Միայն առևտուր և ոչ մի ներդրում․ եթե համագործակցությունը շարունակվի այս ձևաչափով, Հայաստանը հարկադրված զարգացման այլ ուղիներ կփնտրի" />

Հայաստանը՝ 5 տարի Ռուսաստանի հովանու տակ գործող միության անդամ․ ինչ տվեց և չտվեց ԵԱՏՄ-ն

Միայն առևտուր և ոչ մի ներդրում․ եթե համագործակցությունը շարունակվի այս ձևաչափով, Հայաստանը հարկադրված զարգացման այլ ուղիներ կփնտրի

տնտեսական միություն, համագործակցություն, տնտեսական զարգացում, ԵԱՏՄ, Ռուսաստան, Վերին Լարս, Վրաստան, Աբխազիա, Պուտին, Փաշինյան, Армения, экономический союз, сотрудничество, экономическое развитие, ЕАЭС, Россия, Верхний Ларс, Грузия, Абхазия, Путин

2015-ին Հայաստանը միացավ ԵԱՏՄ-ին՝ Ռուսաստանի նախաձեռնությամբ ստեղծված տնտեսական միությանը։ Դա քաղաքական որոշում էր, որից Հայաստանի իշխանությունը չէր կարող խուսափել։ Հետևաբար, քննարկել, թե ինչ կլիներ Հայաստանի տնտեսությունում, եթե երկիրը չանդամակցեր ԵԱՏՄ-ին, անիմաստ է։

Սակայն հինգ տարի անց կարելի է ամփոփել, թե ինչ շահեց և ինչ կորցրեց երկիրը ԵԱՏՄ-ին անդամակցելով։

Նախապատմություն

Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու Հայաստանի որոշումը հապճեպ էր և անսպասելի երկրի բնակիչների համար: Երկիրն այդ շրջանում Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրման շեմին էր: Սակայն 2013 թվականի սեպտեմբերի 3-ին այն ժամանակ երկրի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ Հայաստանն ընտրելու է Եվրասիական տնտեսական գոտու հետ ինտեգրման ուղին: Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագիրը, որի շուրջ 3.5 տարի շարունակ բանակցություններ էին ծավալվել, չստորագրվեց:

ԵԱՏՄ-ն Հայաստանում կորցնում է «սրբազան կովի» կարգավիճակը

Հայաստանն ու Եվրամիությունը ստորագրեցին համագործակցության մասին համաձայնագիրը

Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը Երևանում՝ Պուտինի մասնակցությամբ

Իշխանությունը, որը մինչ այդ պնդում էր, թե ԵԱՏՄ-ին անդամակցությունը նպատակահարմար չէ՝ ընդհանուր սահմանի բացակայության պատճառով, հանկարծ հակառակ եզրակացության եկավ։

ԵԱՏՄ-ն տնտեսական ինտեգրման միջազգային կազմակերպություն է։ Այն ենթադրում է իր անդամ երկրների աշխատուժի, ապրանքի, ծառայությունների և կապիտալի ազատ տեղաշարժ։ Միությանը Ռուսաստանի հովանու տակ անդամակցում են Բելառուսը, Ղազախստանն ու Ղրղզստանը։ 2015 թ-ի հունվարի 2-ից ուժի մեջ է մտել համաձայնագիրը, ըստ որի Հայաստանը դարձել է ԵԱՏՄ լիիրավ անդամ։

Այս շրջադարձը բարդ էր երկրի հեղինակության տեսանկյունից, բայց և պարզ բոլորի, այդ թվում եվրոպացիների համար։ Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական գործընկերն է, որի առաջարկից հրաժարվելը կարող էր ծանր հետևանքներ առաջացնել՝ առաջին հերթին, քաղաքական։

Ներքին լսարանին ասում էին, որ այս քայլը տնտեսության շունչը բացելու համար է։ Խաղարկվում էր ԵԱՏՄ անդամ երկրների 170 մլն բնակչություն ունեցող շուկայի դռները Հայաստանի առջև բացելու փաստարկը: Թեև այդ շուկան Հայասատանի համար մինչ այդ էլ փակ չէր։

Ի դեպ, ներկայիս «հեղափոխական» կառավարության ղեկավարը դեմ էր Հայաստանի անդամակցությանն այս կառույցին, երբ դեռ ընդդիմադիր էր։ 2018-ի գարնանը, իշխանության գալուց հետո, վարչապետ Նիկոլ Փաշինյանը փոխեց կարծիքը։ Եվ այժմ դրական է արտահայտվում Հայաստանի տնտեսության վրա միության ազդեցության վերաբերյալ։

Ինչ էր պետք Հայաստանին, ինչ առաջարկվեց

ԵԱՏՄ-ի հիմնական առաջարկը՝ փոխշահավետ պարզեցված առևտուրը, փորձագիտակական շրջանակներում ոգևորություն չառաջացրեց: Առևտուրը տնտեսության զարգացման միջանկյալ օղակներից է: Մինչդեռ Հայաստանը ֆունդամենտալ խնդիրներ ուներ։ Եվ Եվրամիությունը պատրաստվում էր աջակցել այս տեսանկյունից։ Մասնավորապես, մակրոտնտեսական խնդիրների լուծմանը, նաև արտահանման ներուժ ունեցող ոլորտների կայացմանը։

Հայաստանը դարձավ ԵԱՏՄ միակ անդամը, որը Եվրամիության հետ համագործակցության մասին համաձայնագիր վավերացրեց

Պատուհան դեպի Եվրոպա․ երկրորդ փուլ

Եվրամիություն-Հայաստան հարաբերությունները հեղափոխությունից հետո՝ ինչը խանգարեց դրական շրջադարձին

2015-ին Հայաստանում նաև ճանապարհների վերանորոգման, ոռոգման ջրի ցանցերի արդիականացման, հակակարկտային համակարգերի վերազինման և այլ տարրական, բայց ծախսատար խնդիրներ կային: Եվրամիությունն այդ ենթակառուցվածքներում ևս ներդրումներ էր խոստանում:

ԵԱՏՄ-ի հետ համագործակցության ընթացքում այս բոլոր տեսակետներից տնտեսությունը որակապես չփոխվեց, պարզապես աճեց արտադրական ծավալը և երկրից արտահանումը։

Ի դեպ, Եվրամիության երկրներ մուտք գործելու համար հայկական ապրանքները պետք է համապատասխանեին որոշակի պահանջների, որոնց մինչ օրս էլ շատ քիչ ընկերություններ են կարողացել հասնել։ Հետևաբար, կարճաժամկետ հեռանկարում, ԵԱՏՄ-ի շուկայում տեղ գրավելն ավելի իրատեսական էր։

Տնտեսական աճ կա՞

Այս մասին կարծիքները տարբեր են: Հասարակ քաղաքացիները տնտեսությունում շեշտակի դրական փոփոխություններ չեն նկատում։ Իշխանությունները պնդում են, որ առաջընթաց կա։

• Հայաստան-ԵԱՏՄ. ի՞նչ են տվել անդամակցության երկու տարիները՝ ա՞ճ, թե՞ անկում

Իր վերջին մամուլի ասուլիսի ընթացքում՝ 2020-ի հունվարին, վարչապետը երկրում գրանցված հաջողությունների թվում նշեց․

«2019  թվականի երեք եռամսյակների նախնական տվյալներով, Հայաստանի ՀՆԱ աճը կազմել է շուրջ 7.5%, ինչը 1.6 տոկոսային կետով գերազանցում է 2017 թվականի համապատասխան ցուցանիշը և 1.3 տոկոսային կետով՝ 2018 թվականինը:

[2019-ի] երեք եռամսյակների տվյալներով Հայաստանը տնտեսական աճի տեմպով առաջինն է Եվրասիական տնտեսական միության, ԱՊՀ երկրների շարքում, Արժույթի միջազգային հիմնադրամի գնահատմամբ՝ նաև եվրոպական տարածաշրջանում»:

Армения, экономический союз, сотрудничество, экономическое развитие, ЕАЭС, Россия, Верхний Ларс, Грузия, Абхазия, Путин

Երևանում կայացած Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի մասնակիցները

ԵԱՏՄ շրջանակում գրանցված հաջողությունները

Այս ցանկում շեշտը դրվում է առևտրային ծավալների աճի վրա:

Տնտեսական համագործակցության առաջին տարում անդամ երկրների փոխադարձ առևտրում Հայաստանի մասնաբաժինն ամենափոքրն էր: Այս հինգ տարիների ընթացքում դեպի ԵԱՏՄ արտահանումն ավելի քան երկու անգամ ավելացել է, և Հայաստանն իր ցուցանիշներով առաջ է անցել Ղրղզստանից:

ԵԱՏՄ-ի հետ համագործացութան առևտրային բումը 2018թ-ին էր, երբ Հայաստանն արտահանվել և ներմուծվել է մոտ 2 մլրդ դոլարի ապրանք: 2019թ-ի ցուցանիշները դեռ վերջնական ամփոփված չեն, սակայն, ըստ նախնական գնահատականների, ապրանքնաշրջանառության ծավալը կանցնի 2 մլրդ դոլարը:

ԵԱՏՄ առևտրային շուկայում Հայաստանն ակտիվ է ալկոհոլային և ոչ ալկհոլային խմիչքների, ծխախոտի, տեքստիլ արտադրանքի,  պահածոյացված սննդի, կենդանական ծագման ապրանքների, թարմ միրգ և բանջարեղենի, բժշկական,  լուսանկարչական, երաժշտական, ժամագործական և այլ մեխանիզմների արտահանմամբ:

Ի դեպ, հայկական կողմն առաջարկել է, որ յուրաքանչյուր երկիր միության շրջանակներում իր վրա վերցնի մի ոլորտ և առաջնորդի այն: Հայաաստանը պատրաստակամություն է հայտնել իր վրա վերցնել ԵԱՏՄ-ում ոսկերչական բրենդի ձևավորումն ու զարգացումը, քանի որ փորձառու է այս ոլորտում։

ԵԱՏՄ-ին անդամակցելուց հետո Հայաստանն ավելացրել է զարդերի արտահանումը դեպի միության երկրներ: 2018-ին միայն Բելառուս արտահանվել է մոտ 3,5 միլիոն դոլարի ոսկերչական արտադրանք, իսկ Ռուսաստան՝ մոտ 25 միլիոն դոլարի երեսակված ադամանդներ:

Միաժամանակ Հայաստանը մեծ տեղ է տալիս բարձր տեխնոլոգիաների զարգացմանը։ Միայն 2018-ին Հայաստանում այս ոլորտը 33% աճ է գրանցել։

Գործարարն՝ առևտրի մասին  

«Արարատ» սննդի կոմբինատի գործադիր տնօրեն Արմեն Թարվերդյանն արդեն տասը տարի գյուղատնտեսական արտադրանքի վերամշակմամբ է զբաղվում:

Գործարանն արտադրում է բնական հյութեր, մրգային և բանջարեղենային պահածոներ, բուսական թեյեր: Իրացման հիմնական շուկան ԵԱՏՄ-ն է: Փոքր, բայց ավելացող խմբաքանակ արտահվանում է Գերմանիա և Ֆրանսիա:

Գործարարը հավաստում է՝ ԵԱՏՄ-ի տարածքում առևտուրը կազմակերպվում է պարզ, արագ և հեշտ․

«Հայաստանից դեպի ԵԱՏՄ երկրներ արտահանվող  ապրանքների հայտարարագրման  գործընթացը մի քանի անգամ պարզեցվել է: Այդ երկրներից Հայաստան ներմուծված ապրանքների մաքսազերծում որպես այդպիսին գոյություն չունի: Չկա փաստաթղթերի պատրաստում, սերտիֆիկացման գործընթաց, միանգամից ստանում ես ապրանքը»:

Մաքսատուրքի արտոնություն տրամադրվում է ոչ միայն Հայաստանում արտադրվող և տեղական ծագման, այլև Հայաստանի տարածքով արտահանվող ապրանքների համար: Սա նշանակում է, որ Հայաստանը կարող է կամուրջ դառնալ այլ երկրներից դեպի ԵԱՏՄ ապրանքների մուտքի համար: Խոսքը, մասնավորապես, Իրանի մասին է: Եվ ԵԱՏՄ-ն արդեն ստորագրել է Իրանի հետ ազատ առևտրի գոտու ստեղծման մասին պայմանագիրը՝ հենց Հայաստանի վարած բանակցությունների արդյունքում։

Այդ համաձայնագրի շնորհիվ իրանական ապրանքները կմտնեն ԵԱՏՄ գոտի ավելի ցածր գնով։

Հայաստանը կդառնա տարանցիկ ճանապարհ՝ Իրանի ու Եվրասիական տնտեսական միության երկրների միջև

Թանկացումների մասին

2020 թ-ի հունվարի 1-ից Հայաստանում ներկրման նոր մաքսային տուրքեր են գործում։ Փոփոխությունը վերաբերում է այն երկրներից ներկրվող ապրանքին, որոնք Եվրասիական տնտեսական միության անդամ չեն։

Մաքսատուրքերի փոփոխման մասին պայմանագիրը ստորագրվել է դեռ 2015 թ-ին ԵԱՏՄ անդամ բոլոր երկրների կողմից։ Հայաստանն այն ժամանակ լրացուցիչ 5 տարի ստացավ, որպեսզի իր տնտեսությունը հարմարեցնի փոփոխություններին և մեղմի դրանց բացասական ազդեցությունը։

Այժմ 700 ապրանքներ կմաքսազերծվեն բարձր դրույքաչափերով: Թանկացող ապրանքատեսակների շարքում կան առաջին անհրաժեշտության ապրանքներ։ Այդ ցուցակում են ընտանի թռչնի, խոշոր եղջերավոր անասունի միսը, բրինձը, ձեթն ու կարագը, կաթնամթերքը։ Թանկանալու է նաև դեղորայքը, դրա ներկրման տուրքերն աճել են 2-4%-ով։

Միանալով ԵԱՏՄ-ին, Հայաստանն ինքնաբերաբար դարձել է նաև այդ կազմակերպության Մաքսային միության անդամ։ 2015 թ-ին որոշվել է համահարթեցնել մասքսատուրքերը Եվրասիական տնտեսական միության բոլոր երկրներում։ Այս գործընթացի վերջնական նպատակը միասնական շուկայի ձևավորումն է, ինչը պետք է միության ներսում առավելություն տա դրա կազմում ներառված երկրներից ներկրվող ապրանքներին։

Ամենաշատը թանկանալու են երրորդ երկրներից ներկրվող ավտոմեքենաները։ Դրանց մաքսազերծումն աճել է մի քանի անգամ։ Այնուամենայնիվ, փորջագետները չեն կարծում, թե այսուհետ բոլոր հայաստանցիները գերմանական BMW-ին կգերադասեն ռուսական «Լադա»-ան: Կարծում են, որ մեքենա գնելիս արժեքը միակ և որոշիչ փաստարկը չի կարող լինել։

Իսկ լայն սպառման ապրանքների ներմուծման դրույքաչափերի հանրագումարային ազդեցությունը գնաճի վրա կանխատեսվում է 0,5 տոկոս։

Տնտեսագետներն ասում են, որ քաղաքացիները դրանից ֆինանսապես շատ չեն տուժի, քանի որ ընտրության հնարավորություն կունենան տեղական, ԵԱՏՄ կամ երրորդ երկրների ապրանքների միջև:

Նաև 2020թ-ից Հայաստանում եկամտահարկի 5 տոկոս նվազեցումը, նվազագույն աշխատավարձի բարձրացումը, սոցիալական որոշ խմբերի աշխատավարձի բարձրացումը պետք է մեղմեն թանկացումը:

Ամենամեծ խնդիրը

Հայաստանի գործարարների համար ամենալուրջ խնդիրը բեռների տեղափոխումն է Ռուսաստան։ Չկարգավորված վրաց-աբխազական հակամարտության հետևանքով չկա հնարավորություն բեռները տեղափոխել երկաթուղուղիով։ Իսկ ավտոմոբիլային ճանապարհը մեկն է՝ Վրաստանով։

Վերին Լարսի ռուսական սահմանային անցակետում հայկական բեռնված մեքենաները շատ հաճախ հերթերի մեջ են հայտնվում։ Ճանապարհը նեղ է, ձմռանն այն ձյունն է փակում, մնացած եղականերին՝ քարաթափումը:

Армения, экономический союз, сотрудничество, экономическое развитие, ЕАЭС, Россия, Верхний Ларс, Грузия, Абхазия, Путин

Մեքենաները հերթը Վրաստանի հետ Ռուսաստանի սահմանին, Վերին Լարսի անցակետի մոտ

«Պետք է Աբխազիայով բեռների տեղափոխման հնարավորություն ստեղծել: Այս հարցում անհրաժեշտ է քառակողմ բանակցություն՝ Հայաստան-Ռուսաստան-Վրաստան-Աբխազիա: Աբխազիայի ձայնն այստեղ կարևոր է՝ չնայած Ռուսաստանի ազդեցությանը», – կարծում է գործարար Արմեն Թարվերդյանը:

Սակայն փորձագետները համոզված են՝ Աբխազիայով տարանցիկ ճանապարհ ունենալու հնարավորությունը մոտակա ժամանակներում իրատեսական չէ, հաշվի առնելով տարածաշրջանում քաղաքական իրավիճակը: Եվ այս փուլի համար նրանք առաջարկում են Լարսով հայկական բեռների համար առանձին ուղի ստեղծել, արտոնություն տրամադրել հայկական փոխադրողներին՝ որպես միության անդամ:

«Մեր մեքենաներն անցնում են նույն անցակետով և նույն պայմաններով, ինչ վրացական կամ թուրքական մեքենաները: Տնտեսական նույն միության մեջ գտնվող երկրների միջև չի կարող նման հարաբերություն լինել», – կարծում է տնտեսագետ Հայկազ Ֆանյանը:

• Արդյո՞ք բեռների վրաց-ռուսական տարանցումն Աբխազիայի և Հարավային Օսիայի տարածքով կիրականացվի

Փորձագետների գնահատականը

Փորձագետներն անընդունելի են համարում, որ միության ներսում համագործակցությունը սահմանափակվում է միայն առևտրով։ Միաժամանակ խորհուրդ չեմ տալիս հայ գործարարներին շատ կենտրոնանալ ԵԱՏՄ շուկայի վրա։

Армения, экономический союз, сотрудничество, экономическое развитие, ЕАЭС, Россия, Верхний Ларс, Грузия, Абхазия, Путин

Տնտեսագետ Հայկազ Ֆանյան

«ԵԱՏՄ-ն արհեստական կառույց է, որն այս պահին ձևավորված է Ռուսաստանի շուրջ, կապերը ոչ թե փոխադարձ են անդամ երկրների միջև, այլև Ռուսաստան միջոցով: Գրեթե բոլոր երկրների համար այս տնտեսական միությանն անդամակցելը պայմանավորված է եղել Ռուսաստանի գործոնով։

Եթե մի օր Ռուսաստանը որոշեց, որ մենք ապրանքը չենք արտահանելու, մեր արտադրողների համար երկընտրանք գտնելը խիստ դժվար է լինելու, քանի որ դժվար է ցածր մրցունակության ապրանքով մտնել ԵՄ երկրներ կամ կապեր հաստատել արաբական ծոցի երկրների հետ», – ասում է տնտեսագետ Հայկազ Ֆանյանը:

Ավելի լավատես է Հրանտ Միքայելյանը․

«Իմ հաշվարկները ցույց են տալիս, որ ԵԱՏՄ-ի շնորհիվ մենք տարեկան 1,25 տոկոս ՀՆԱ-ի հավելյալ աճ ունենք արտադրության հաշվին։ Եթե այս ցուցանիշը պահպանվի, տարեցտարի այս աճն ավելի շոշափելի կդառնա»:

Армения, экономический союз, сотрудничество, экономическое развитие, ЕАЭС, Россия, Верхний Ларс, Грузия, Абхазия, Путин

Տնտեսագետ Հրանտ Միքայելյան

Նրա խոսքով, ԵԱՏՄ համագործակցության շնորհիվ Հայաստանում արդիականացվել է կոշիկի և հագուստի արտադրությունը: Անդամ երկրներում ձևավորված պահաջարկն օգնել է այդ ապրանքներին մրցունակ դառնալ նաև Հայաստանի շուկայում:

ԵԱՏՄ-ին անդամակցելու օգուտների շարքում Միքայելյանը նշում է, որ 2014-ից հետո գազի գնի տեսանելի թանկացում չի եղել, հայաստանցիներն էլ կարողանում են ազատ ապրել և աշխատել Ռուսաստանի տարածքում․

«Պարզ չէ, թե ինչ ընթացք կունենային շատ գործընթացներ, եթե Հայաստանը հրաժարվեր անդամակցությունից»:

Եթե ԵԱՏՄ երկրներից նաև ներդրումներ կատարվեին Հայաստանում, տնտեսագետը կայացած կհամարեր համագործակցությունը․

«Արևմուտքից դեպի Հայաստան ուղիղ օտարերկրյա ներդրումները քչացան նաև ԵԱՏՄ անդամակցության պատճառով:  Այս տարիներին ԵԱՏՄ-ից Հայաստան գումար չեկավ: Հայաստանի տնտեսությունը հիմա նեդրումների ներգրավման խնդիր ունի»:

Վերլուծաբաններն, ընդհանուր առմամբ, սպասողական վիճակում են՝ տնտեսական համագործակցության ինչ նոր ուղղություններ կներդրվեն Եվրասիական միության ներսում: Եթե զարգացում չլինի, հավանական են համարում «արհեսատական պատի» ճեղքումը և տնտեսական համագործակցության նոր գործընկերների որոնումը:

«Մեդիացանցի» աջակցությամբ

Կարդալ ավելին JAMnews-ում