Մարդիկ բողոքում էին խոսքի ազատության սահմանափակման և թմրանյութերի դեմ չափազանց խիստ քաղաքականության դեմ " />

Հազարավոր մարդիկ են մասնակցել ի աջակցություն Թբիլիսիում ձերբակալված ռեփերների ակցիային: Ֆոտոռեպորտաժ

Մարդիկ բողոքում էին խոսքի ազատության սահմանափակման և թմրանյութերի դեմ չափազանց խիստ քաղաքականության դեմ

Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ մասշտաբային ակցիա է տեղի ունեցել ի աջակցություն կալանավորված «Բիրժա մաֆիա» ռեփ-դուետի:

21-ամյա Գիորգի Կեբուրիան և 28-ամյա Միշկա Մգալոբլիշվիլինի կալանավորվել են հունիսի 6-ին առանձնակի խոշոր չափի հոգեմետ թմրանյութերի ձեռք բերման և ապօրինի պահպանման մեղադրանքով: Սակայն նրանք իրենց հերթին պնդում են, որ նրանց մոտ թմրանյութ չի եղել, և իրենց ձերբակալման իրական պատճառը տեսանյութն է, որում իրենք ծաղրում են ոստիկանին. համապատասխան համազգեստով մարդը՝ վզին շան վզկապ, շան դիրքով կանգնած է և բերանին ոսկոր է:

«Էլ ի՞նչ պետք է տեղի ունենա» անվանումով համերաշխության ակցիան սկսվեց Ռուսթավելու մետրոկայարանից ժամը 19:00-ին: Ակցիայի մասնակիցները երթով հասան խորհրդարանի շենքի մոտ: Նրանք բողոքում էին խոսքի ազատության սահմանափակման և անմարդկային նարկոքաղաքականության դեմ:

«Ավարտել պատերազմը ժողովրդի հետ»

«Բռնարար-ոստիկանը կատաղած շուն է»

 «Կասեցնել ՆԳՆ ամենաթողությունը»

«Մենք կհաղթենք պատերազմը»

«Երաժտությունը հանցագործություն չէ»

Այսպիսի կարգախոսներով ցուցապաստառներ էին պարզել ակցիայի մասնակիցները:

Ակցիան բազմամարդ էր, դրան մասնակցում էր մի քանի հազար մարդ, հիմնականում՝ երիտասարդությունը: Ակցիայի բազմամարդ լինելու պատճառով ոստիկանությունը ստիպված էր փակել Ռուսթավելիի պողոտայի ավտոմոբիլային երթևեկությունը:

Ակցիայի մասնակիցներին չվախեցրեց ոչ սկսված հորդառատ անձրևն ու կարկուտը, ոչ ընկած մութը. չգիտես ինչու քաղաքային տնտեսության աշխատակիցները երեկ երեկոյան չմիացրին Թբիլիսիի կենտրոնում փողոցային լուսավորությունը: Ցուցարարաները խավարի մեջ ստիպված էին միացնել իրենց բջջային հեռախոսները և այնպես պահել դրանք, որ գոնե ինչ-որ լույս ընկնի: Լուսանկարները, որոնք արվել են միացված բջջայիններով, շատ տպավորիչ են:


Կարդալ ավելին JAMnews-ում