«Ծերացող ազգի վերածվելու գործոն է ծնելիության անկումը և, իհարկե, մեծ միգրացիան»,- ասում է ՄԱԿ բնակչության հիմնադրամի ներկայացուցիչը " />

Հայաստանը բնակչությունը ծերանում է. աճում է թոշակառուների թիվը

«Ծերացող ազգի վերածվելու գործոն է ծնելիության անկումը և, իհարկե, մեծ միգրացիան»,- ասում է ՄԱԿ բնակչության հիմնադրամի ներկայացուցիչը

Սոցիալական ապահովության պետական ծառայության պետ Հովհաննես Սահակյանը հայտնել է. Հայաստանը վերածվում է ծերացող երկրի.

«Երկրի ժողովրդագրական տվյալները մեզ հուշում են, որ միջինը 2500 հոգով առաջիկա 7 տարիների ընթացքում թոշակառուների թիվը միտում ունի աճելու»:

Այժմ Հայաստանում կա 446.249 թոշակառու:

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի տվյալներով ևս, Հայաստանը հայտնվել է ծերացող հասարակությունների վերին շեմում։ Հիմնադրամի կանխատեսումներով, Հայաստանը շուտով կհատի այդ շեմը. 2050 թվականին 65-ից բարձր տարիք ունեցողները կկազմեն բնակչության 22-ից 23 տոկոսը։

«Ծերացող ազգի վերածվելու գործոն է ծնելիության անկումը և, իհարկե, մեծ միգրացիան: Այն միանշանակ ազդել է, որովհետև մենք այսօր գիտենք, որ տարեկան ունենք մոտ 40.000 նեգատիվ բալանս, այսինքն՝ մեկնողների և ժամանողների տարբերություն: Եթե մենք հաշվենք վերջին 10 տարին, մոտ կես միլիոն բնակչություն ենք կորցրել: Դրա պատճառն այն է, որ մենք հիմա բնական աճի առումով սահմանագծին ենք [խոսքը գնում է մահացությունների և ծնունդների թվի տարբերության մասին]»,- իրավիճակը պարզաբանել է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի (UNFPA) հայաստանյան գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը:

Ըստ փորձագետի, խնդրի լուծումը կախված է նրանից, թե ինչ քաղաքականություն կորդեգրի Հայաստանը, որ դիմակայի այս մարտահրավերներին:

Մինչ այս 2009 թվականին պետությունն առաջին անգամ ընդունել է Հայաստանի ժողովրդագրական զարգացման ռազմավարական ծրագիր, երկրում մշակվում է որոշակի քաղաքականություն ծննդաբերությանն աջակցելու և խթանելու համար, ենթադրվում է խրախուսել երրորդ և չորրոդ երեխայի ծնունդը:


Կարդալ ավելին JAMnews-ում