Թե ով է նամակի հեղինակը, դեռ պարզ չէ։ Փորձագետները կարծում են, որ այն պատրաստվել է Հայաստանի սահմաններից դուրս" />

Համացանցում կեղծ նամակ է տարածվել Հայաստանի վարչապետի անունից Ղարաբաղը հանձնելու պատրաստակամության մասին

Թե ով է նամակի հեղինակը, դեռ պարզ չէ։ Փորձագետները կարծում են, որ այն պատրաստվել է Հայաստանի սահմաններից դուրս

Համացանցում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից կեղծ նամակ է հրապարակվել, որն ուղղված է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յելս Ստոլտենբերգին։ Տեղեկատվական անվտանգության մասնագետները պարզել են, որ այն կեղծ է։ Թե ով է հեղինակը, դեռ հայտնի չէ։ Նամակով զբաղվում է Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը։

 

Հայաստանում փորձում են բացահայտել իրական հանցագործների և ազատ արձակել անմեղներին

Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը պայքարում է ֆեյքերի դեմ

Ի՞նչ է ասվում նամակում

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յելս Ստոլտենբերգին ուղղված կեղծ նամակում խոսվում է այդ կառույցի հետ համագործակցությունը խորացնելու պատրաստակամության մասին։ Այնուհետև սկանդալային միտք է հնչում, որ դաշինքի հետ համագործակցության խորացմանը խոչընդոտում է հետևյալը․

«Հայաստանի և ՆԱՏՕ–ի մերձեցման ճանապարհին հիմնական խոչընդոտը Ադրբեջանի հետ վիճահարույց տարածքներում հայկական զորքերի ներկայությունն է։ Այդ խոչընդոտը կվերացվի մեկ տարվա ընթացքում»։

Այդ առնչությամբ Փաշինյանն իբրև խոստանում է․

«Հակամարտության գոտուց ՀՀ ԶՈւ-ն դուրս բերելու և տարածքների վերահսկողությունն ադրբեջանական կողմին հանձնելու վերաբերյալ մշակված ծրագրի շրջանակում կառաջարկվի համաժողովրդական հանրաքվեի դնել Երևանի կողմից Արցախին հետագայում աջակցելու նպատակահարմարության հարցը»։

Այն մասին, որ համացանցում կեղծ նամակ է հայտնվել, առաջիններից մեկը հաղորդել է տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը։ Նրա խոսքով՝ տեխնիկական տեսանկյունից ֆեյքը պրոֆեսիոնալ է սարքվել։ Ինչ վերաբերում է անգլերենին, որով գրված է նամակը, ապա այն անթերի չէ։

Սամվել Մարտիրոսյանը հայտարարել է, որ նամակի հեղինակն, ըստ ամենայնի, Հայաստանից չէ

«Արտաքին հետք է նկատվում։ Մի քանի տարբերակ կա, սակայն հիմա ես դրանք չեմ նշի, քանի որ ապացույցներ չունեմ։ Սակայն ակնհայտ է, որ նամակը Հայաստանում չի գրվել։ Այստեղ Փաշինյանի նույնիսկ ոխերիմ թշնամիները ֆորումներում նշում են, որ նամակը ֆեյք է»:

Ավելի ուշ կեղծ նամակի մասին տեղեկությունը հաստատել է նաև արտգործնախարարությունը։

Պաշտոնական Երևանի հայտարարությունը Ղարաբաղի վերաբերյալ

Այն, որ նամակը կեղծ է, Հայաստանում ոչ ոք չի կասկածում։ Սակայն դա հաստատում է նաև ղարաբաղյան հակամարտության լուծման հարցի վերաբերյալ Հայաստանի դիրքորոշման վերաբերյալ թարմ պաշտոնական հայտարարությունը։ Բացի այն, որ Ղարաբաղի հանձնման մասին խոսք չկա, Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը շաբաթական բրիֆինգին հայտարարել է, որ Հայաստանը չի գնալու միակողմանի փոխզիջումների․

«Մենք չենք հավատում հրադադարի խախտման պայմաններում առաջընթացի հնարավորությանը։ Այն ենթադրությունը, որը Հայաստանը կարող է սպառնալիքի ներքո բանակցություններ վարել, վտանգավոր է։ Հայաստանը միակողմանի զիջումների չի գնա, որոնք սպառնալիքի տակ կդնեն Արցախի անվտանգությունը։ Միակողմանի զիջումների տարբերակը բացառվում է»։

Եվս մի փաստ՝ հօգուտ նամակի կեղծ լինելու այն է, որ հուլիսի 3-ին Հայաստանի արտգործնախարարը Ղարաբաղ է մեկնել։

Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակը հաղորդել է, որ դա Զոհրաբ Մնացականյանի կանոնավոր աշխատանքային այցերից մեկն է։ Սովորաբար նախարարը հանդիպում է Լեռնային Ղարաբաղի ղեկավարության հետ իր գործընկեր՝ Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ հանդիպումից առաջ և հետո։ Այդ հանդիպումների նպատակը Ստեփանակերտի գործընկերներին բանակցային գործընթացում առավելագույնս ներգրավելն է։

Ներկա պահին Լեռնային Ղարաբաղից որևէ մեկը ներկայացված չէ բանակցությունների սեղանի շուրջ։ Նիկոլ Փաշինյանը՝ վարչապետ ընտրվելուց անմիջապես հետո սկսել է պնդել, որ անհրաժեշտ է Արցախի ներկայացուցիչներին վերադարձնել, կրկին մասնակից դարձնել բանակցային  գործընթացին, սակայն ադրբեջանական կողմը կտրականապես դեմ  է դրան։

Facebook Comments

Կարդալ ավելին JAMnews-ում