Ռուսաստանն ինքնաթիռները վաճառել է ներռուսաստանյան, այլ ոչ թե արտահանման գներով։ Թե հստակ ինչ գումար է վճարվել, չի հայտարարվում" />

Հայաստանը Ռուսաստանից չորս նորագույն կործանիչ է գնել

Ռուսաստանն ինքնաթիռները վաճառել է ներռուսաստանյան, այլ ոչ թե արտահանման գներով։ Թե հստակ ինչ գումար է վճարվել, չի հայտարարվում

Երևանն ու Մոսկվան չորս բացմաֆունկցիոնալ Սու-30ՍՄ կործանիչների գնման պայմանագիր են ստորագրել։ Հայաստանի զինված ուժերն ինքնաթիռները կստանան արդեն 2020թ-ին։

Ռուսաստանը շարունակելու է Հայաստանին զենք մատակարարել

Հայաստանում կասկածում են, որ Ռուսաստանը կդադարի զենք մատակարարել Ադրբեջանին

Ի՞նչ է հայտնի գործարքի մասին

Երկար տարիների ընթացքում առաջին անգամ երկրի Զինված ուժերը, նոր այլ ոչ թե օգտագործված ավիատեխնիկա կստանա։

Գործարքի իրականացման համար ռուսական կողմը որոշակի զիջումների է գնացել։ Բացի այն, որ ավելի վաղ 100 մլն դոլարի վարկ էր տրամադրվել, Հայաստանն ինքնաթիռները ստացել է ներռուսաստանյան, այլ ոչ թե արտահանման գներով։ Հայաստանին զիջումներ են արվել որպես Ռուսաստանի հովանու ներքո գործող Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամի․

 «Չնայած նրան, որ գործարքն առևտրային է համարվում և գնումն իրականացվում է ռուսական կողմի տրամադրած վարկային միջոցների հաշվին, յուրաքանչյուր ինքնաթիռի արժեքը Հայաստանի ռազմաօդային ուժերի համար կկազմի այնքան, որքան դրանք արժեն ՌԴ զինված ուժերի համար։ Ռուսական կողմից այսպիսի պայմաններն իսկական նվերի տպավորություն են թողնում։

Ըստ էության, սա վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման ընթացքում Հայաստանի պաշտպանության նախարարության հետ կնքված առաջին պայմանագիրն է, մեզ համար կարևոր էր հաստատել ՀԱՊԿ մասով դաշնակցի մոտ մեր դիրքերի ամրությունը», փոխանցում  է «Կոմերսանտը»՝ վկայակոչելով ավիացիոն արդյունաբերության ձեռնարկություններից մեկի թոփ-մենեջերի խոսքերը։

Հայաստանի պաշտպանության նախարարությունը հաստատում է գործարքի կնքման փաստը, սակայն չի հստակեցնում վճարված գումարի չափը։

2012թ-ին Մոսկվան ու Երևանը պայմանագիր էին ստորագրել, որի համաձայն, Հայաստանը մի քանի տարում պետք է 12-ից ոչ պակաս կործանիչներ ստանար։ Սակայն այդ համաձայնագիրն այդպես էլ ուժի մեջ չմտավ Հայաստանի ֆինանսական խնդիրների պատճառով։

 Ինչո՞ւ են Հայաստանին պետք Սու-30-ները

Ռազմական փորձագետ Լեոնիդ Ներսիսյանը նշում է, որ այս տարիներին Հայաստանն այդպես էլ չունեցավ կործանիչների ավիացիա։ Սու ինքնաթիռներ ձեռք բերելն այդ գործընթացի մեկնարկը կլինի․

«Մարտական ինքնաթիռները տարեցտարի զգալիորեն հնանում են։ Այդ առումով շատ հարմար և տրամաբանական կլիներ եղած ինքնաթիռները Սու-30ՍՄ-ով փոխարինելը․․․ Սու-30ՍՄ-ի հարվածային հնարավորությունները, որոնք ներառում են Խ-58Է հակառադիոլոկացիոն հրթիռների կիրառում, թույլ են տալիս արդյունավետ պայքարել Ադրբեջանի հակաօդային պաշտպանության դեմ, հատկապես, որ հայկական զինանոցում կա նաև «Իսկանդեր» համալիրը, որը նույնպես կարելի է այդ նպատակներով կիրառել։

Ընդհանուր առմամբ, հայկական զինված ուժերի զինանոցում Սու-30ՍՄ կործանիչների հայտնվելը կբարձրացնի գրոհային հնարավորություններն․․․, ինչպես նաև էլ ավելի մեծ սպառնալիքի տակ կդնի Ադրբեջանի ռազմավարական նշանակության նավթագազային ենթակառուցվածքները»։

Facebook Comments

Կարդալ ավելին JAMnews-ում