Ըստ Transparency International–ի գնահատականի՝ տարածաշրջանում կոռուպցիայի դեմ պայքարում առաջատարը Վրաստանն է։ Հայաստանն առաջ է անցել Չինաստանից, իսկ Ադրբեջանում գործերն ավելի լավ են, քան Ռուսաստանում" />

Կոռուպցիայի դեմ պայքար․ Հարավային Կովկասի երկրների դիրքերը վատ չեն, բայց աութսայդերների ֆոնին

Ըստ Transparency International–ի գնահատականի՝ տարածաշրջանում կոռուպցիայի դեմ պայքարում առաջատարը Վրաստանն է։ Հայաստանն առաջ է անցել Չինաստանից, իսկ Ադրբեջանում գործերն ավելի լավ են, քան Ռուսաստանում

Կոռոիպցիայի դեմ պայքարի ոլորտում աշխարհի ամենահեղինակավոր կազմակերպությունը՝ Transparency International-ը հրապարակել է 2019 թ-ի «Կոռուպցիայի ընկալման ցուցիչը»։

1995 թ-ից այս հաշվետվությունը կազմվում է ձեռնարկատերերի և փորձագետների հարցման հիման վրա 100-բալլանոց սանդղակով (100 բալլը կատարյալ արդյունքն է, 0–ն՝ կատաստրոֆիկը)։

Տարածաշրջաններ․ առաջատարներ և ձախողակներ

2019 թ-ին գնահատվել է 180 երկիր։ Դրանք վեց շրջանների են բաժանվել։

Կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում լավագույն իրավիճակը Եվրամիության և Արևմտյան Եվրոպայի երկրներում է․ միասնական բալլը 66 է։

Աութսայդերներն են աֆրիկյան երկրները՝ Սահարայից դեպի հարավ, 32 բալլ։

Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանը, որին պատկանում են Ադրբեջանը, Հայաստանն ու Վրաստանը, շատ քիչ է շրջանցել աութսայդերներին․ համաշխարհային տարածաշրջանային վարկանիշում այն  հինգերրդ տեղն է զբաղեցնում՝ ընհանուր վեցից, 35 բալլով։

Երկրներ․ առաջատարներ և անհաջողակներ

Transparency International-ի զեկույցում ներառված երկրների շարքում լավագույն արդյունք են ցուցաբերել Նոր Զելանդիան (87 բալլ) և Դանիան ու Ֆինլանդիան (յուրաքանչյուրը՝ 86-ական բալլ)։

Վատագույն ցուցանիշ ունեն Սիրիան (13 բալլ), Հարավային Սուդանը (12 բալլ) և Սոմալին (9 բալլ)։

Հարավային Կովկասի երկրները

Իրենց տարածաշրջանում (Արևելյան Եվրոպա և Կենտրոնական Ասիա) առաջատարների եռյակը կազմում են Վրաստանը (56 բալլ), Բելառուսն ու Չեռնոգորիան (45-ական բալլ)։ Բոլոր երեք երկրները ստացել են աշխարհում միջինից բարձր գնահատական։

Իրենց տարածաշրջանում վերջին տեղում են Թուրքմենստանը (19 բալլ) և Ուզբեկստանն ու Տաջիկստանը (25-ական բալլ)։

Ադրբեջանը ստացել է նույն 31 բալլն, ինչ 2018 թ–ին՝ ոչ մի առաջընթաց չգրանցելով։ Սակայն միաժամանակ շրջանցել է Ռուսաստանին, Իրանին և Ուկրաինային։

Հայաստանը 42 բալլ է հավաքել՝ նախորդ տարվանից 7 բալլով ավելին։ Transparency International-ը կարծում է, որ 2018 թ-ի իշխանափոխությունից հետո երկիրը կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում դրական փոփոխությունների լավ շանսեր ունի։ Ընդ որում, այն շրջանցել է Չինաստանին, որն ունի 40 բալլ։

Ամենամեծ հիասթափությունն այս տարածաշրջանում Թուրքիան է, որը ստացել է 39 բալլ։ Վերջին 7 տարում Թուրքիան 10 բալլ է կորցրել կոռուպցիայի դեմ պայքարում։

Եզրակացություններ

Տարաշրջանի գլխավոր խնդիրները, որին են պատկանում Հարավային Կովկասի երկրները, Transparency International-ը համարում է․

•շահերի կոնֆլիկտը,

•ոչ թափանցիկ կուսակցական ֆինանսավորումը,

•իշխանության թույլ բաժանումը։

Գլոբալ մասշտաբով, ըստ կազմակերպության, կոռուպցիոյի դեմ պայքարի գործում լճացում կամ նույնիսկ հետընթաց է նկատվում։ Դժվարութունների աղբյուրը նույնն է՝ փողի և քաղաքական իշխանության սերտաճումը։

Ըստ Transparency International–ի՝ տարածաշրջանում կոռուպցիոայի դեմ պայքարում առաջատարը Վրաստանն է։ Հայաստանը շրջանցել է Չինաստանին, Ադրբեջանում գործերն ավելի լավ են, քան Ռուսաստանում։


Կարդալ ավելին JAMnews-ում