Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը ստուգումներ է անցկացրել Երևանի քաղաքապետարանում և մեքենայությունների դեպքեր է բացահայտել" />

Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը ստուգումներ է անցկացրել Երևանի քաղաքապետարանում և մեքենայությունների դեպքեր է բացահայտել

Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը ստուգումներ է անցկացրել Երևանի քաղաքապետարանում և մեքենայությունների դեպքեր է բացահայտել

Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը ստուգումներ է անցկացրել Երևանի քաղաքապետարանում և մեքենայությունների ու քաղաքապետարանի աշխատակիցների կողմից իրենց պաշտոնեական լիազորությունների չարաշահումներ է բացահայտել:

Երկու քաղաքացի է բողոքով դիմել ԱԱԾ և հաղորդել, որ գույքի ձևակերպման և կառուցապատման թույլտվության համար քաղաքապետարանում օրենքով սահմանված վճարներին զուգահեռ պահանջել են նաև խոշոր գումարներ փոխանցել «Երևան» հիմնադրամի հաշվին:

«Նյութերի նախապատրաստման գործընթացում պարզվել է, որ նշված գումարների մի մասը, որն առձեռն է ստացվել, չի մուտքագրվել հիմնադրամի հաշվին և յուրացվել է», – ասված է ԱԱԾ հաղորդագրությունում:

Արդյունքում՝ ԱԱԾ-ն քրեական գործեր է հարուցել երկու հոդվածի համաձայն՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահում, որն անզգուշությամբ հանգեցրել է ծանր հետևանքների, ինչպես նաև ծառայողական դիրքի չարաշահմամբ խարդախություն:

«Երևան» հիմնադրամը գրանցվել է 2007թ-ին: Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն է: Հայաստանի լրատվամիջոցները հաղորդում են, որ «Երևան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմում են Տարոն Մարգարյանի տեղակալները, նրա խորհրդականը, քաղաքապետարանի վարչակազմի քարտուղարը, վարչությունների պետերն, Ավագանու անդամները:


Կարդալ ավելին JAMnews-ում