Կբարձրանան առաջին անհրաժեշտության ապրանքի գները։ Կարող է թանկանալ հացը, քանի որ կթանկանա ներկրվող ցորենը" />

Հայաստանը պատրաստվում է 800 անուն ապրանքի գների աճին մաքսատուրքերի ավելացման պատճառով

Կբարձրանան առաջին անհրաժեշտության ապրանքի գները։ Կարող է թանկանալ հացը, քանի որ կթանկանա ներկրվող ցորենը

Հայաստան ներկրվող 800 անուն ապրանքի մաքսատուրքերը 2020թ-ի հունվարի 1-ից կաճեն։ Խոսքն այն ապրանքնեիի մասին է, որոնք Հայաստան են ներկրվելու ոչ Եվրասիական տնտեսական միության երկրներից։

Եվրասիական տնտեսական միությունը տնտեսական ինտեգրման միջազգային կազմակերպություն է, որը գործում է Ռուսաստանի հովանու ներքո և ներառում Հայաստանը, ԲելռուսըՂազախստանն և Ղրղզստանը։ Կազմակերպությունն իր անդամներին ապահովում է աշխատուժի, ապրանքի, ծառայությունների և կապիտալի ազատ տեղաշարժ։

2015թ-ից Հայաստանը միացել է ԵԱՏՄ-ին և ինքնաբերաբար դարձել այդ կազմակերպության Մաքսային միության մաս։ Նույն 2015թ-ին որոշվել է համահարթեցնել Եվրասիական տնտեսական միության բոլոր երկրների մաքսատուրքերը։ Այդ գործընթացի վերջնական նպատակը միասնական շուկա ստեղծելն է։

Երրորդ երկրներից՝ ոչ ԵԱՏՄ երկրներից, Հայաստան ապրանք ներկրելու վերաբերյալ փոփոխություններն ուժի մեջ մտնելուն պես սահմանին հարկ կլինի ավելի մեծ մաքսատուրքեր վճարել։ Այսպիսով, ԵԱՏՄ ապրանքը մրցակցային առավելություն կունենա։

Հայաստանում մաքսատուրքերի ավելացումը դեռ հետաձգվել է, այսինքն՝ որոշ ապրանքների համար բացառություններ են արվել։ Ենթադրվում էր, որ մինչև 2020թ-ը Հայաստանի իշխանությունները երկիրը կադապտացնեն նոր փոփոխություններին։

Ինչպե՞ս չեղարկել Եվրասիական միության երկրների ազատ առևտրի համար խոչընդոտները․ հանդիպում Երևանում

Հայաստանի վարչապետը լավատեսորեն է նայում հայ-ռուսական հարաբերությունների զարգացման հեռանկարներին

Ո՞ր ապրանքների մաքսատուրքերը կաճեն

800 անուն ապրանքի թվում են առաջին անհրաժեշտության ապրանքները։ Օրինակ, ընտանի կենդանիների մսի մաքսատուրքերը 2020թ-ին կաճեն կաճեն 25%-ով, իսկ հետագայում՝ 80 տոկոսով։

Փոփոխությունների կենթարկվեն ցորենի, ձեթի, կաթի, գյուղտեխնիկայի մաքսատուրքերը։

Ամենաշատը կթանկանան մարդատար ավտոմեքենաները, քանի որ դրանց մաքսազերծման համար պետք կլինի վեց անգամ ավել վճարել։ Փորձագետների գնահատականով՝ դա կբերի  մեքենաների գնի քառակի թանկացման։

Ինչի՞ դա կհանգեցնի

Մաքսատուրքերի ավելացումը կբերի ոչ միայն այն ապրանքների գների աճին, որոնք նվշած են ցուցակում։ Անխուսափելիորեն կաշխատի մուլտիպլիկատիվ էֆեկտը, երբ մի ապրանքի թանկացումը հանգեցնում է մյուսների գների աճին, կարծում է տնտեսագետ Վահագն Խաչատրյանը

«Այդ ամենը կազդի մեր քաղաքացիների վրա և վատ կանդրադառնա տնտեսության վրա։ ԵԱՏՄ երկրներում մաքսատուրքերը միջինում 2,7 անգամ ավելի բարձր են, քան Հայաստանում։ Նշեմ նաև, որ միությանն անդամակցելուց առաջ Հայաստանը բաց դռների քաղաքականություն էր վարում, երբ մաքսատուրքերը չէին գերազանցում 5-10%-ը»։

Երրորդ երկրների ապրանքների մաքսատուրքերի փոփոխությունը կհանգեցնի նրան, որ Հայաստանի բնակիչների համար զգալիորեն կնվազի ընտրության հնարավորությունը

«Մենք չեն կարողանա գնել շատ ապրանքներ, որոնց սովոր ենք, քանի որ, օրինակ կենցաղային կամ գյուղտեխնիկա ներկրող բիզնեսը կհասկանա, որ մրցակցությանը չի դիմանում։ Մենք կսկսենք գնել ոչ թե կորեական, այլ ռուսական հեռուստացույցներ», – ասում է տնտեսագետ Վահագն Խաչատրյանը։

Նման իրավիճակ թույլ չտալու համար Հայաստանի իշխանությունները պետք է բանակցություններ սկսեն ԵԱՏՄ գործընկերների հետ, վստահ է տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը

«Հնարավոր է, որ որոշ անուն ապրանքների դեպքում ստացվի երկարաձգել ներկայում գործող դրույքների գործողության ժամկետը։ Քանի որ դա ոչ միայն Հայաստանի, այլև միության մյուս անդամների խնդիրն է»։

2019թ-ին ԵԱՏՄ—ի նախագահությունն անցավ Հայաստանին, և ապրիլի 30-ին Երևան էին ժամանել կազմակերպության բոլոր անդամների կառավարությունների ղեկավարները ԵԱՏՄ միջկառավարական խորհրդին մասնակցելու համար։

Երևանյան նիստում քննարկվող հիմնական հարցերից մեկը մաքսատուրքերի հետ կապված իրավիճակն էր։ Սակայն դրա ավարտից հետո Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարեց, որ ներկրման մաքսատուրքերի վերաբերյալ հստակ որոշում դեռ չի հաջողվել ընդունել։

Facebook Comments

Կարդալ ավելին JAMnews-ում