Միջոցառմանը մասնակցում է 2500 մարդ 70 երկրից, այդ թվում՝ այն պետությունների ճյուղային նախարարները, որոնք ոլորտում առաջատար դիրքեր են զբաղեցնում " />

Համաշխարհային տեխնոլոգիական կոնգրեսը Հայաստան է բերել IT ոլորտի առաջատար մասնագետներին և Քիմ Քարդաշյանին

Միջոցառմանը մասնակցում է 2500 մարդ 70 երկրից, այդ թվում՝ այն պետությունների ճյուղային նախարարները, որոնք ոլորտում առաջատար դիրքեր են զբաղեցնում

WCIT, WCIT 2019, Всемирный технологический конресс, Ким Кардашьян, Алексис Оганян, Никол Пашинян,

Հայաստանում հոկտեմբերի 7-ին իր աշխատանքն է սկսել Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային տեխնոլոգիական կոնգրեսը (WCIT)։ Այն hi-tech ոլորտի ամենահեղինակավոր միջազգային ֆորումներից մեկն է, դրա մասնակիցներն աշխարհի առաջատար ընկերությունների թոփ-մենեջերներն են։

Կոնգրեսը կազմակերպվում է 1978թ-ից։ 2017թ-ից այն անցկացվում է ամեն տարի։ Այս տարի որոշվել է կոնգրեսը Երևանում կազմակերպել։

Երևանյան համաժողովին մասնակցում է ոլորտի զարգացմամբ հետաքրքրված 2500 մասնագետ 70 երկրներից։ Երեք օրվա ընթացքում նրանք քննարկելու են տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման ժամանակակից միտումներն, ինչպես նաև այդ տեխնոլոգիաների ազդեցությունը ժամանակակից մարդու կյանքի, եկամտի և բարեկեցության, հուսալիության և անվտանգության վրա։

Հայաստան են ժամանել նաև տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում առաջատար դիրքեր զբաղեցնող 23 երկրների ճյուղային նախարարներ։

«Մենք Հայաստանը տեսնում ենք որպես տեխնոլոգիական երկիր»․ վարչապետ

Համաժողովի աստղերն ու հայտնի մասնագետները

Հայաստան է ժամանել նաև Reddit հայտնի սոցիալական ցանցի և Initialized Capital վենչուրային ընկերության համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը, GIPHY-ի հիմնադիր և գործադիր տնօրեն Ալեքս Չունգը, Acer ընկերության հիմնադիր Շենկ Սթեն Շինը, INFOsys բազմազգ կորպորացիայի համահիմնադիր Նագավարա Ռամարաո Նարայանը։

Կոնգրեսին այս տարի մասնակցում են նաև հայկական ծագման համաշխարհային աստղեր։ Նրանց թվում է System of a down խմբի մեներգիչ Սերժ Թանկյանն, ինչպես նաև գործարար, ռեալիթի-շոուի աստղ, բարեգործ Քիմ Քարդաշյանը։

Reddit սոցցանցի հիմնադիր, ամերիկյան միլիոնատեր Ալեքսիս Օհանյանը կօգնի զարգացնել հայկական ՏՏ ոլորտը

Նա ելույթով հանդես կգա «Գաղափարների շուկա» լիագումար նիստին։ Նրանց, ովքեր զարմացած էին այդ փաստով, միջոցառման կազմակերպիչներն այսպես են պատասխանել․

«Քիմ Քարդաշյան Ուեսթն իր ավելի քան 240 հետևորդներով այն մարդկանցից մեկն է, որն առավել մեծ լսարան ունի սոցցանցերում։ Նա ժամանակակից աշխարհի ամենաազդեցիկ ձայներից մեկն է։ Մենք վստահ ենք, որ Քարդաշյանը որպես արտասովոր հաջողակ գործարար, որպես այդ ոլորտի առաջատար, որպես կին և մայր կարող է կարևոր և հետաքրքիր տեսակետ ներկայացնել սոցիալական մեդիաներում գործարարության մասին»։

Քիմ Քարդաշյանը մասնակցելու է նաև համաժողովի ակնառու մասնակիցների խմբային քննարկմանը։ Դրա մասնակիցներից է լինելու նաև միջազգային շուկայում հայտնի PicsArt հայկական ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն Հովհաննես Ավոյանը։

Ինչպես է անցել բացումը

Համաժողովի պաշտոնական մասի բացմանը հոկտեմբերի 6-ին ելույթ է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային դաշինքի ներկայացուցիչ Իվոն Չիուն, WCIT 2019-ի կազմակերպչական կոմիտեի նախագահ, առաջատար տեխնոլոգիաների ընկերությունների միության նախագահ Ալեքսանդր Եսայանը։

Հայաստանի կառավարության ղեկավարն իր ողջույնի խոսքում ընդգծել է, որ «Հայաստանն ունի բոլոր հնարավորությունները, որպեսզի տեխնոլոգիական ոլորտում դառնա կարևորագույն կենտրոններից մեկը»։

«Մեզ համար մեծ պատիվ է և հաճույք այսպիսի համաժողով հյուրընկալելը, որովհետեւ այն շատ լավ առիթ է ձեզ և ձեր միջոցով միջազգային հանրության հետ խոսելու Հայաստանը բարձր տեխնոլոգիական արդյունաբերական երկիր դարձնելու մեր ռազմավարության մասին, և ես հույս ունեմ՝ մեր երկրում անցկացրած մի քանի օրերի ընթացքում դուք կզգաք այն նոր էներգիան եւ մթնոլորտը, որ մեր երկիրը համակել է նախորդ տարի Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխու­թյունից հետո։

Ուզում եմ ընդգծել, որ այդ հեղափոխությունը տեղի ունեցավ ապակենտրոնացման միջոցով, ինչի արդյունքում Հայաստանը համաշխարհային քարտեզի վրա դարձավ ժողովրդավարության կենտրոն», – ասել է Փաշինյանը։

Այդ առնչությամբ համաժողովի գլխավոր թեման է «Ապակենտրոնացման ուժը․ հեռանկարներ և ռիսկեր»։

Ալեքսանդր Եսայանի խոսքով՝ միջոցառումը Հայաստանում անցկացնելու համար զգալի աշխատանք է տարվել․

«Ինձ համար մեծ պատիվ է ողջունել ձեզ այսօր Հայաստանում։ Մի քանի տարի առաջ մենք մեր առաջարկով կարողացանք հաղթել և այս կարևոր համաժողովը Հայաստանում անցկացնել։ Մոտակա երեք օրերին Հայաստանը տեխնոլոգիական կենտրոն է դառնալու»։

Հոկտեմբերի 6-ի երեկոյան հանրապետության գլխավոր հրապարակում համերգ անցկացվեց, որը նվիրված էր WCIT համաշխարհային համաժողովին։

WCIT, WCIT 2019, Всемирный технологический конресс, Ким Кардашьян, Алексис Оганян, Никол Пашинян,

Համերգային ծրագրում էր համաշխարհային հռչակ վայելող դիջեյ Արմին վան Բյուրենի և դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ սիմֆոնիկ նվագախմբի ելույթը։ Նվագախումբը կատարում էր «իրական ժամանակային ռեժիմում» արհեստական ինտելեկտի կողմից ստեղծվող դասական երաժշտություն։


Կարդալ ավելին JAMnews-ում