Հարս ու փեսայի հագուստ, տարոսիկներ, կոնյակ, հարսանիքի ժամանակ օգտագործվող զարդարանք՝ տիկնիկ, արջուկ՝ նրանց հիշատակին նվիրված թանգարանում" />

Կիսատ մնացած կյանքեր

Հարս ու փեսայի հագուստ, տարոսիկներ, կոնյակ, հարսանիքի ժամանակ օգտագործվող զարդարանք՝ տիկնիկ, արջուկ՝ նրանց հիշատակին նվիրված թանգարանում

Ստեփանակերտում 1988թ.  Ղարաբաղյան շարժման առաջին օրերից հավաքներում հնչում էր հենց այս շեփորի ձայնը: Ստեփանակերտում գործող Զոհված ազատամարտիկների թանգարանի առաջին ցուցանմուշներից մեկը հենց այս շեփորն է:

Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի ներկա փուլը սկսվել է 1988թ: 1991թ. դեկտեմբերի 10-ին ԼՂի բնակչությունը հանրաքվեով ամրագրեց անկախ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակումը: 1991-94 թ.  տեղի ունեցավ ղարաբաղյան պատերազմը, և երկու կողմից հազարավոր զոհեր եղան:  

 Հրադադարի համաձայնագիրը կնքվել է 1994 թ.-ին, սակայն կոնֆլիկտը մինչ օրս էլ շարունակում է մարդկային կյանքեր խլել:

 1990-ականների սկզբին Լեռնային Ղարաբաղի շուրջ սկսված պատերազմը մինչ օրս շարունակում է լինել Հարավային Կովկասի զարգացումը խոչընդոտող և չլուծված հակամարտություններից մեկը։

Ըստ հետազոտողլրագրող Թաթուլ Հակոբյանի տվյալների, Ղարաբաղյան պատերազմի տարիներին, ինչպես նաև 1994-2017 թթ ընկած ժամանակահատվածում հայկական կողմն ունեցել է 9000-ից ավելի զոհ։

Գրիգորի Առստամյանի հարսանիքի համար պատրաստված պարագաները։ Լուսանկարը՝ Մարիամ Սարգսյանի

Այս ամենը նախապատրաստել էր Գրիգորի Առստամյանի հարսանիքի համար նրա մայրը` Գալյա Առստամյանը։ Որդին զոհվեց ղարաբաղյան պատերազմի ժամանակ՝ 1992թ. Մարտակերտի շրջանի ԿիչանՉլդրան հատվածում: Գալյան, ով մի քանի տարի է ինչ մահացել է, իր համար այդ սուրբ դարձած իրերը որոշեց հավաքել, պահել ու ցուցադրել։ Դրանց սկսեցին աստիճանաբար ավելանալ այլ զոհերի հիշատակի մասին պատմող իրեր։

Թանգարանի այս անկյունը նվիրվում է  բոլոր այն զինվորներին, ովքեր կյանքից հեռացան չամուսնացած: Գալյա Առստամյանը իր որդու՝ Գրիգորի Առստամյանի եւ հարսնացուի համար նախատեսած հարսանեկան շորերն ու կոշիկները, մատանին եւ հարսանեկան պարագաները, որ պիտի օգտագործեին հարսանիքի ժամանակ, բերեց թանգարան:  Թանգարանի մի շարք այլ մասերում կարելի է տեսնել նոր՝ չհագած կոստյումներ եւ 90-ականներին հարսանիքների ժամանակ օգտոգործվող պարագաներ: Լուսանկարների հեղինակ՝ Մարիամ Սարգսյան  

Этот уголок музея посвящен всем тем солдатам, которые ушли из жизни, так и не женившись. Галя Арстамян принесла в музей свадебные наряды и обувь, кольцо и свадебные атрибуты для своего сына Григория Арстамяна и его невесты. В музее можно увидеть новые, неношеные костюмы и предметы, использовавшиеся во время свадеб в 1990-ых гг.. Автор фотографий: Мариам Саргсян  

Ղարաբաղի Զոհված ազատամարտիկների թանգարանը հիմնադրվել է 2002թ. մայիսի 9-ին,   «Զոհված ազատամարտիկների մայրերի միության» կողմից, որն էլ ղեկավարում էր Գալյան: 1992-ից սկսած այդ օրը հայերը նշում են, որպես Շուշիի ազատագրման օր։ 

1995թ.ից Գալյան Ղարաբաղի գյուղերից ու քաղաքներից հավաքագրեց զոհված տղաների լուսանկարներ, անձնական իրեր և պատմություններ, որոնք հիմա ցուցադրվում են թանգարանի 3 սրահներում

6000-ից ավելի ցուցանմուշներ կան թանգարանում՝ լուսանկարներ, անձնական իրեր, ինքնաշեն զենքերկիսանդրիներ և այլն:  

Թանգարանը Ստեփանակերտի կենտրոնական մասերում է՝ քաղաքապետարանին մոտ, սակայն այնքան էլ տեսանելի վայրում չէ: Թանգարանը, որ հասարակական կազմակերպությանն է պատկանում,  աջակցություն է ստանում Լեռնային Ղարաբաղի կառավարության կողմից։ 

Արթուր,/Արթուրը եւ Յուրին զոհվել են  1991թ. մարտի 2-ին/ Արմեն,/զոհվել է 1992թ. հուլիսի 23-ին Մարտունում/ Յուրի  Դադամյանները նախքան  ղարաբաղյան շարժումը ապրում էին Բաքվում: Պատերազմը սկսվելուն պես տեղափոխվեցին Ղարաբաղ: Եղբայրներից երկուսը մահացան նույն օրը, իսկ երրորդ եղբայրը՝ մեկ տարի անց: Ցուցանմուշների շարքում տղաների սիրելի ծխախոտներն են, կոնյակ, իրեր, որ նախատեսված էին նրանց համար, բայց չհասցրին օգտագործել:

Կամո և Էդուարդ Ավանեսյան եղբայրները պատերազմից առաջ ապակե շշի մեջ փայտից խաչեր են ստեղծել. 5-6 խաչերը ամրացվել են այնպես, որ շիշը հնարավոր լիներ նաև օգտագործել: Տանը այն որպես օղու շիշ էր ծառայում: Ամեն հաջողված մարտից հետո տուն դառնալով դատարկում էին շիշը՝ նշելով հաղթանակը: Մայրը միշտ ավելացնում էր օղին և տղաներին ուղարկում մարտի՝ հաղթանակի հույսով: Բայց նրանք երկուսն էլ զոհվեցին հաջորդ մարտի ընթացքում: Օղին այդպես էլ մնաց շշի մեջ: Մայրը  օղով շիշը նվիրաբերել է թանգարանին:

Ավանեսյանների ընտանիքը պատերազմը սկսելուն պես լքեց Ղարաբաղը` տեղափոխվելով ԱՄՆ: Միայն Ռոմանը մնաց, ով զոհվեց 1994թ. ապրիլի 14-ին Գյուլիջայում: Երաժիշտ էր, կիթառ էր նվագում: Տարիներ հետո ընտանիքը. իմանալով թանգարանի մասին. ԱՄՆից ուղարկեց Ռոմանի կիթառը:

Մոնթեի հեռադիտակն է։ Մարտունու պաշտպանական շրջանի հրամանատարը սփյուռքահայ, ամերիկաբնակ Մոնթե Մելքոնյանն էր, ով Ղարաբաղում հայտնի էր Ավո անունով: Մոնթեի մոտ միշտ հեռադիտակ կար: Մի անգամ, երբ ընկերներից մեկը շրջափակման մեջ էր ընկել, հեռադիտակի կարիք ուներ: Երբ հաջողվեց ողջ դուրս գալ շրջափակումից, Ավոն իր հեռադիտակը նվիրեց ընկերոջը՝ հետագայում նման իրավիճակներից խուսափելու համար: Ընկերը Մոնթեի մահվանից հետո հեռադիտակը նվիրել է  թանգարանին:

Ստեփանակերտի Շախմատի տունը շախմատիստ Սամվել Սաֆարյանի անունն է կրում: Երիտասարդ շախմատիստը զոհվել է ղարաբաղյան պատերազմում՝ 1994թ. մարտի 18-ին Օմարում:  Ամուսնացել է պատերազմի թեժ օրերին: Սամվելի երկրորդ  դուստրը՝ Սաթենիկը, երբեք չի տեսել իր հորը: Սամվելի՝ իր ընկերոջ նվիրած շախմատի ժամացույցն է, որը շախմատիստի մահվանից հետո ընկերը թանգարանին է նվիրել:

Շուշիից բերված աղաքի բերդին ամրացված ադրբեջանական դրոշն է և Շուշիի ադրբեջանական անվամբ ցուցանակը:

Թանգարանում կա ապրիլյան Քառօրյա պատերազմի զոհերի հիշատակին նվիրված անկյուն:  Այստեղ միայն Ղարաբաղում ապրած, ղարաբաղցի հանդիսացող զոհերի նկարներն են 26 հոգի:  Զոհերից ամենաերիտասարդները Ղարաբաղի Մարտունի քաղաքից ընկերներ Յուրի Փարամազյանն ու Վլադիմիր Նարինյանն են՝ 20 տարեկան, ամենատարեցը` վարորդ  Հրանտ Ղարիբյանը ՝ 69 տարեկան:  

Թանգարանի այցելուների թիվը տատանվում է: 2015թ ունեցել են 18 հազար այցելու, 2016թ. թիվը կտրուկ նվազել է, հասնելով 4000-ի:

Թանգարանի հուշամատյաններում այցելուները գրում են իրենց  հույզերի եւ տպավորությունների մասին, այդպիսի արդեն 5 մատյան ունեն2018թ. այցելուների թիվը կազմել է 8000: Թեև զբոսաշրջային բուկլետներ կամ քարտեզներ չկան, որտեղ նշված է թանգարանի տեղը, բայց այցելուների մեծ մասը  զբոսաշրջիկներ են, դպրոցականներ ու ուսանողներ, զոհված ազատամարտիկների հարազատներ:

Գալյա Առստամյանի մահվանից հետո թանգարանը ղեկավարում է որդին՝ Արթուր Առստամյանը

Թանգարանը համալրվում է գրեթե ամեն օր։ 

«Եթե նայենք, ապա պատերազմի տարիների նկարների հիմնական մասը սև ու սպիտակ են։ Նրանց կողքին ավելանում են գունավոր նկարները։  Ամեն նկար կախելիս ասում եմ՝ վերջինը լինի», – ասում է  թանգարանի տնօրեն Արթուր Առստամյանը:

Չլսված ձայներ» նախագիծը International Alert’s կազմակերպության` Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը վերաբերող աշխատանքի մաս է կազմում: Այն հակամարտությունից տուժող հասարակությունների լրագրողների աշխատանքի և «ոչ պատերազմի, ոչ խաղաղության» վիճակում ապրող մարդկանց առօրյա կյանքի վրա հակամարտության ազդեցությունը լուսաբանող նրանց համատեղ ջանքերի արդյունքն է: Նախագծի նպատակն այդ մարդկանց ձայները լսելի դարձնելն է` և’ սեփական հասարակության մեջ, և’ հակամարտության հակառակ կողմում` ընթերցողներին հնարավորություն տալով տեսնել «թշնամու» կերպարի հետևում թաքնված իրական դեմքերը:
Այս ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից` «Եվրոպական գործընկերություն` հանուն Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման» (EPNK) նախաձեռնության շրջանակներում:
Այս էջում հրապարակված նյութերի համար պատասխանատու են բացառապես լրագրողները, դրանք պարտադիր չէ, որ արտացոլեն «International Alert»-ի կամ դոնոր կազմակերպությունների կարծիքը կամ քաղաքականությունը: Մեր բոլոր լրագրողները հետևում են որոշակի վարքականոններին, որոնց կարելի է ծանոթանալ այստեղ:

Կարդալ ավելին JAMnews-ում