Ստամբուլում կայացած արարողությանը ներկա էր Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն" />

Կոստանդնուպոլսի պատրիարքարանն ավտոկեֆալիա տրամադրեց ուկրաինական եկեղեցուն

Ստամբուլում կայացած արարողությանը ներկա էր Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն

 

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն, միտրոպոլիտ Եպիֆանին, Ուկրաինայի ուղղափառ եկեղեցու ղեկավարն ու տիեզերական պատրիարք Բադուղիմեոսը՝ նոր Ուկրաինական ուղղափառ եկեղեցու անկախությանը նվիրված արարողությանը Սուրբ Գևորգի տաճարում, Թուրքիա, 2019թ-ի հունվարի 5։ REUTERS / Մուրադ Սեզեր

Հրոմադսկոյեի նյութը

Կոստանդնուպոլսի պատրիարքարանի ստամբուլյան նստավայրում տեղի է ունեցել տիեզերական պատրիարք Բարդուղիմեոսի կողմից Ուկրաինայի վերաբերյալ տոմոսի ստորագրման արարողությունը։

Տոմոսը հրամանագիր է, որն Ուկրաինայի նոր ուղղափառ եկեղեցու կարգավիճակն է սահմանում։ Այն ճանաչում և հռչակում է վերջինիս անկախությունը։

Ստամբուլում կայացած արարողությանը ներկա էր Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն, Գերագույն ռադայի ղեկավար Անդրեյ Պարուբին, տեղի եկեղեցու առաջնորդ միտրոպոլիտ Եպիֆանին, նախկին նախագահ Վիկտոր Յուշչենկոն և պաշտպանության նախարար Ստեպան Պոլտորակը։

Ուկրաինայի վերաբերյալ տոմոսի ստորագրումով ավարտվեց եկեղեցական անկախության ստացման ընթացակարգը։
Եկեղեցական հրահանգի ստորագրումից հետո Կոստանդնուպոլսի պատրիարքը հունվարի 6-ին տոմոսը կփոխանցի միտրոպոլիտ Եպիֆանիին։ Իսկ հունվարի 7-ին այն կհասնի Կիևի Սոֆիայի տաճար, որտեղ այն կարող են տեսնել ցանկացողները։

Ավելի վաղ Ուկրաինայում երեք ուղղափառ եկեղեցի կար՝ Մոսկվայի պատրիարքարանի ուկրաինական ուղղափառ եկեղեցին, Կիևի պատրիարքարանի եկեղեցին և Ուկրաինական ավտոկեֆալ եկեղեցին։ Վերջին երկուսը չէր ճանաչում ոչ մի ուղղափառ եկեղեցի, իսկ Մոսկվայի պատրիարքարանի եկեղեցին ենթարկվում էր Մոսկվային։

Ուկրաինական եկեղեցին 1686թ-ից հետո առաջին անգամ անկախություն ձեռք բերեց։ Այն ժամանակ Կիևի միտրոպոլիան Տիեզերական պատրիարքարանի մաս էր կազմում։ Սակայն ավելի ուշ ենթարկվեց Ռուս ուղղափառ եկեղեցուն։
Դեկտեմբերի 15-ին Կիևի միավորիչ խորհրդում ստեղծվեց Ուկրաինայի ուղղափառ եկեղեցին։ Դրա պատրիարք ընտրվեց միտրոպոլիտ Եպիֆանին։

Պյոտր Պորոշենկոն հայտարարեց է, որ Ուկրաինայի ուղափառ եկեղեցու կողմից անկախություն ձեռք բերելն ազգային ինքնության և ազգային անվտանգության բաղկացուցիչ մաս է։


Կարդալ ավելին JAMnews-ում