Այդ արժեքավոր նկարների տրամադրման ժամկետը լրացել է, և հիմա դրանք պահվում են ապօրինի կերպով " />

Հայաստանի ազգային պատկերասրահը պահանջում է վերադարձնել իր հարյուրավոր ցուցանմուշնները, որոնք ժամանակավորապես տրամադրվել էին պետական հաստատություններին

Այդ արժեքավոր նկարների տրամադրման ժամկետը լրացել է, և հիմա դրանք պահվում են ապօրինի կերպով

Հայաստանի ազգային պատկերասրահը պահանջում է պետական կառույցներից վերադարձնել այն բոլոր արժեքավոր կտավները, որոնք թանգարանի կողմից ժամանակավորապես տրամադրվել էին օգտագործման: Պատկերասրահի ղեկավար Արման Ծատուրյանը պնդում է, որ նկարներն ապօրինի կերպով են պահվում:

Տարբեր պետական հաստատությունների 26 պայմանագրերի տրամադրման ժամկետը լրացել է:

«Նկարները տրամադրվում են առավելագույնը 3 տարի ժամկետով։ Կան պայմանագրեր, որ վաղուց ավարտվել են, և մշակույթի նախարարությունը վաղուց պետք է պահանջեր, որ այդ նկարները վերադարձնեն», – հաղորդել է Ազգային պատկերասրահի տնօրենը:

Այդ հարցով Արմեն Ծատուրյանը բազմիցս դիմել է մշակույթի նախկին նախարարներին: Սակայն նկարները պատկերասրահ չեն վերադարձվել:

Տնօրենի խնդրանքին արձագանքել է մշակույթի միայն ներկայիս նախարար Լիլիթ Մակունցը: Նա արդեն վերադարձրել է մշակույթի նախարարությունում գտնվող նկարներն, ինչպես նաև համապատասխան կոչով դիմել այլ կառույցների ղեկավարներին: Նախարարության հայտարարությունում ասված է. կտավները պետք է անհապաղ վերադարձվեն, այլապես հարցի լուծմամբ կզբաղվեն իրավապահ մարմինները:

Կոչին դեռևս արձագանքել են միայն արտակարգ իրավիճակների նախարարությունն ու գլխավոր դատախազությունը:

Ի դեպ, ԱԻՆ-ում ամենաշատն էին Ազգային պատկերասրահի տրամադրած նկարները: Այստեղ էր գտնվում 94 կտավ: Իսկ պատկերասրահի ամենաարժեքավոր ցուցանմուշները գտնվում են վարչապետի նստավայրում, կառավարության շենքում և խորհրդարանում:

«Կարգ կա, որը սահմանում է, որ այդ գերատեսչություններում կարող են նկարներ գտնվել, բայց եթե վերադարձնելու որոշում կայացվի, մենք միայն ուրախ կլինենք», – նշել է պատկերասրահի տնօրենը:


Կարդալ ավելին JAMnews-ում