Մեկնաբանություն. նոր երիտասարդական շարժումն ու դրա առաջնորդները Ռուսաստանում" />

Հայաստանը Ռուսաստանի համար օրինա՞կ

Մեկնաբանություն. նոր երիտասարդական շարժումն ու դրա առաջնորդները Ռուսաստանում

Մոսկվայում 2018թ-ի ապրիլի 30-ին տեղի ունեցած բողոքի ակցիաների մասնակիցները թղթե սավառնակներ են օդ ուղարկում՝ որպես Telegram մեսենջերի խորհրդանիշ: REUTERS/Տատյանա Մակեևա

Ռուսաստանում նոր քաղաքական գործընթաց է սկսվում. սա այն գլխավոր եզրակացությունն է, որը կարելի է անել Մոսկվայում երկար տարիների ընթացքում բողոքի առաջին ցույցից հետո, որն առաջացրել են ոչ թե ընդհանուր քաղաքական նպատակներն, այլ իշխանությունների լիովին հստակ գործողությունները:

12 հազար մարդ (մեծ մասը՝ երիտասարդներ) իշխանություններից պահանջում էր դադարեցնել Telegram մեսենջերն արգելափակելու փորձերը և զուգահեռ դադարել խանգարել մեսենջերի հետ կապ չունեցող տասնյակ այլ կայքերի աշխատանքը:

Ինչո՞ւ են Ռուսաստանի իշխանությունները մարտնչում Telegram մեսենջերի դեմ և ինչու են նրանք պատահաբար արգելափակել Amazon-ի և Google-ի ամպային ծառայությունների 16մլն IP-հասցե

Թելեգրամը փակելու Ռուսական իշխանությունների գլխավոր բացատրությունն այն վստահ ենթադրությունն է, որ մեսենջերը կարող է օգտագործվել ահաբեկիչների կողմից: Հստակ ապացույցներ դեռ չկան: Ռուս երիտասարդության շրջանում ամենապոպուլյար մեսենջերի հետ պայքարի փաստն ու համացանցի հասանելիությունն արգելափակելու սպառնալիքները փողոց են դուրս բերել նոր առաջնորդների՝ շատ երիտասարդ, վառ և էպատաժային:

Տեսանյութում ապրիլի 30-ին տեղի ունեցած բողոքի ակցիայի կազմակերպիչ Միխայիլ Սվետովի ելույթն է:

Միխայիլ Սվետովը Լիբերտարիանական կուսակցության առաջնորդն է: Նա արդեն բավականին հայտնի ֆիգուր է համացանցում: Սվետովը հայտնի բլոգեր է, YouTube-ում և Telegram-ում հայտի ալիքների հաղորդավար: Նա Ռուսաստանով մեկ ճամփորդում է և դասախոսություններ կարդում հեռավոր բնակավայրերում:

Հանրահավաքի մասնակիցներից շատերը Սվետովի տիպի մոսկավցիներ էին. երիտասարդություն, որը Թելեգրամի դեմ գրոհն անմիջապես իր վրա զգաց: Մոսկվայում հանրահավաքի դուրս եկածներից շատերն առաջին անգամ էին բողոքի ակցիայի մասնակցում: Եվ ասում էին, որ նախընտրել են միայն հեռվից հետևել ռուսական ընդդիմության բողոքի ցույցերին, որոնք կապվում էին իրենց համար վերացական «կոռուպցիա» հասկացության և արդար ընտրությունների անհրաժեշտության հետ:

Ցուցարարների մեծ մասը թղթե սավառնակներ էին բերել, որոնք վերջին երկու շաբաթվա ընթացքում դարձել են Ռուսաստանում ազատ ինտերնետի համար պայքարի գլխավոր խորհրդանիշը: Ցուցարարներն անդադար օդ էին ուղարկում սավառնակները, վերցնում իրենց մոտ ընկածներն ու կրկին օդ թռցնում:

Թղթե սավառնակներ՝ Մոսկվայում ի աջակցություն Telegram մեսենջերի ապրիլի 30-ին կայացած ցույցին: REUTERS/Տատյանա Մակեևա

«Արի՛ Երևան գնանք: Մայրիկին կասենք, որ Ղրիմ ենք մեկնում»

Չնայած հանրահավաքի տհաճ առիթին՝ ցուցարարների տրամադրությունը բարձր էր: Ակցիան անցկացվում էր Մոսկվայում առաջին իրոք տաք օրերից մեկին:

Մեծ մասը հանրահավաքին մի քանի հոգուց բաղկացած խմբով էր գալիս: Նրանցից շատերը բարձրաձայն քննարկում էին Հայաստանում կատարվածը: Ասում էին, որ Ռուսաստանի և Հայաստանի ներքաղաքական իրավիճակի համեմատությունը գուցեև կոռեկտ չէ բազմաթիվ պատճառներով, սակայն Հայաստանի օրինակը կարող է ոգևորել ռուսական ընդդիմությանը, որն արդեն երկար տարիներ չի կարողանում գրեթե ոչ մի բանի հասնել:

Աղջիկներից մեկը բարձրաձայն պահաջում էր ընկերոջից. «Խնդրում եմ, արի՛ Երևան գնանք: Ես մայրիկին կասեմ, որ Ղրիմ ենք գնում: Արի՛ գնանք»:

Ինչ է տեղի ունենում Հայաստանում, ովքեր են գլխավոր գործող անձինք և ինչ նպատակ են հետապնդում

Ցուցարարները սկավառնակներից բացի ամենատարբեր պաստառներ էլ էին բերել: Կարգախոսները շատ տարբեր էին. և՛ ընդհանուր ցույցային բովանդակության, օրինակ, “Big brother is watching you”, և՛ նպատակաուղղված, օրինակ, որոնք առաջարկում էին Ռուսաստանի նախագահ ընտրել Telegram ընկերության ղեկավար Պավել Դուրովին:

Ակցիային ոստիկանության հետ ոչ մի բախում չեղավ, ոստիկաններն ընդհանրապես անսովոր կերպով քիչ էին, ի տարբերություն Մոսկվայում անցկացված այլ ցույցերի: Telegram-ի լսարանը հիմնականում առաջադեմ երիտասարդներն են, որոնք պատրաստ չեն բախման: Նրանք ակցիայից հետո դեպի Կրեմլ չգնացին այնտեղ կարգախոսներ հնչեցնելու համար, ինչպես, օրինակ տեղի ունեցավ ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնու վերջին ցույցի ժամանակ:

Նա ինքը նույնպես ներկա էր Telegram-ի արգելափակման դեմ հանրահավաքին: Սովորաբար նա ինտելիգենտ և հանգիստ է, սակայն իր ելույթի ժամանակ նա բեմից բարձրախոսով բղավում էր և շատ ագրեսիվ մարդու տպավորություն էր թողնում: Այնպիսի զգացողություն է, որ ակցիայի մասնակիցները նրա ելույթը լսեցին առանց որևէ ոգևորության:

Ցուցարարները ցրվեցին լավ տրամադրությամբ: Նրանցից շատերն այժմ, հավանաբար, կմասնակցեն Ռուսաստանում իշխանության դեմ ակցիային, որը Նավալնին կազմակերպում է շաբաթ օրը՝ մայիսի 5-ին:

Մ

ի փոքր էլ՝ Telegram-ի մասին: Վերահսկման գործառույթներով օժտված ռուսական պետական «Ռոսկոմնադզոր» կառույցը ակցիա է սկսել, որը տարօրինակ կերպով նման է ի աջակցություն Telegram-ի երիտասարդների սավառնակներով ֆլեշմոբին: «Ռոսկոմնադզորն» առաջարկել էր պատուհաններից թղթե գնդակներ նետել և այդպիսով քվեարկել մարզադաշտերում համացանցի լավ որակի հաստատման օգտին:

Telegram-ն արգելափակելու փորձերի ընթացքում Ռոսկոմնադզորն արգելափակել է արդեն 50 անոնիմայզեր և VPN-համակարգ: Ընդհանուր առմամբ սև ցուցակում այժմ ավելի քան 14,6մլն IP-հասցե կա: Դա համացանցի բոլոր հասցեների 0,4 տոկոսն է: Իսկ հիմա կապի և հաղորդակցման նախարարությունից ասում են, որ կարող են արգելափակել Viber-ը, որը դեռևս 2015թ-ին ռուս օգտատերերի բոլոր տվյալները Ռուսաստան տեղափոխեց:


Կարդալ ավելին JAMnews-ում