Բնապահպանության նախարարությունն անդրադարձել է սոցցանցերում և լրատվամիջոցներում այդ խնդրի քննարկմանը " />

Կենդանիների ադրբեջանցի պաշտպանները հետ են գրավում եղնիկների համար արոտավայրերը

Բնապահպանության նախարարությունն անդրադարձել է սոցցանցերում և լրատվամիջոցներում այդ խնդրի քննարկմանը

Լուսանկարը՝ Ջավադ Գաֆարի ծաղրանկարը Ecofront կազմակերպության ֆեյսբուքյան էջից

Ադրբեջանի բնապահպանության և բնական ռեսուրսների նախարարությունը խոստանում է հոգ տանել եղնիկների համար, որոնց ճակատագիրը մոտ տասը օր է, ինչ հուզում է կենդանիների պաշտպաններին։ Եղնիկները, քիչ էր մնում, որ առանց կեր մնային այն պատճառով, որ նրանց արոտավայրը հերկել են։

Ամեն ինչ սկսվեց նրանից, երբ Ecofront բնապահպանական հասարակական կազմակերպության անդամները ուշադրություն դարձրին Գահի արգելոցի մոտ գտնվող Աջինոհուր հարթավայրում կատարվող ագրարային ախատանքներին, որն այդտեղ բնակվող եղնիկների համար ծառայում է որպես արոտավայր։

Ecofront-ի անդամները պարզել են, որ այդ հարթավայրի 7500 հեկտարը տրամադրվել է «Ագրոինքիշաֆ-2017» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը։ Ընդ որում, այդ ընկերության մասին ոչ ոքի ոչինչ հայտնի չէ, նրա մասին տեղեկատվություն չկա ոչ համացանցում, և անգամ հարկերի նախարարությունում կա միայն դրա անվանումը։

Ecofront-ը ի աջակցություն եղնիկների արշավ է սկսել, որին միացել են սոցցանցերի որոշ օգտատերեր՝ եղնիկնեի նկարներ տեղադրելով իրենց էջերում։ Իսկ Բի-Բի-Սիի ադրբեջանական ծառայությունն այս թեմային հոդված է նվիրել։ Արդյունքում, բնապահպանության և բնական ռեսուրսների նախարարությունը հայտարարել է, որ պարզում է իրավիճակն ու հաղորդում, որ անցկացվող աշխատանքները չեն վնասելու եղնիկներին և, նույնիսկ ընդհակառակը, կենդանիների կյանքի համար լավագույն պայմաններ են ստեղծվելու։

Ecofront-ը հաղորդում է, որ հարթավայրից արդեն դուրս են բերել ողջ գյուղատնտեսական տեխնիկան։


Կարդալ ավելին JAMnews-ում