Ինտեգրման մասին փաստաթուղթը կարող է ստորագրվել արդեն դեկտեմբերին" />

«Կոմերսանտ»․ նախապատրաստվում է Բելառուսի և Ռուսաստանի կոնֆեդերացիա

Ինտեգրման մասին փաստաթուղթը կարող է ստորագրվել արդեն դեկտեմբերին

Rusiya prezidenti Putin Lukashenko Sankt-Peterburqda görüşür. Köməkçilər çətir

Բելառուսի և Ռուսաստանի ինտեգրման տնտեսական ծրագիրը նախատեսում է փաստացի կոնֆեդերատիվ պետության ստեղծում։ Այս մասին գրում է ռուսական «Կոմերսանտ» պարբերականը, որը ծանոթացել է փաստաթղթին։

Սեպտեմբերի սկզբին այս ծրագիրը նախաստորագրել են երկու կառավարությունների ղեկավարները՝ Սերգեյ Ռումասը Բելառուսի և Դմիտրի Մեդվեդևը Ռուսաստանի կողմից։ Այսպիսով, նրանք փաստաթուղթ են համաձայնեցրել՝ աննշան փոփոխությունների հնարավորությամբ։

Հանրային իրազեկման, առավելևս քննարկման՝ ինտեգրման ծրագիրը դուրս չի բերվել։ Երկու երկրների նախագահներ Ալեքսանդր Լուկաշենկոն և Վլադիմիր Պուտինը պլանավորում են փաստաթուղթը ստորագրել դեկտեմբերի 8-ին։

Եվրոպա․ ինչպե՞ս լուծել ներքին խնդիրներն ու ի՞նչ անել Ռուսաստանի հետ

Արդյո՞ք Ռուսաստանը կարող է բռնակցել Բելառուսը

«Կոմերսանտի» տվյալներով՝ տնտեսական ինտեգրման ծրագիրը մեկուկես տարվա համար է հաշվարկված։ Այն նախատեսում է երկու տնտեսական համակարգերի մասնակի միավորում 2021-ի հուվարից։ Ընդ որում, մասնակի տնտեսական ինտեգրացիան լինելու է Եվրամիության մակարդակով, իսկ մի շարք ոլորտներում հավասար է լինելու կոնֆեդերատիվ և նույնիսկ ֆեդերատիվ պետության։ Ինչպես նշում է «Կոմերսանտը», բելառուսական տնտեսությունը կլանվելու է ռուսականի կողմից, քանի որ այն 29 անգամ փոքր է ռուսականից։

 REUTERS 

Մինչև 2021թ-ի ապրիլի 1-ը պլանավորվում է միասնական Հարկային օրենսգիրք ընդունել։ Ճիշտ է, չի հստակեցվում, թե երբվանից է այն սկսելու գործել։

2021թ-ից միավորվելու է նաև մաքսային և էներգետիկ քաղաքականությունը։ Ինտեգրման ծրագրում ուղղակիորեն նախատեսված է գազի, նավթի, նավթամթերքի և էլեկտրաէներգիայի շուկաների «միասնական կարգավորիչի» ստեղծում։

Միասնական արժույթի մասին փաստաթղթում ոչինչ չի ասվում։ Սակայն նշվում է, որ անհրաժեշտ է պայմանավորվել մակրոտնտեսական քաղաքականությունում ներդաշնակության հասնելու, արժութային վերահսկողության միասնականացման, վճարային համակարգերի միավորման և ներդրումների պաշտպանության միասնական ռեժիմի մասին։

Մինչև 2019թ-ի նոյեմբերի 1-ը Բելառուսի և Ռուսաստանի էկոնոմիկայի նախարարությունները պետք է ճյուղային կարգավորման միավորման «ճանապարհային քարտեզ» ստեղծեն։ Մինչև 2021թ-ը պլանավորվում է նաև ստեղծել պետական գնումների միասնական հասանելիություն, սեփականության հաշվառման միասնական համակարգ և միասնականացնել տնտեսություններին վերաբերող օրենսդրությունն, այսինքն, ըստ ամենայնի, միասնական Քաղաքացիական օրենսդրություն ստեղծել։

«Գործողությունների ծրագիրը» բացարձակապես չի վերաբերում այնպիսի ոլորտների, ինչպիսիք են պաշտպանությունը, պետական անվտանգությունը, դատական համակարգը, իրավապահ ու ՆԳՆ հարցերը, կրթությունն, առողջապահությունը, գիտությունն, ինչպես նաև անմիջականորեն պետական կառավարումը։

«Նշենք, որ նվազագույնը մինչև 2022թ-ը հիմքեր չկան խոսելու երկու երկրների «փաստացի միավորման» մասին, որը հետագայում կվերածվի Ռուսաստանի և Բելառուսի կենտրոնական իշխանական լիազորությունների «վերնակառույց» կառուցվածքի՝ ելնելով «Գործողությունների ծրագրից»,  ընդհանրապես․ փաստաթղթում խոսվում է միայն տնտեսական ինտեգրման մասին», – ընդգծում է «Կոմերսանտը»։

 


Կարդալ ավելին JAMnews-ում