Ընտանիքի հարցերով կոմիտեն կարծում է, որ ամուսինների բաժանումը հոգեբանական անհամատեղելիության հետևանք է" />

Համատեղելիության ստուգում հարսանիքից առաջ․ ադրբեջանցի պաշտոնյաների նոր գաղափարը

Ընտանիքի հարցերով կոմիտեն կարծում է, որ ամուսինների բաժանումը հոգեբանական անհամատեղելիության հետևանք է

Ադրբեջանի՝ ընտանիքի, կանանց և երեխաների խնդիրների պետական կոմիտեն առաջարկում է ստուգել  ամուսնացող զույգերի հոգեբանական համատեղելիությունը ։

Պետկոմիտեի նախագահ Հիջրան Հուսեյնովայի խոսքով, դա կօգնի կրճատել ապահարզանների քանակը։

• Ապահարզանն Ադրբեջանում․ ինչպե՞ս պաշտպանել երեխաներին

• Ադրբեջանի բնակիչները պատմում են իրենց առաջին սեռական փորձի մասին

• Հարկադիր ամուսնություն․ երբ Ադրբեջանում տղամարդկանց ստիպում են ամուսնանալ

«Պետք է ստեղծել ընտանեկան հոգեբանի ինստիտուտ և այնպես անել, որ քաղաքացիներն օգտվեն այդ ծառայությունից», – ասել է Հուսեյնովան Trend գործակալությանը տված հարցազրույցում.

Նման ինստիտուտի ստեղծումը նախատեսված է «Ընտանիքի ռազմավարությամբ», որը մշակել է կոմիտեն։

Ի՞նչ հոգեբանական խնդիր է ուզում լուծել կոմիտեն

Ադրբեջանում երիտասարդները հազվադեպ են միասին ապրում հարսանիքից առաջ։ Ավելի ու ավելի շատ զույգեր են հանդիպում և միասին ժամանակ անցկացնում, սակայն համատեղ տնտեսություն վարելու մասին դեռ խոսք չկա․ շատերը նախաամուսնական սեքսն այլասերում են համարում։

Դա ցույց է տալիս, օրինակ, հարցումը, որն անցկացրել է 1news կայքը։

Այդ պատճառով էլ հաճախ ամուսնանում են միմյանց լավ չճանաչող մարդիկ։ Դեպքեր են լինում, երբ հարսն ու փեսան միմյանց տեսած են լինում միայն հեռվից։ Նման զույգերի համար առավել դժվար է լինում հարմարվել միմյանց, և նրանք բաժանվում են։

2018 թ-ի առաջին կիսամյակում Ադրբեջանում գրանցվել է 33 009 ամուսնություն և 8 538 ապահարզան։ Այսինքն՝ ապահարզանով է ավարտվում գրեթե յուրաքանչյուր չորրորդ ամուսնություն։

Արդարադատության նախարարության տեղեկությունների համաձայն՝ ապահարզանի պատճառների թվում ամուսիններն, օրինակ, նշում են բնավորությունների անհամատեղելիությունը, խանդն ու կենցաղային բռնությունը։

Արդյո՞ք հարսանիքից առաջ ստուգումն անհրաժեշտ է

Արդեն մի քանի տարի է, ինչ Ադրբեջանում օրենք կա, որի համաձայն՝ ամուսնանալուց առաջ զույգերը պետք է մի շարք վեներական և գենետիկ հիվանդությունների բուժհետազոտություն անցնեն։ Դա արվում է նրա համար, որ զուգընկերները տեղյակ լինեն միմյանց հիվանդությունների և այն մասին, թե ինչ հիվանդություններ նրանք կարող են փոխանցել երեխաներին։

Այս կարգը մտցվել է 2015 թ-ին, հասարակությունն ըմբռնումով է մոտենում։ Հիմնական պատճառը թալասեմիայով հիվանդանալու բարձր տոկոսն է։ Դա արյան հազվադեպ գենետիկական հիվանդություն է։ Վեներական հիվանդությունների ստուգումն ընկալվեց որպես անհրաժեշտ միջոց, որպեսզի սահմանափակվի դրանց տարածումը։


Կարդալ ավելին JAMnews-ում