Դավիթ Տոնոյանը մի քանի կարևոր հայտարարություն է արել պաշտպանության և անվտանգության հարցերի խորհրդարանական հանձնաժողովի՝ լրատվամիջոցների համար փակ նիստից հետո" />

Հայաստանի պաշտպանության նախարարը՝ ռուսական բազայի և 2016-ի «ապրիլյան պատերազմի» մասին

Դավիթ Տոնոյանը մի քանի կարևոր հայտարարություն է արել պաշտպանության և անվտանգության հարցերի խորհրդարանական հանձնաժողովի՝ լրատվամիջոցների համար փակ նիստից հետո

Պաշտպանության նախարար, Դավիթ Տոնոյան, պաշտպանության և անվտանգության հարցերի խորհրդարանական հանձնաժողով, ապրիլյան պատերազմ

Հայաստանի պաշտպանության նախարարը մի քանի կարևոր հայտարարություն է արել պաշտպանության և անվտանգության հարցերի խորհրդարանական հանձնաժողովի՝ լրատվամիջոցների համար փակ նիստից հետո։ Դրանք վերաբերում են․

• տարբեր երկրներից նորագույն սպառազինության ձեռքբերմանը,

• Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազային,

• 2016թ-ի ապրիլյան «քառօրյա պատերազմին»։

Ստորև՝ լրագրողների հարցերին նրա պատասխանների բոլոր մանրամասներն՝ ըստ բոլոր կետերի։

Ղարաբաղում «ապրիլյան պատերազմի» երրորդ տարելիցը։ Ի՞նչ է այն փոխել։ Փորձագետները Բաքվում և Երևանում

«Ապրիլյան պատերազմի ժամանակ հայկական կողմից բացթողումներ են եղել»

2016 թ-ին Ադրբեջանի և Արցախի շփման գծում լարվածության ապրիլյան սրացման ժամանակ, որը ստացել է «քառօրյա պատերազմ» անվանումը, Դավիթ Տոնոյանը զբաղեցնում էր պաշտպանության փոխնախարարի պաշտոնը։

Նա հայտարարել է, որ այդ օրերին «հայկական կողմից բացթողումներ են եղել», որոնց մասին ինքը տեղյակ է և պատրաստ է ցուցմունք տալ խորհրդարանական հանձնաժողովին, որն այժմ փորձում է հետաքննել կատարվածի բոլոր մանրամասները։ Սակայն հանձնաժողովը նրան դեռ չի հրավիրել։

Հետաքննող հանձնաժողովը ստեղծվել է վարչապետի նախաձեռնությամբ մոտ կես տարի առաջ։ Կառավարության ղեկավարն այն ժամանակ հայտարարել էր, որ ժամանակն է պարզելու 2016թ-ի ապրիլի 2-5-ը հայ-ադրբեջանական զորքերի շփման գծում ռազմական գործողությունների բոլոր հանգամանքները։ Դա ամենամասշտաբային և արյունալի սրացումն էր 1994թ-ի հրադադարից ի վեր։ Ըստ պաշտոնական տվյալների՝ չորս օրում երկու կողմերից ավելի քան 200 մարդ է զոհվել։

Արդյո՞ք օպերատիվ են արձագանքել Հայկական Զինված ուժերն ադրբեջանցիների գործողություններին 2016թ-ի ապրիլյան պատերազմի օրերին, ուսումնասիրում է քննչական հանձնաժողովը

Երկրում շատերին է մտահոգում, թե որքանով է արդյունավետ գործել Զինված ուժերի հրամանատարական կազմը, արդյոք բանակն ապահովված է եղել անհրաժեշտ սպառազինությամբ և հանդերձանքով։ Պաշտպանության նախարարը հայտարարել է, որ գիտի հանձնաժողովի առջև դրված հարցերի պատասխանները, ակնկալում է, որ դրա աշխատանքը դրական արդյունք կունենա, ինչից հետո այդ տեղեկատվությունը հասանելի կլինի հասարակության համար․

«Ապրիլյան պատերազմի հետ կապված քննիչ հանձնաժողովի աշխատանքներից հետո հանրության մեջ առկա բոլոր ասեկոսեները կփարատվեն։ Ինձ համար պարզ է, որ ապրիլյան պատերազմի ժամանակ հակառակորդի կողմից դավադիր գործողություններ են եղել։ Հայկական կողմից բացթողումներ են եղել, որոնք վերլուծվել են, և մենք քաջատեղյակ ենք դրանց մասին»։

Հայաստանը Ռուսաստանից չորս նորագույն կործանիչ է գնել

Լուսանկարը՝ yerkir

Հայաստանը նոր զենքեր է գնում

Ըստ նախարարի՝ Հայաստանը գնում է միայն նոր և արդիական սպառազինություն և շարունակելու է գնել 2020 թ-ին։

Այս թեման բարձրացվել է այն բանից հետո, երբ հայտնի է դարձել, որ Մոսկվան ու Երևանը պայմանավորվել են Սու-30ՍՄ բազմաֆունկցիոնալ կործանիչների ձեռքբերման մասին։ Բանն այն է, որ տասնամյակներ ի վեր սա առաջին անգամն է, որ հայկական Ռազմաօդային ուժերը ձեռք են բերում նոր, այլ ոչ թե օգտագործված ավիատեխնիկա։

«Ինքնաթիռները Հայաստան կբերվեն ընթացիկ տարվա դեկտեմբերին կամ 2020 թվականի հունվար-փետրվարին։ Դրանք կբերվեն պայմանագրով նշված ժամկետներում», – նշել է Տոնոյանը։

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը նշել է, որ նորագույն սպառազինությունը ձեռք է բերվում տարբեր երկրներից՝ ոչ թե միայն Ռուսաստանից, ինչպես նախկինում էր․

«Մտքում պահեք չորս երկիր»։

Ի դեպ, Ռուսաստանն ինքնաթիռները վաճառել է ներռուսաստանյան գներով, ոչ թե արտահանման։ Նախարարը հաստատել է, որ Ռուսաստանից արտոնյալ պաշտպանական վարկով նոր սպառազինության մատակարարումը կշարունակվի՝ ըստ նախապես որոշված ժամանակացույցի։

Մինչ այդ արդեն հայտնի էր դարձել, որ Հայաստանի ռազմական ծախսերը 2020թ-ին նախորդ տարվա համեմատ ավելանալու են 25,3%-ով։ Այդ մասին խորհրդարանում բյուջետային լսումների ժամանակ հաղորդել է վարչապետը։ Նա նշել է, որ դա հնարավոր է լինելու՝ շնորհիվ կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարի և գողացված միջոցները երկրի բյուջե վերադարձի։

Ռուսական բազայի մասին․ «տարածքի ավելացում չի եղել»

Ըստ պաշտպանության նախարարի՝ ռուսական ռազմաբազան նորագույն սպառազինություն է ստանում, համալրվում տեխնիկական միջոցներով և զինծառայողներով։

«Բարելավվում են նաև զինվորականների կենցաղային պայմանները», – նշել է Տոնոյանը։

Միաժամանակ նախարարը հերքել է ռուսական ռազմաբազայի տարածքի ընդլայնման և նրան նոր հողակտորներ տրամադրելու մասին տեղեկությունը։

«Թվաքանակի, հողատարածքի ավելացումներ չեն լինելու: Ինչ-որ տարածք տրամադրվում է, ինչ-որ տարածք, որ չի օգտագործվում, անցնում է ՊՆ-ին: Բայց այդ բոլոր տարածքները մնում են Հայաստանի տարածք, ուղղակի տրվում են օգտագործման»։

Բազայի տարածքի ընդլայնման մասին լուրերը կապված են հոկտեմբերի 29-ին Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի այցի հետ։ Դրա նախօրեին Ռուսաստանի պաշտպանության փոխնախարար Տիմուր Իվանովը Շոյգուին զեկուցել էր, որ 2020 թ-ին Հայաստանում տեղակայված ռազմաբազայի տարածքում բազմաֆունկիոնալ մշակութային-ժամանցային կենտրոն է ստեղծվելու։ 2021 թ-ին կկառուցվի նաև հատուկ մարզահամալիր։


Կարդալ ավելին JAMnews-ում