Շահին Հաջիևը, որը ներկայացնում է ադրբեջանական «Թուրան» տեղեկատվական գործակալությունը, թույլտվություն է ստացել աշխատել Հայաստանի տարածքում " />

Հայաստանի ԱԳՆ-ն առաջին անգամ հավատարմագրել է ադրբեջանական լրատվամիջոցի խմբագրի

Շահին Հաջիևը, որը ներկայացնում է ադրբեջանական «Թուրան» տեղեկատվական գործակալությունը, թույլտվություն է ստացել աշխատել Հայաստանի տարածքում

Հայաստանի արտգործնախարարությունը հավատարմագրել է «Թուրան» տեղեկատվական գործակալության գլխավոր խմբագիր Շահին Հաջիևին։

Տեղեկություններ Երևանից

Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը մեկնաբանել է գերատեսչության այդ որոշումը։

«Նրա [խոսքը Շահին Հաջիևի մասին է – JAMnews] կողմից հայտ էր ներկայացվել ՀՀ ԱԳՆ` հավատարմագրվելու և համապատասխան լրագրողական գործունեություն ծավալելու Հայաստանում: Բոլոր նախանշված ընթացակարգերը անցնելուց հետո վերջինիս հայտը բավարարվել է, և նա իր լրագրողական խմբով այցելել է Հայաստան»։

Հայաստանի արտգործնախարարությունից հաղորդում են նաև, որ այցը զուտ պրոֆեսիոնալ բնույթ է կրում։ Ադրբեջանցի խմբագրի հայտը գնահատվում է որպես բնական․ ամեն օր գերատեսչությունն արտասահմանցի լրագրողներից տասնայկ այսպիսի հայտեր է ստանում։

• Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդները քննարկել են ղարաբաղյան հակամարտության կարգավորումը

Հայաստանը պլանավորում է բանակի զարգացման գործում 2,5 մլրդ դոլար ներդնել

Ադրբեջանցի լրագրողի առաջին հարցազրույցը

Շահին Հաջիևը Հայաստանում արդեն հասցրել է վերցնել առաջին հարցազրույցը։ Խոսնակը Հայաստանի Ազգային ժողովի նախկին պատգամավոր և երկրի նախագահի խորհրդական Թևան Պողոսյանն է եղել։ Նա ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ ադրբեջանցի լրագրողը վստահեցրել է իրեն․ ասվածի իմաստը չի խեղաթյուրվելու։

Լուսանկարը՝ Թևան Պողոսյանի ֆեյսբուքյան էջից

Տեղեկություններ Բաքվից

«Թուրան» գործակալությունը հաղորդում է, որ այցը համաձայնեցվել է Ադրբեջանի և Հայաստանի համապատասխան մարմինների հետ։ Նշվում է նաև, որ Երևանում Շահին Հաջիևը հանդիպում է քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների և փորձագետների հետ։ Այցի արդյունքը պետք է լինի տեսանյութ և տպագիր ռեպորտաժներ ղարաբաղյան կարգավորման և տարածաշրջանում տիրող իրավիճակի մասին։

«Թուրան» գործակալությունը լրագրողներին խնդրել է օգտագործել այդ տեղեկությունները, չխեղաթյուրել դրանք և ոչինչ չավելացնել։

«Թուրան» գործակալության մասին

«Թուրան» տեղեկատվական գործակալությունը նախկին ԽՍՀՄ առաջին անկախ գործակալություններից է և Ադրբեջանի ամենահին գործակալությունը։ Այն հիմնադրվել է 1990թ-ի մասյիսին Բաքվում մի խումբ լրագրողների կողմից։ 2017թ-ին այն ժամանակավորապես փակվել էր հարկերի չվճարման մեղադրանքով։ Կրկին սկսել է աշխատել մի քանի ամիս անց։ Լրագրողների պաշտպանության միջազգային կոմիտեն (CPJ) այն անվանել է Ադրբեջանի միակ անկախ տեղեկատվական գործակալությունը։


Կարդալ ավելին JAMnews-ում