Բացատրում ենք, թե ովքեր են այդ բոլոր անձինք" />

Կոսփլեյը Բաքվում. Թրամփից մինչև Խելագար գլխարկագործ

Բացատրում ենք, թե ովքեր են այդ բոլոր անձինք

Ինչպես ասում են մշտական մասնակիցները, ԱզեԿՈՆ կոսփլեյ-փառատոնը նոր մակարդակ է բարձրացել: Եթե մի ժամանակ այն երեկույթ էր կոմիքսների և անիմեի սիրահարների նեղ շրջանակի համար, ապա այժմ դա մասշտաբային կոստյումավորված միջոցառում է:

Ի՞նչ է կոսփլեյը

+

Բառացիորեն դա կոստյումավորված խաղ է, ֆիլմերի, խաղերի, գրքերի, կոմիքսների կերպարների կոստյումներ հագնելը և այդ կոստյումները կարելը: Այդ հոբբին տարածված է ամբողջ աշխարհում: Լավագույն կոսփլեյերները հասնում են կոստյումի և գրիմի անթերի համապատասխանության տվյալ կերպարին, կոսփլեյի սիրահարները կարող են ինչ-որ բաներ էժան պատվիրել առցանց խանութներում կամ սահմանափակվել որոշ դետալներով: Հիմնականում կոսփլեյը սոցիալական երևույթ է, առիթ փնտրելու հետաքրքրություններիդ համապատասխան ընկերների, ևս մեկ միջոց է ստողծագործ էությունն արտահայտելու, որպեսզի քեզ նկատեն և գնահատեն:

Ի՞նչ է փոխվել նախորդ փառատոնից: Առաջին հերթին՝ ավելի ստատուսային վայրը. այն այս տարի անցկացվել է Holiday Inn հյուրանոցում: Երկրորդ հերթին՝ մասնակիցներն ավելի ու ավելի են շատանում: Երրորդը՝ այս անգամ գրեթե բոլորը կոստյումներով էին, քչերն էին եկել «պարզապես նայելու»:

 
Լուֆին և Չոպերը One Piece-ից: Դա անիմե է ծովահենների մասին, և նրանք այսօր երեկույթի տերերն են, քանի որ One Piece-ը 20 տարեկան է: Փառատոնը որոշել էին անվանել «Կասպից ծովի ծովահենները», և ընդհանրապես ծովային թեմատիկան ընդգծված էր:
Եթե չեք նայել «Լրիվ մետաղական ալքիմիկոսը», բավական է իմանալ, որ նա կարող է այրել մի ամբողջ թաղամաս մատների շարժումով (եթե նայել եք, առանց այդ էլ ճանաչեցիք նրան).
Աանգն «Ավատարից» և Սև մորուքը One Piece-ից: Երկուսն էլ ողջ երեկո դուրս չեկան կերպարից, Աանգն ամենայն լրջությամբ նստել էր դահլիճի մեջտեղն ու մեդիտացիա էր անում:
Ձախից Կուրումի Տոկիսակին է «Հանդիպում կյանքի հետ» անիմեից, աջից՝ Յուրի Պլիսեցկին «Յուրին սառույցի վրա» համեմատաբար նոր անիմեից, որը գեղասահքի և մարզիկների միջև ռոմանտիկ հարաբերությունների մասին է:
Երբ վհուկը 13 տարեկան է դառնում, նրան ուրիշ քաղաք են ուղարկում, որպեսզի նա մեկ տարի մենակ ապրի: Այդ տարիքում վհուկները սովորաբար կողմնորոշվում են մասնագիտացման հարցում, սակայն Կիկին միայն ավելով թռչել գիտի և ուրիշ ոչինչ: «Վհուկի առաքման ծառայություն», Հայաո Միյաձակիի ֆիլմը: Անմահ դասականներից:
Մի փոքր քաղաքականություն: Թերևս առաջին անգամ ԱզեԿՈՆ-ի պատմության մեջ նախագահը ծաղրանկարային կերպարների շարքում էր: Ի դեպ, խորամանկ Թրամփը թռուցիկներ էր բաժանում իր կարգախոսով բոլոր նրանց, ովքեր իր հետ նկարվում էին:
Խելագար գլխարկագործը «Ալիսայի» վերջին էկրանավորումից: Թերևոս փառատոնի ամենամանրակրկիտ մտածված կերպարն էր:
«Քրեական ընթերցվածքի» այս զույգին հավանաբար ճանաչեցիք: Ինքնըստինքյան առանց ծափահարությունների ներքո պարի չմնացին:
«Գահերի խաղը» Կխալ Դրոգոն ստիպված էր միանձնյա ներկայացնել, սակայն նա կատարեց իր պարտականությունը:
Իսկ սա Կապիտան Ամերիկայի հայրենասիրական տարբերակն էր՝ Կապիտան Ադրբեջանը:
Մադարա Ուչիխան «Նարուտոյից» և Ռինը՝ «Կապույտ էկզորցիստից»: Ռինի հետ ամն ինչ պարզ է, նա Սատանայի սովորական որդի է (սակայն ինքը բարի է, այլ բան չմտածեք): Իսկ ահա Մադարան ոչ միանշանակ կերպար է: Նա հզոր կլան է հիմնել և այնքան զիլ կերպար էր, որ վերապրել է այդ կլանի բազմաթիվ սերունդներ: Մադարան շատ վատ բաներ է արել, իսկ ավելի շատ արվել է նրա անունից, այնպես որ, չես հասկանում, թե ինչում է նա մեղավոր, ինչում՝ ոչ:
Այս աղջիկը Կանեկիի կերպարում է՝ «Տոկիոյի խրախճանքից»: Հայտնի անիմե մարդակեր միստիկ էակների դժվար կյանքից:
Գիտակներն ասում են, որ անիմե կա բացարձակապես ամեն ինչի մասին՝ սպորտից մինչև կուլինարիա: Էլ չխոսենք կրոնի և առասպելների մասին, որոնք ճապոնացիների կյանքում կարևոր տեղ են զբաղեցնում: Այնպես որ, աստվածների մասին անիմեն տատանցվում է կանոնիկից, որտեղ ամեն ինչ այնպես է, ինչպես գրքում, մինչև խաղարկային, որտեղ աստվածները պիցա են ուտում և ստորտային հագուստ կրում:
«Շատ հաճելի է, աստված» անիմեն: Արյունոտ թագավորը տխրահռչակ եկայ է (ոգի, չարք), որն ապրում է 600-ից ավել տարի:
Կլեոպատրա՝ կերպար, որը ներկայացվելու է դեռ երկար դարեր:
 

Կարդալ ավելին JAMnews-ում