Խնդիրներն այստեղ տարիներով են կուտակվել։ Պատճառները պարզ չեն։ Այգու տնօրենը հրաժարական է տվել, բայց դա միայն անորոշություն է ավելացրել" />

Կենդանիների անդադար անկումներ Երևանի կենդանաբանական այգում: Դետեկտիվ հիշեցնող պատմություն

Խնդիրներն այստեղ տարիներով են կուտակվել։ Պատճառները պարզ չեն։ Այգու տնօրենը հրաժարական է տվել, բայց դա միայն անորոշություն է ավելացրել

Երևանի կենդանաբանական այգի, կենդանիների անկում, թափառող շներ, ազատավանդակ, ցանկապատ, տնօրեն, հրաժարական, անասնաբույժ, Կարմիր գիրք, բեզոարյան այծ, մուֆլոն, կենգուրու

Երևանի կենդանաբանական այգում դեկտեմբերին կրկին կենդանու անկում գրանցվեց։ Այս անգամ Հայաստանի Կարմիր գրքում գրանցված բեզոարյան այծն էր սատկել։ Այգու գլխավոր կենդանաբույժը անկման հնարավոր պատճառ է համարում կենդանու տարիքը։ Հստակ դիտարկում չունի՝ հետազոտությունների պատասխանները պատրաստ չեն։

Հոկտեմբերի վերջին ու նոյեմբերի սկզբին թափառող շների կողմից հոշոտվել էին երեք կենգուրուներն ու երեք մուֆլոնները։ Այս միջադեպը ցնցել էր երևանցիներին։ Նրանց բացատրեցին, որ այգում այդ ժամերին հսկողություն չի եղել, նաև անհրաժեշտ է ցանակապատ կառուցել, իսկ դրա համար գումար չկա։

Բայց սա դեռ բոլորը չէ։ 2018–ին տարբեր հիվանդություններից, թունավորումներից և այլ մինչ օրս չբացահայտված հանգամանքներում սատկել են այգու զեբրը, արջը, կոկորդիլոսը, բեզոարյան այծը և երկու վագրեր։ Լամաները, կամերունյան այծը, եղջերուները և կխտարը տուբերկուլյոզից են սատկել։

Ի՞նչ է կատարվում այգում, ինչո՞ւ են վերջին երկու տարվա ընթացքում այդքան շատ կենդանիների կորուստները, ո՞վ է մեղավոր և ինչպե՞ս կարելի է շտկել իրավիճակը։ Հստակ պատասխաններ չկան, մասնագետների կարծիքները հակասական են։

Կյանքն ազատության և անազատության մեջ։ Տեսանյութ և լուսանկարներ Երևանի կենդանաբանական այգուց

Թբիլիսիում ջրհեղեղի օրվանից չորս տարի անց

Շունը մարդու ընկե՞րն է: Աբխազիայում ոչնչացնում են թափառող կենդանիներին

Փոխադարձ մեղադրանքներ

Երևանի կենդանաբանական այգի, կենդանիների անկում, թափառող շներ, ազատավանդակ, ցանկապատ, տնօրեն, հրաժարական, անասնաբույժ, Կարմիր գիրք, բեզոարյան այծ, մուֆլոն, կենգուրուԹափառող շների հարձակումից հետո այգու 8 տարվա տնօրեն Ռուբեն Խաչատրյանը հրաժարական տվեց։

Նա հրաժարվեց հարցազրույց տալ JAMnews-ին, չուզեց մեկնաբանել հրաժարականի պատճառներն ու իր հասցեին հնչող մեղադրանքները։

Իսկ մեղադրանքներ Ռուբեն Խաչատրյանին արդեն մեկ տարուց ավելի ներկայացնում են կենդանաբանական այգու հեռացված աշխատակիցները։ Ժամանակին հենց ինքն է այս մարդկանց հեռացրել։

Նրանք բազմաթիվ ակցիաներ են կազմակերպել տնօրենի հրաժարականի պահանջով, նույնիսկ դիմել են ոստիկանություն՝ ներկայացնելով այգու տնօրենի դեմ 13 կետից բաղկացած բողոք։ Դրանց թվում են այգու կենդանիներին դիտավորությամբ վնասելու օրինակներ․ գայլերի թունավորում, առյուծների սպանություն, որոնք դեռևս ապացուցված չեն։

Նախկին աշխատակիցները բողոքում էին Ռուբեն Խաչատրյանի միանձնյա կառավարման ձևից, մասնագետների կարծիքը հաշվի չառնելուց։ Նույնիսկ վարկած կա, որ նախկին տնօրենը հատուկ էր վերացնում կենդանիներին, այգու տարածքը այլ նպատակներով օգտագործելու համար։

Սակայն կենդանաբանական այգու ներկայիս աշխատակիցները այլ կարծիքի են, աջակցում են նախկին տնօրենին։ Նաև նամակ էին գրել քաղաքապետարան, խնդրելով չընդունել նրա հրաժարականը։ Նրանք ենթադրում են, որ կենադնիների անկումներն ու թափառող շների հարձակումները կազմակերպել են հենց նախկին աշխատակիցները՝ որպես պայքարի ձև։

Ամեն դեպքում, այժմ, երբ Խաչատրյանը հեռացել է, միայն անորուշության մթնոլորտ է ստեղծվել։ Այգում իրավիճակը շտկելու ուղղությամբ որևէ գործունեություն դեռ չի նկատվում։

Կենգուրուներին խնամողը

«Շատ ծանր, շատ վատ, շատ տխուր էի, որ իմացա կենգուրուները սատկել են։ Հիմա էլ հուզվում եմ իրենց մասին խոսելիս», – ասում է Լիաննա Բաբայանը, ով վերջին մեկ տարին խնամում էր այդ կենդանիներին։

Երևանի կենդանաբանական այգի, կենդանիների անկում, թափառող շներ, ազատավանդակ, ցանկապատ, տնօրեն, հրաժարական, անասնաբույժ, Կարմիր գիրք, բեզոարյան այծ, մուֆլոն, կենգուրու, Երևան, Հայաստան

Լիաննա Բաբայանը արդեն հինգ տարի է, ինչ աշխատում է կենդանաբանական այգում։ Լուսանկարը՝ JAMnews

Կենգուրուները Մոլդովայից էին Հայաստան տեղափոխել, արդեն հարմարվել էին, վստահում էին այգու աշխատակիցներին։

«Ամեն ինչից, մեզնից, իրանցից շատ կուկուռուզ էին սիրում։ Մի կենգուրուն կուկուռուզը բռնում էր, մնացածը ուտում էին։ Էդ մեկը հենց վերցնում էր կուկուռուզը, որ ուտեր, մյուսները գալիս էին մոտիկ, խեղճը չնայած չէր ուզում տար, բայց պահում էր, որ ուտեն», – պատմում է Լիաննան ։

Նա կենդանաբանական այգում է աշխատում արդեն հինգ տարի։ Այժմ զբաղվում է կապիկների խնամքով։ Ասում է, կենդանիների շարժ ու ձևից գիտի՝ ինչ տրամադրություն կամ խնդիրներ ունեն։

«Եթե կենդանու հետ շփվում ես, շատ արագ նկատում ես փոփոխությունները՝ տրամադրություն, աչքերի խամրածություն։ Անգամ դու գիտես, որ եթե այս կապիկը քեզ չի սիրում ու այդ օրը չի արտահայտում քեզ չսիրելը, ուրեմն նրա հետ մի բան կատարվում է։ Օրինակ, մի կապիկ ունենք՝ ինձ չի սիրում, հենց մոտով անցնում եմ, ուզում է ինձ բռնի, որ ծեծի», – պատմում է Լիաննան ժպիտով, առանց նեղանալու։

Ասում է՝ կենդանիները զգայուն են, սիրում են միշտ ուշադրության կենտրոնում լինել։ Դրա համար ամեն անցնելիս կապիկներին նուշ, խուրմա կամ խնձոր է տալիս։

Երևանի կենդանաբանական այգի, կենդանիների անկում, թափառող շներ, ազատավանդակ, ցանկապատ, տնօրեն, հրաժարական, անասնաբույժ, Կարմիր գիրք, բեզոարյան այծ, մուֆլոն, կենգուրու

Այս կապիկը չի սիրում իրեն խնամող Լիաննային, բայց նա չի նեղանում։ Լուսանկարը՝ JAMnews

Չավարտված բարեփոխումներ

Կենդանաբանական այգու աշխատակիցները վկայում են, որ նախկին տնօրենը լայնածավալ բարեփոխումներ է սկսել՝ զարգացման ծրագրերի, բարեկարգման աշխատանքների տեսքով։ Մասնավորապես, կենդանիների համար կառուցվել են ազատավանդակներ, որպեսզի նրանց պահման պայմաններն առավել մոտենան ազատ կյանքին։

Երևանի կենդանաբանական այգի, կենդանիների անկում, թափառող շներ, ազատավանդակ, ցանկապատ, տնօրեն, հրաժարական, անասնաբույժ, Կարմիր գիրք, բեզոարյան այծ, մուֆլոն, կենգուրու

Այգու կենդանիները ուշադիր զննում են այցելուներին։ Լուսանկարը՝ JAMnews

Այգու ութ տարվա գլխավոր կենդանաբույժ Հարություն Հովհաննիսյանը մատնանշում է նաև կլինիկայի կառուցման փաստը․

«Երբ նոր էի ընդունվել աշխատանքի, բուժական այս միջոցները չկային, մի պահարան էր ընդամենը, աստիճանաբար այս ժամանակակից հնարավորությունները ստեղծվեցին»։

Երևանի կենդանաբանական այգի, կենդանիների անկում, թափառող շներ, ազատավանդակ, ցանկապատ, տնօրեն, հրաժարական, անասնաբույժ, Կարմիր գիրք, բեզոարյան այծ, մուֆլոն, կենգուրու

Անասնաբույժի մոտ զննման են բերել եղեգնակատվին։ Լուսանկարը՝ JAMNews

Կենդանաբույժը կարևոր է համարում արտերկրի մասնագետների հետ համագործակցությունը, փորձի փոխանակման ծրագրերի իրականացումը։ Արտերկրի մասնագետների հետ համագործակցությունը ղեկավարում էր տնօրենի պաշտոնից ազատված Ռուբեն Խաչատրյանը։ Ու հիմա հայտնի չէ՝ այդ համագործակցությունը կշարունակվի, թե ոչ։

Հարություն Հովհաննիսյանը պատմում է, որ վերջին շրջանում անգլիացի մասնագետները կենդանաբանական այգու քսան կենդանիների ատամաբուժական օգնություն են ցուցաբերել.

«Դա մեծ ծավալի և թանկարժեք աշխատանք էր։ Եթե այգին չհամագործակցի կոլեգաների հետ, եթե չգան արտերկրից մասնագետներ, իրենց փորձը չներդնեն, այն մեկուսացած, անհասկանալի վիճակում կհայտնվի»։

Երևանի կենդանաբանական այգի, կենդանիների անկում, թափառող շներ, ազատավանդակ, ցանկապատ, տնօրեն, հրաժարական, անասնաբույժ, Կարմիր գիրք, բեզոարյան այծ, մուֆլոն, կենգուրու

Այստեղ բնակվում են կենդանիների մոտ 180 տեսակ, այդ թվում թռչուններ։ Լուսանկաևը՝ JAMnews

Կենդանաբույժը չափազանցված է համարում կենդանիների անկումների շուրջ ծավալված խոսակցությունները։ Հավաստիացնում է, որ աշխարհի այլ կենդանաբանական այգիների հետ համեմատած, այս թվերը միջինից ցածր են․

«Անկման դեպքերը միշտ են եղել։ Կենդանաբանական այգին օրգանիզմ է, որտեղ ծնվում են, ապրում և մահանում։ Ցանկացած կենդանի օրգանիզմ ունի իր կյանքի տևողությունը։ Բայց և լինում են հիվանդություններ, որոնք կանխարգելել չի լինում։ Լինում են դեպքեր, որ ինչ որ կենդանի է հարձակվում նրանց վրա, կամ իրենք են մեկը մյուսին վնասում»։

Փորձագետի կարծիք

Անասնաբույժ, «Էնդեմիկ և վտանգված տեսակների պահպանության» հիմնադրամի ղեկավար Մանուկ Մանուկյանը կարծում է, որ հաջորդ ղեկավարը պետք է տեղյակ լինի նախորդի սխալների մասին․

«Այգու կառավարման որոշումներն ընդունվում էին միմյայն տնօրենի կողմից և չէին վերանայվում վայրի կենդանիների հետ առընչություն ունեցող մասնագետների կողմից՝ համապատասխան մասնագետների բացակայության պատճառով։

Անհրաժեշտ է մասնագիտական խորհուրդի ստեղծում: Կենդանիներին վերաբերվող բոլոր հարցերը պետք է քննարկվեն Հայաստանի մասնագետների հետ, քանի որ տեղի մասնագետները ծանոթ են կենդանատեսակների և լանդշաֆտի առանձնահատկություններին»։

Նրա գնահատմամբ, տարիներ շարունակ այգին ունեցել է ցանկապատի խնդիր։ Ազատավանդակների կառուցման վրա ծախսված գումարները աննպատակ են օգտագործվել։ Դրանք, Մանուկյանի կարծիքով, կարելի էր օգտագործել այս առաջնային խնդիրը լուծելու համար։

Որպես օրինակ փարձագետն առանձնացնում է առյուծների ազատավանդակը։ Վկայում է, որ դրա կառուցման վրա ծախսվել է մեծ գումար, այնինչ այն կարող էր ներկայիս տարածքի կեսը զբաղեցնել, քանի որ առյուծները շատ շարժուն կենդանիներ չեն։ Մնացած գումարն էլ կարող էր ծախսվել այգու ընդհանուր ցանկապատի կառուցման վրա։

Մանուկ Մանուկյանը պնդում է, որ կենդանաբանական այգում կառուցված ազատավանդակների լանդշաֆտն էլ չի համապատասխանում ստանդարտներին: Օրինակ, արջերը շարժուն կենդանիներ են և կարող են տարածքի թեքության պատճառով քարերը քանդել, վնասել ազատավանդակի պարիսպը և հայտնվել դրսում։

Երևանի կենդանաբանական այգի, կենդանիների անկում, թափառող շներ, ազատավանդակ, ցանկապատ, տնօրեն, հրաժարական, անասնաբույժ, Կարմիր գիրք, բեզոարյան այծ, մուֆլոն, կենգուրու

Արջերի ազատավանդակը։ Լուսանկարը՝ JAMnews

«Կա նաև հավանականություն, որ առաջիկայում մուֆլոնների ազատավանդակի ցանկապատը կարող է փլուզվել։ Կենդանիներն էլ կհայտնվեն Երևանի փողոցներում, Նոր Նորքում», – ասում է անասնաբույժը։

Ինչ է արվում և սպասվում

Այս պահին կենդանաբանական այգու սահմաններն են ճշգրտվում։ Պարզվում է, ինչ-որ կազմակերպություններ այստեղ տարածքներ են գրավել։ Քաղաքապետարանը բանակցում է նրանց հետ, որպեսզի դրանք հեռանան։ Չափագրման աշխատանքներն ավարտելուց հետո, 2020-2021 թվականներին քաղաքապետարանը մտադիր է վերջապես ցանկապատել այգին։

Երևանի կենդանաբանական այգին զբաղեցնում է մոտ 35 հա տարածք։ Այստեղ բնակվում են կենդանիների մոտ 180 տեսակ։

Այգին հիմնադրվել է 1940 թվականին և այս 80 տարիների ընթացքում երբևէ չի ունեցել ցանկապատ, արգելապատնեշներ։

Սև կարապը։ Լուսանկարը՝ JAMnews


Կարդալ ավելին JAMnews-ում