Տուժածներին արդեն վիրահատել են և խոստացել, որ նրանց տեսողությունն ամբողջությամբ կվերականգնվի, բայց մի քանի ամսից" />

Հայաստանի ակնաբուժական կլինիկաներից մեկի հիվանդները ներարկումից հետո կորցրել են տեսողությունը

Տուժածներին արդեն վիրահատել են և խոստացել, որ նրանց տեսողությունն ամբողջությամբ կվերականգնվի, բայց մի քանի ամսից

Երևանի «Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում» «Ավաստին» դեղամիջոցի ներարկումից հետո վեց հիվանդ զրկվել է տեսողությունից։

Հայաստանում անվճար են բուժելու ուղեղային կաթված ստացած և օնկոլոգիայով հիվանդներին

Ինչպե՞ս են Հայաստանում ապրում միայնակ տարեցները

Ի՞նչ է տեղի ունեցել

«Ավաստին» դեղամիջոցը, որը ներարկվել է բոլոր հիվանդներին, ըստ նախնական վարկածի, վարակված է եղել աղիքային ցուպիկով։ Միջադեպից անմիջապես հետո հիվանդանոցի ղեկավարությունը հաղորդել է, որ ներարկումը ոչ մի անդառնալի հետևանք հիվանդների համար չի ունենա։ Բոլոր հիվանդներն անհրաժեշտ օգնություն են ստացել և, ինչպես բժիկներն են հավաստիացնում, մի քանի ամսից նրանց տեսողությունն ամբողությամբ կվերականգնվի։

Տուժածներից մեկի ազգականը պատմել է, որ հիվանդին պետք է ներարկում անեին, իսկ մեկ ամիս անց՝ վիրահատեին, սակայն պրոցեդուրայի ժամանակ նկատել են, որ նրա աչքերի հետ մի բան այն չէ։ Աչքի մեջ վարակ է հայտնաբերվել։ Սկզբից բժիշկները չէին կարողանում հասկանալ, թե ինչպես այն կարող է այդտեղ հայտնվել, սակայն հետո պարզվել է, որ հիվանդների աչքերի մեջ ներարկված դեղամիջոցը վարակված է եղել։ Հիվանդին որոշել են վիրահատել հաջորդ իսկ օրը։

Ո՞րն է դեղամիջոցի վարակման պատճառը

Հայաստանի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտատարել է, որ աղիքային ցուպիկով դեղորայքի վարակման պատճառը կարող է լինել դեղամիջոցի կիրառման կանոնների խախտումը․

«Դեղորայքի փորձաքննության կենտրոնն ուսումնասիրում է դեղամիջոցը վարակի պատճառը պարզելու համար։ Սակայն, մեր ունեցած տեղեկություններով, դեղամիջոցը ներարկվել է հարկ եղած ձևով, սերիան համապատասխանել է գրանցման պայմաններին։ Այսինքն, հարկ է ենթադրել, որ վարակի պատճառը դեղամիջոցի օգտագործման կանոնների խախտումն է, այլ ոչ թե ընդհանրապես դրա կիրառումը»։

Թորոսյանն ասել է, որ, եթե այս վարկածը հաստատվի, բժիշկները կպատժվեն։ Աշխատանքի կատարման ժամանակ անփութության համար բուժաշխատողներին քրեական պատասխանատվություն է սպասվում։ Ոստիկանությունում արդեն նյութեր են նախապատրաստվում քրեական գործ հարուցելու համար։


Կարդալ ավելին JAMnews-ում