Ինչո՞ւ Բրիտանիայի ներկայությունը Եվրամիությունում կարող է օգնել խուսափել համաշխարհային քաղաքական ճգնաժամից" />

Կարծիք․ ոչ թե Բրիտանիան է լքում Եվրամիությունը, այլ ինքը Եվրոպան է փլուզվում

Ինչո՞ւ Բրիտանիայի ներկայությունը Եվրամիությունում կարող է օգնել խուսափել համաշխարհային քաղաքական ճգնաժամից

Դեկտեմբերի 12-ին Մեծ Բրիտանիայում կայանալիք խորհրդարանական ընտրությունները հսկայական նշանակություն են ունենալու ողջ աշխարհամասի, այլ ոչ միայն Բրիտանիայի համար։

«Այդ ընտրությունների արդյունքները կցնցեն Եվրոպան, որն, առանց այդ էլ, թուլանում է», – գրում է The Guardian-ի սյունակագիր Մարթին Քեթլը։

Ինչո՞ւ է նա այդպես կարծում։

ՆԱՏՕ-ի գագաթաժողովն ու դրա կանխատեսելի ձախողումը

Նախընտրական արշավի ամենակարևոր և սյուրռեալիստական իրադարձությունը ՆԱՏՕ-ի երկրների գագաթաժողովն է լինելու, որը կայանալու է Լոնդոնում դեկտեմբերի 3-ին։

Դրա ընթացքում քննարկվելու է դաշինքի անդամների միջև ֆինանսական ծանրաբեռնվածության բաշխումը, դրությունը Սիրիայում և Աֆղանստանում, Ռուսաստանի նկատմամբ քաղաքականությունը։

Կքննարկվի, սակայն հազիվ թե լուծվի։

ՆԱՏՕ-ն այժմ լավագույն ժամանակները չի ապրում։ Մասնավորապես․

• Սիրիայում դաշինքի մասնակիցներից մեկը՝ Թուրքիան, գրոհում է մյուսի՝ ԱՄՆ դաշնակիցներին;

• Աֆղանստանում ՆԱՏՕ-ի պատմության մեջ ամենաերկար համատեղ գործողությունը հեռու է ավարտվելուց;

• Ռուսաստանի նկատմամբ ԱՄՆ նախագահի համակրանքը, որին դիմակայելու համար էլ հենց ստեղծվել է ՆԱՏՕ-ն, ավելի ու ավելի շատ կասկածներ է առաջացնում։

ՆԱՏՕ-ի գագաթաժողովի կանխատեսելի ձախողումը քաղաքական ճգնաժամի միակ արտահայտումը չէ, որը համակում է ավելի ու ավելի նոր երկրներ և աշխարհամասեր։ Բեռլինյան պատի փլուզումից 30 տարի անց փորձության են ենթարկվում շատ ինստիտուտներ, որոնց վրա հիմնված էր համաշխարհային կարգուկանոնը Երկրորդ աշխարհամարտից հետո։

Ոչ միայն ՆԱՏՕ-ն, այլ նաև ՄԱԿ-ն է ավելի թույլ դառնում

Ոչ միայն ՆԱՏՕ-ն, այլ նաև ՄԱԿ-ն է ավելի թույլ դառնում։ Մասնավորապես․

• Խախտվում են Բրետոն-Վուդյան համաձայնագրերը՝ համաշխարհային ֆինանսական համակարգի կառուցվածքի մասին գլխավոր պայմանագիրը։

• Իրենց էլ ավելի հանդուգն են պահում այնպիսի ռեպրեսիվ ռեժիմներ, ինչպիսիք են Չինաստանը, Ռուսաստանը, Թուրքիան։

• Ասիական-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրները սկսում են իրենց գիտակցել որպես նոր ուժ, որը կարող է գոյատևել առանց ԱՄՆ, Ռուսաստանի և Չինաստանի։

Մեծ Բրիտանիայում դեկտեմբերի 12-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններն այս ճգնաժամի արտահայտումներից մեկն են։ Քանի որ կենտրոնական հարցը, որը դրանց ընթացքում որոշվելու է, Բրիտանիայի ելքն է ԵՄ-ից՝ տխրահռչակ Բրեքսիթը։

Բրեքսիթը զուտ բրիտանական հարց չէ։ Խոսքը ողջ Եվրոպական միության ամբողջականության և արդյունավետության մասին է, որի հիմքում էին Գերմանիան, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան։

Կենսամակարդակը, սոցիալական երաշխիքները, Եվրամիության բոլոր քաղաքացիների աճի հեռանկարները կախված են նրանից, թե արդյոք նրանք կարող են պահպանել ընդհանուր արժեքներն ու օրենքները։

Բանն այն չէ՝ լավն է Եվրամիությունը, թե վատը, այլ այն, որ դրան ոչ մի այլընտրանք չկա։


Կարդալ ավելին JAMnews-ում