Լրագրողական հետաքննություն" />

Ինչի՞ համար են ռուս ոստիկանները բնակարան նվեր ստանում

Լրագրողական հետաքննություն

«Նովայա գազետայի» լրագրողները պատասխան են ստացել Ռուսաստանի ներքին գործերի նախարարությունից Ստավրոպոլում ոստիկանների և տեղական շինարարական ընկերության միջև կապի հետաքննության վերաբերյալ: Ինչպես ասված է պատասխանում, օրենքի խախտում չի հայտնաբերվել:

Որոշ ժամանակ առաջ «Նովայա գազետայի» լրագրողները պարզել էին, որ Ստավրոպոլում «Յուգստրոյինվեստ» տեղական շինարարական ընկերությունը ոստիկանության աշխատակիցներին բնակարաններ է նվիրում: Այդ մասին բացեիբաց հաղորդվում է այդ ընկերության կայքում:

Ընդ որում, ռուսական օրենքն արգելում է պետական ծառայողին, այդ թվում՝ ոստիկանին, 50 դոլարից ավելի թանկ արժողությամբ նվերներ ընդունել: «Յուգստրոյինվեստի» բնակարաններն արժեն 16 հազար դոլար և ավելին:

Բացի այդ, «Յուգստրոյինվեստի» աշխատակիցները կապ ունեն մոսկվացի բլոգեր Իլյա Վարլամովի վրա հարձակման հետ, որը գրում էր Ստավրոպոլի խնդիրների մասին: Նրա վրա «զելյոնկա» են լցրել և ծեծել: Հարձակվողները դատապարտվել են երկու օրվա կալանքի և 500 ռուբլի տուգանքի:

Ստավրոպոլում նաև տեղի քաղաքացիական ակտիվիստների վրա հարձակման դեպքեր էին գրանցվել, որոնք հետաքննում էին արգելոցի տարածքում «Յուգստրոյինվեստի» կողմից իրականացվող ապօրինի շինարարությունը: Նրանցից մեկին ծեծել էին մինչև գիտակցության կորուստը, մյուսի վրա կրակել էին տրավմատիկ զենքից: Մեղավորներին չէին գտել:

Շինարարական ընկերության և ոստիկանության միջև կոռուպցիոն կապերի իր հետաքննության արդյունքներով

«Նովայա գազետան» դիմել էր Ռուսաստանի ներքին գործերի նախարարություն, սակայն ստացել է պատասխան, որում ասված է. «Օրինականության խախտում չի հայտնաբերվել»:

Facebook Comments

Կարդալ ավելին JAMnews-ում