Ավիաընկերություններն արդեն առաջարկել են օգտագործել Երևանի օդանավակայանը որպես տարանցիկ " />

Հայաստանը Վրաստանին կօգնի չկորցնել ռուս զբոսաշրջիկներին

Ավիաընկերություններն արդեն առաջարկել են օգտագործել Երևանի օդանավակայանը որպես տարանցիկ

Հայաստանը Վրաստանին կօգնի չկորցնել ռուս զբոաշրջիկներին։ Երևանի օդանավակայանը կարող է տարանցիկ դառնալ Վրաստանում հանգստանալ ցանկացողների համար։

Վրաստանի իշխանությունները բավարարել են ցուցարարների պահանջներից մեկը․ 2020թ-ի խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն համամասնական համակարգով

Խաղաղ ցույցեր Թբիլիսիի խորհրդարանի առջև հունիսի 21-ի արյունոտ դեպքերից հետո։ Ֆոտոռեպորտաժ

Ի՞նչ օգնության մասին է խոսքը

Միանգամից երեք հայկական ավիաուղղիներ՝ «Հայաստան», «Տարոն Ավիա» և «Ատլանտիս Յուրոփիան», պատրաստակամություն են հայտնել աջակցելու վրաց-ռուսական ճգնաժամի կարգավորմանը։

Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Հայաստանի վարչապետի՝ ավիացիայի հարցերով խորհրդական Հակոբ Ճաղարյանը․

«Հուլիսի 8-ից դեպի Վրաստան կատարվող չվերթների դադարեցման մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրի հրապարակումից անմիջապես հետո, դիմել եմ հայկական բոլոր ավիաընկերություններին, ռուս-վրացական լարվածության պատճառով ՌԴ-Վրաստան և հակառակ ուղղությամբ ուղևորափոխադրումներին միահամուռ հայկական ճակատով մասնակցելու իրենց պատրաստակամության և հնարավորությունների ճշտման նպատակով»։

Արդյունքում՝ հինգ ինքնաթիռի օգնությամբ, որոնց թիվն, ի դեպ կարող է հասնել նաև յոթի, հայկական կողմը պատրաստ է օգնելու Վրաստանին չկորցնել ռուս զբոսաշրջիկներին։ Երևանը կարող է տարանցիկ կետ դառնալ ՌԴ-Վրաստան ուղղության համար։

Ինչո՞ւ է ավիաընկերություններին արգելվել Վրաստան թռչել

Ամեն ինչ սկսվել է հունիսի 20-ին, երբ Վրաստանում քաղաքական սկանդալ տեղի ունեցավ։

Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի նիստի ժամանակ, որն անցկացվում էր Թբիլիսիում, Վրաստանի խորհրդարանի խոսնակի աթոռին էր հայտնվել ռուս պատգամավոր, Կոմկուսի անդամ Սերգեյ Գավրիլովը։ Նրան հնարավորություն էր տրվել բացելու վեհաժողովի աշխատանքը։

Դա առաջացրել էր Վրաստանի խորհրդարանական ընդդիմության դժգոհությունը, որն իշխանություններին մեղադրել էր հայրենիքի դավաճանության համար։ Սկզբից ձախողվել էր վեհաժողովի նիստը։ Իսկ երեկոյան Թբիլիսիի կենտրոնում տասնյակ հազարավոր մարդիկ էին հավաքվել։

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, մեկնաբանելով Վրաստանի կենտրոնում տեղի ունեցող իրադարձությունները, Ռուսաստանը «թշնամի և օկուպանտ» էր անվանել։

Իսկ հունիսի 21-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրաման էր ստորագրել, որով արգելել էր ռուսական ավիաուղիներին ավիափոխադրումներ իրականացնել Վրաստան հուլիսի 8-ից, իսկ տուրօպերատորներին խորհուրդ էր տվել այդ ուղղությամբ ուղեգրեր չվաճառել։

Ի՞նչ են առաջարկում ռուսական և վրացական ավիաուղիները

Ռուսաստանից դեպի Վրաստան թռիչքներ է իրականացնում ռուսական վեց ավիաընկերություն՝ «Աէրոֆլոտը», «Պոբեդան», S7-ն, «Ուրալի ավիաուղիները», Red Wings-ն ու «Նորդ ավիան»։ Նրանք բոլորը չվերթերի տոմսերի վաճառքը կասեցրել են հուլիսի 8-ից հետո։

Տվյալ պահին «Աէրոֆլոտ» ավիաընկերությունը Թբիլիսիի չվերթների տոմսեր ունեցող իր հաճախորդներին առաջարկում է առանց լրացուցիչ ծախսերի նշանակետը փոխել Երևանով, Վլադիկավկազով կամ Բաքվով։

Դեպի Ռուսաստան չվերթների արգելքները շրջանցելու համար վրացական «Georgian Airways» ավիափոխադրողն իր հաճախորդներին նույնպես Երևանն է առաջարկում որպես տարանցում։

«Եթե հուլիսի 8-ից արգելքը սկսի գործել, Georgian Airways-ն իր ուղևորներին կառաջարկի Թբիլիսի-Երևան-Մոսկվա տարանցիկ չվերթը» , – ասված է ավիաընկերության Facebook-ի էջում տեղադրված հաղորդագրությունում։

Հայաստանի մայրաքաղաքով  տարանցման տևողությունը կկազմի ուղիղ մեկ ժամ։ Սակայն տեղեկություն այն մասին, թե դա ինչպես կազդի տոմսի արժեքի վրա, Georgian Airways-ը դեռ չի տրամադրել։

Փորձագիտական կարծիքռուսական իշխանությունը Ղրիմի հանգստավայրերը լցնելու նպատակ ունի

Հայ քաղաքագետ և տնտեսագետ Հրանտ Միքայելյանի կարծիքով՝ ավիաընկերությունների գնային քաղաքականության վրա տարանցիկ չվերթները սաստիկ կերպով չեն անդրադառնա։ Սակայն փչացած հարաբերությունների հետևանքն այնուամենայնիվ կազդի զբոսաշրջիկների հոսքի կրճատման վրա․

«Զբոսաշրջային հոսքի անկումը կարող է կազմել ռուս զբոսաշրջիկների ընդհանուր հոսքի 2/3-ը։ Եթե չվերթները Երևանով կազմակերպվեն, հավանաբար՝ մեկ երրորդը։ Դա կրիտիկական անկում չի լինի, բայցևայնպես զգալի կլինի»։

Միքայելյանը նշել է նաև, որ Ռուսաստանի նման պահվածքի պատճառ կարող է լինել Ղրիմում զբոսաշրջիկների ոչ բավարար թիվը։ Այլ կերպ ասած՝ ռուսական իշխանություններն ուզում են ինչ-որ կերպ լցնել իրենց հանգստավայարերը՝ այլ երկրներում սահմանափակելով զբոսաշրջիկների հոսքը։

«Ղրիմի ենթակառուցվածքներում լուրջ փողեր են ներդրվում, սակայն այն բանի պատճառով, որ այնտեղ բալանսավորում չկա․ ծառայությունների որակն այնքան էլ բարձր չէ գների համեմատ, արդյունքում, զբոսարջիկների թիվն այնտեղ մեծ չէ։ Ավելի քիչ է, քան այն ժամանակ, երբ Ղրիմն Ուկրաինայի մաս էր։ Այդ պատճառով էլ ռուսական իշխանությունները տարբեր մեթոդներով վերջին հինգ տարում փորձում են ավելացնել Ղրիմում զբոսաշրջիկների թիվը», – կարծում է Միքայելյանը։


Կարդալ ավելին JAMnews-ում