Լևոն Տեր-Պետրոսյանի զրահապատ մեքենայի աճուրդի մեկնարկային գին է սահմանվել 17 միլիոն դրամ" />

Հայաստանի առաջին նախագահին սպասարկած ավտոմեքենան աճուրդի է հանվել

Լևոն Տեր-Պետրոսյանի զրահապատ մեքենայի աճուրդի մեկնարկային գին է սահմանվել 17 միլիոն դրամ

Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին պաշտոնավարության ժամանակ սպասարկած ավտոմեքենան կներկայացվի աճուրդի: Որոշումն ընդունել է Հայաստանի կառավարությունը սեպտեմբերի 7-ի նիստում:  Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը թույլատրվել է վերջինիս կցված «Մերսեդես Բենց 500 ՍԵԼ» մակնիշի տրանսպորտային միջոցը «օտարել դասական աճուրդով»:

ՀՀ առաջին նախագահին սպասարկած մեքենայի աճուրդի մեկնարկային գինը սահմանվել է 17 միլիոն դրամ: Աճուրդը կկազմակերպվի երեք ամսվա ընթացքում: Դրան մասնակցելու համար հարկավոր է կատարել նախավճարը` 17 միլիոն դրամի 5 տոկոսի չափով: Այս զրահապատ ավտոմեքենան արտադրվել է 1982 թ.-ին:

Լևոն Տեր-Պետրոսյանը նախագահ է ընտրվել 1991 թ.-ի հոկտեմբերի 16-ին, ստանալով ընտրողների ձայների գերակշիռ մեծամասնությունը՝ 83,4 տոկոս: 1998թ.-ի փետրվարի 3-ին առաջին նախագահը հրաժարական ներկայացրեց: Քաղաքականություն վերադարձավ 2008թ.-ին՝ արդեն որպես ընդդիմադիր գործիչ:


Կարդալ ավելին JAMnews-ում