Երկրի իշխանությունները մշտապես շեշտում են, որ Սիրիայում սահմանափակվում են բացառապես հումանիտար գործունեությամբ " />

Հայաստանը հերթական հումանիտար բեռն է ուղարկել Սիրիա

Երկրի իշխանությունները մշտապես շեշտում են, որ Սիրիայում սահմանափակվում են բացառապես հումանիտար գործունեությամբ

Հայաստանը Ռուսաստանի հետ համատեղ հերթական հումանիտար բեռն է ուղարկել Սիրիա։ Երևանը խաղաղարար օգնություն է ցուցաբերում Դամասկոսին պատերազմի մեկնարկից ի վեր։

Կարծիք․ «Մոռացեք, որ Պուտինը լիբերալ չէ։ Հիշե՛ք նրա պատերազմները»

Տագնապ Պանկիսի կիրճում. Սիրիայի պատերազմի արձագանքը հասել է Վրաստան

Ի՞նչ բեռ է ուղարկվել

Հումանիտար օգնությունը նախատեսված է Սիրիայի բնակչության համար, որը տուժել է ռազմական գործողությունների հետևանքով։

Ողջ բեռն 9 կոնտեյներից է կազմված։ Խոսքը մսային և ձկնային պահածոների (87.5 տոննա), շաքարավազի (40 տոննա), ինչպես նաև չոր օրապահիկ (14.5 տոննա) մասին է։

Հայկական և ռուսական կողմերը հումանիտար օգնությունը փոխանցելու են Սիրիայի Կարմիր մահիկին, որը կբաշխի բեռը։

Հայաստանի հումանիտար առաքելությունը Սիրիայում

մարտական գործողությունների ակտիվ փուլի ավարտից հետո, 2019թ-ի փետրվարին։ Սակրավորների և բժիշկների խումբը կազմված էր 83 մարդուց։

Հայկական կողմը բազմիցս ընդգծել է, որ Սիրիայում միայն խաղաղ նպատակներ է հետապնդում և սահմանափակվում է միայն հումանիտար գործունեությամբ։

Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը հայտարարել է, որ օգնությունը ցուցաբերվելու է բացառապես մարտական գործողությունների գոտուց դուրս։ Հայ մասնագետները հումանիտար գործունեություն են իրականացնելու՝ կապված ականազերծման, բնակչության հակաականային իրազեկման հետ, նաև Հալեպում բժշկական օգնություն են ցուցաբերելու։

Հայաստանի և Ռուսաստանի միջև համաձայնգիրը

Սիրիայում հումանիտար օգնությանը մասնակցելու Հայաստանի որոշման մասին հայտնի է դարձել դեռևս անցյալ տարվա սեպտեմբերին։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն այն ժամանակ էր հայտարարում, որ հայ մասնագետները մարտական գործողություններում ներգրավված չեն լինելու․

«Սա բացառապես հումանիտար ծրագիր է, և ոչ մի ռազմական նշանակություն չունի։ Մենք մտադիր ենք իրականացնելու այս ծրագիրը Հայաստանի բյուջետային հնարավորությունների շրջանակում։ Հումանիտար ծրագրի անցկացման բոլոր ծախսերը հաշվի են առնվել 2019թ-ի բյուջեի նախագծում»։

Սակայն պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը հստակեցրել է, որ հայ մասնագետների տեղափոխումը Սիրիա, ինչպես նաև նրանց լոգիստիկ ապահովումն «իրականացվում է ռուսական կողմի աջակցությամբ»։

Ինչո՞ւ է Հայաստանը մասնակցում այս առաքելությանը

Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի քարտուղարը պարզաբանել է․

«Սիրիայի ժողովրդին հումանիտար օգնություն ցուցաբերելու մասին որոշումն ընդունվել է՝ հաշվի առնելով այն ծանր իրավիճակը, որը երկրում, մասնավորապես Հալեպում, ստեղծվել է մարտական գործողությունների հետևանքով, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2017 և 2018թ-ի համապատասխան բանաձևերը, սիրիական կողմի գրավոր դիմումն, ինչպես նաև բազմամարդ հայկական համայնքի բնակության գործոնը»։


Կարդալ ավելին JAMnews-ում