Փողոցային անկարգություններ և դեղորայքի պակաս․ ահա ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի՝ առանց պայմանավորվածությունների ելքի հետևանքների ոչ լիարժեք ցանկը" />

«Կոշտ» Բրեքսիթ․ ի՞նչ է դա նշանակում, և ինչո՞վ է այն սպառնում Մեծ Բրիտանիային

Փողոցային անկարգություններ և դեղորայքի պակաս․ ահա ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի՝ առանց պայմանավորվածությունների ելքի հետևանքների ոչ լիարժեք ցանկը

Հրապարակվել է Մեծ Բրիտանիայի կառավարության կանխատեսումը «կոշտ» Բրեքսիթի՝ ԵՄ-ից առանց պայմանագրի՝ երկրի ելքի հետևանքների վերաբերյալ, հաղորդում է Բի-Բի-Սին։

Ի՞նչ է Բրեքսիթը

«Բրեքսիթ» եզրն անգլերեն երկու բառերից է բաղկացած՝ Britain և exit և նշանակում է Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի ելք։

Բառը հայտնվել է Մեծ Բրիտանիայում 2016թ-ի մայիսին տեղի ունեցած հանրաքվեից հետո, որին նվազագույն առավելությամբ (երկու տոկոսից պակաս) հաղթեցին ելքի կողմնակիցները։

Այն այս հարցով Բրիտանիայի պատմության մեջ երկրորդ հանրաքվեն էր։ Առաջինը տեղի է ունեցել 1975թ-ին, այն ժամանակ հաղթեցին Եվրամիությանն անդամակցելու կողմնակիցները։

Ի՞նչ է «կոշտ» Բրեքսիթը

ԵՄ-ն լքելու մասին հանրաքվեից հետո երեքից ավելի տարի է, ինչ երկրում վեճեր են գնում, թե ինչ պայմաններով դա պետք է տեղի ունենա։ Ելքի ժամկետները մի քանի անգամ հետաձգվել են։

Վերջերս վարչապետ դարձած Բորիս Ջոնսոնն իր վրա պարտավորություն էր վերցրել ԵՄ-ից երկիրը դուրս բերելու մինչև հոկտեմբերի 31-ն անգամ այն դեպքում, եթե ԵՄ հետ պայմանների շուրջ չստացվի պայմանավորվածության գալ։ Այդ սցենարը ստացել է «կոշտ» Բրեքսիթ անվանումը։

Ինչո՞վ է սպառնում «կոշտ» Բրեքսիթը

Երկար վեճերից հետո խորհրդարանը կառավարությանը ստիպել է հրապարակել «կոշտ» Բրեքսթի դեպքում իրադարձությունների զարգացման սեփական կանխատեսումը։ Ահա թե ինչ է սպասվում Մեծ Բրիտանիայի բնակիչներին՝ ըստ այդ փաստաթղթի։

  • Ողջ Բրիտանիայով մեկ անցկացվելու են ցույցեր և հակացույցեր, որոնց հետ աշխատանքը ոստիկնաությունից լրացուցիչ ռեսուրսներ կպահանջի։ Հավանական են նաև անկարգություններ և լարվածություն հասարակությունում։
  • Սպառողների համար էլեկտրաէներգիայի արժեքը կարող է կտրուկ աճել, և դա կհանգեցնի ավելի լուրջ տնտեսական և քաղաքական հետևաքների։
  • Խանութներում ավելի դժվար կլինի գնել թարմ մթերքի որոշ տեսակներ, սակայն պարենային դեֆիցիտ չի լինի, թեև պարենի գները կարող են աճել, ինչն առավել ուժեղ կարտացոլվի կարիքավորների վրա։
  • Մաքսակետերում ստուգումների նկատմամբ թրեյլերների վարորդների անպատրաստության պատճառով Լա Մանշը հատելիս լաստանավի հերթում սպասումը կավելանա մինչև մեկուկեսից-երկուսուկես օր։

Կարդալ ավելին JAMnews-ում