Բրազիլացին արդեն երեք տարվա պայմանագիր է կնքել «Գաբալա» սպորտային ակումբի հետ " />

Համաշխարհային ֆուտբոլի լեգենդ Ռոնալդինյոն ֆուտբոլային ակադեմիա է բացում Բաքվում

Բրազիլացին արդեն երեք տարվա պայմանագիր է կնքել «Գաբալա» սպորտային ակումբի հետ

Ադրբեջանական «Գաբալա» ֆուտբոլային ակումբը երեք տարվա պայմանագիր է կնքել բրազիլացի ֆուտբոլային աստղ Ռոնալդինյոյի հետ Բաքվում ֆուտբոլային ակադեմիա հիմնելու համար:

Այսպիսով, Բաքուն աշխարհի երրորդ երկիրն է դառնում, որտեղ գործելու է «Ռոնալդինյոյի ֆուտբոլային ակադեմիան»:

Առաջին երկու ակադեմիաները գործում են Ռոնալդինյոյի հայրենի Պորտու Ալեգրի (Բրազիլիա) քաղաքում և Դուբայում (ՄԱԷ):

Պայմանագիրը կնքվել է մարտի 15-ին Դուբայում: Ֆուտբոլային ակադեմիայի պաշտոնական բացումը Բաքվում տեղի կունենա 2017թի սեպտեմբերի 1-ին, ասված է «Գաբալա» սպորտային ակումբի մամուլի ասուլիսում:

6 տարեկանից բարձր ֆուտբոլիստների համար նախատեսված դպրոցում մարզումները կանցկացվեն ինչպես վճարովի, այնպես էլ անվճար հիմունքներով բարձրորակ խաղահրապարակներում: Նախատեսվում է նաև տարբեր սոցիալական գործունեություն, այցելություններ Ադրբեջանի շրջաններ, արտասահմանյան երկրներ, ֆուտբոլի ամառային դպրոցներ, սեմինարներ, «Ռոնալդինյոյի լեզուն պորտուգալերենն է» դասընթացներ:

  • «Գաբալա» ֆուտբոլային ակումբը հիմնվել է 1995թին և ելույթ է ունենում Ադրբեջանի առաջնությունում: Ակումբի նախագահը, «ԵվրոպաԱդրբեջան» հանրության հիմնադիր և նախագահ Թալե Հեյդարովն է (արտակարգ իրավիճակների նախարար Քամալեդդին Հեյդարովի որդին):

  • «Գաբալան» բավականին հաջող է ներկայացնում Ադրբեջանը միջազգային հարթակներում, մասնավորապես, երկու տարի շարունակ դուրս է գալիս Եվրոպայի լիգայի խմբային մրցաշար:
Facebook Comments

Կարդալ ավելին JAMnews-ում