Հոբելյանական գագաթաժողովը նվիրված է փոքր և միջին բիզնեսի աջակցությանը " />

Համալրում Թյուրքական խորհրդում և Էրդողանի հուզումնառատ ելույթը․ ինչպե՞ս է անցնում թյուրքալեզու պետությունների գագաթաժողովը Բաքվում

Հոբելյանական գագաթաժողովը նվիրված է փոքր և միջին բիզնեսի աջակցությանը

Լուսանկարը՝ president.az կայքից

Բաքվում անցկացվում է թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի 7-րդ հոբելյանական գագաթաժողովը։ Հոկտեմբերի 14-15-ին Թյուրքական խորհրդի անդամ երկրների ղեկավարներն ու ներկայացուցիչները քննարկում են հիմնականում աջակցությունը փոքր ու միջին բիզնեսին։ Բացի այդ, նրանք իրենց «ընկերություն» են ներառել Ուզբեկստանին, իսկ Էրդողանը հայտարարել է, որ մտադիր չէ հրաժարվել Սիրիայի ռազմական գործողությունից։ 

Թյուրքական խորհուրդը միջազգային կազմակերպություն է, որը միավորում է ժամանակակից թյուրքական պետություններին։ 2009թ-ին ստեղծված այդ կազմակերպության գլխավոր նպատակն անդամ երկրների միջև համագործակցության զարգացումն է։ 

«Մարտյան ջարդի» 100-ամյա տարելիցը Բաքվում․ ինչպե՞ս է դա եղել

• Իմ գերմանական տունը վրացական Բոլնիսի քաղաքում

Հետաքրքիր ի՞նչ է տեղի ունեցել գագաթաժողովին

Ներկայիս գագաթաժողովին Թյուրքական խորհուրդ է ընդունվել նոր երկիր՝ Ուզբեկստանը։ Այսպիսով՝ կազմակերպությունն արդեն ունի հինգ անդամ․ Ադրբեջան, Ղազախստան, Ղրղզստան, Թուրքիա և Ուզբեկստան։ Բացի այդ, Հունգարիան ներկայացված է որպես դիտորդ երկիր։

Հերթի մեջ է Թուրքմենստանը, որը դեռ խորհրդի անդամ չէ։

Սակայն առանձնապես հետաքրքիր է, որ այս գագաթաժողովը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի առաջին արտասահմանյան այցն է այն բանից հետո, երբ նա զորք է մտցրել Սիրիա՝ աշխարհում շատերին զայրացնելով։

Ադրբեջանը սատարել է Սիրիայում թուրքական գործողությանը

Հայաստանը դատապարտել է Թուրքիայի ռազմական ներխուժումը Սիրիա

Գագաթաժողովին ունեցած ելույթի ժամանակ Էրդողանը քննադատել է Եվրոպական միությանն ու Արաբական պետությունների լիգային և ասել, որ թյուրքական աշխարհն ամենաշատն է տուժել ահաբեկչությունից։

Թուրքիայի կողմից սկսած «Խաղաղության աղբյուր» գործողության վերաբերյալ Էրդողանն ասել է․

 «Մենք չենք հրաժարվի ձեռնարկվող քայլերից, ինչ էլ ասեք։ Մեր միակ նպատակը տարածաշրջանը PYD/YPG-ից և ԻՊ-ից մաքրելն է [ահաբեկչական կազմակերպություններ – JAMnews]»։ 

Իր ելույթն Էրդողանն ավարտել է հանուն անկախության պայքարի ադրբեջանցի գաղափարախոս Մամեդ Էմին Ռասուլզադեի խոսքերով․ «Մեկ անգամ բարձրացված դրոշը հավետ չի խոնարհվի»։

Այս գագաթաժողովը նաև Ղազախստանի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի առաջին այցելությունն էր այլ երկիր հրաժարական տալուց հետո։


Կարդալ ավելին JAMnews-ում