանձնվել 1977թ.: Երկրի հյուսիսում 1988թ. կործանիչ երկրաշարժից հետո ԽՍՀՄ նախարարների խորհուրդը և Հայաստանի ԽՍՀ նախարարների խորհուրդը որոշում ընդունեցին դադարեցնել ատոմակայանի աշխատանքները: Դա կապված էր հետցնցումների հավանականության հետ:

Սակայն հինգ տարի հետո՝ 1993թ., անկախ Հայաստանի իշխանությունները վերագործարկեցին ատոմակայանի երկրորդ էներգաբլոկը: Էլեկտրաէներգիայի այլ իրական աղբյուրների բացակայության պայմաններում դա միակ ուղին էր՝ դուրս գալու էներգետիկ ճգնաժամից, որը սկսվել էր ԽՍՀՄ անկումից և Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից շրջափակումից հետո:

Ատոմային էներգիան շարունակում է կարևոր տեղ զբաղեցնել Հայաստանի ընդհանուր էներգետիկ համակարգում և համարվում է երկրի էներգետիկայի զարգացման ռազմավարական ուղղություն:


Կարդալ ավելին JAMnews-ում