The Guardian-ի տեսաբան Նատալի Նուգայրիդեն, որն անձամբ է հետևել Չեչնիայի պատերազմին, հիշեցնում է, որ Ռուսաստանն արդեն 40 տարի է՝ պատերազմում է հարևանների հետ" />

Կարծիք․ «Մոռացեք, որ Պուտինը լիբերալ չէ։ Հիշե՛ք նրա պատերազմները»

The Guardian-ի տեսաբան Նատալի Նուգայրիդեն, որն անձամբ է հետևել Չեչնիայի պատերազմին, հիշեցնում է, որ Ռուսաստանն արդեն 40 տարի է՝ պատերազմում է հարևանների հետ

Վլադիմիր Պուտինը հաջողության է հասել։ Ուկրաինայում ռազմական գործողությունների մեկնարկից չորս տարի անց նա մասնակցում է Օսակայի G-20 գագաթաժողովին, որտեղ հանդիպում է առաջատար համաշխարհային քաղաքական գործիչներին։

Այդ իրադարձության նախօրեին նա հարցազրույց է տալիս Financial Times-ին, որում պատասխանում է ոչ այնքան բարդ հարցերին և հայտարարում, որ «լիբերալիզմի գաղափարն իրեն ամբողջությամբ սպառել է»։

Պուտինն օգտվում է ցանկացած հնարավորությունից, պատրաստ է ցանկացած սադրանքի, որպեսզի օգտվի արևմտյան երկրների միջև տարաձայնություններից, կարծում է The Guardian-ի տեսաբան Նատալի Նուգայրիդեն։

Մինչդեռ Ռուսաստանում գործերն այնքան էլ փայլուն չեն գնում։ Տնտեսությունն աղետալի վիճակում է, երկրի տարբեր վայրերում ավելի ու ավելի հաճախ են ցույցեր լինում։

Հենց դրանով է բացատրվում այն, որ վերջերս իշխանություններն անսպասելիորեն սկսել են զիջումների գնալ ազատ են արձակել հետաքննող լրագրող Իվան Գոլունովին և հրաժարվել Եկատերինբուրգում ուղղափառ տաճարի շինարարությունից, որից դգոհ էին տեղի բնակիչները։

Ռուս լրագրող Գոլունովի դեմ գործը փակվել է, տնային կալանքը չեղարկվել է

«Աչարան թուրքական տարածաշրջան է դառնում». Հակաթուրքական ռեպորտաժ Ռուսաստանի Առաջին ալիքով

Սակայն Պուտինի գլխավոր խաղաթուղթը նրա սեփական անպատժելիության զգացումն է։ Չափազանց երկար էր Արևմուտքն աչք փակում դաժան պատերազմների վրա, որոնք վարում էր Խորհրդային Միությունն իսկ հետո՝ Ռուսաստանի Դաշնությունը։

Եթե ուշադիր նայենք, Ռուսաստանը պատերազմական դրության մեջ է իր հարևանների հետ վերջին 40 տարիների ընթացքում։

• 1979-1989՝ պատերազմ Աֆղանստանում, որի հետևանքով մահացավ ավելի քան մեկ միլիոն աֆղանացի

• 1992՝ Մերձդնեստր

• 1992-1993՝ Աբխազիայի շուրջ պատերազմ Վրաստանի հետ

• 1994-1996 և 1999-2009՝ Չեչնիա։

• 2008՝ հակամարտություն Վրաստանի հետ Հարավային Օսիայի շուրջ

• 2014-ից՝Ուկրաինա

• 2015-ից՝ Սիրիա։

Եվ սրանք առանձին դրվագներ չեն, այլ հետևողական իրադարձությունների շղթա, որոնք միմյանց հետ կապված են։

Օրինակ, անցյալ շաբաթ հայտարարվեցին նրանց անունները, որոնք մեղադրվում են Ուկրաինայի երկնքում 2014թ-ին մալայզիական Բոինգի խոցման համար։ Նրանցից մեկն Իգոր Գիրկինն է, և նա 1990-ականների կեսերին կռվել է Չեչնիայում, որտեղ ռազմական հանցագործություններ է կատարել խաղաղ բնակչության նկատմամբ։

Այժմ մենք գիտենք այն անձանց անունները, որոնք խոցել են Արևելյան Ուկրաինայի երկնքում ինքնաթիռն ու սպանել 298 մարդու

Մեկնաբանություն․ «Եվրոպական դիվանագիտության խայտառակությունը»։ Ինչո՞ւ Ռուսաստանին վերադարձվեց ԵԽԽՎ-ում ձայնի իրավունքը

Հենց պատերազմներն են բերել նրան, որ Ռուսաստանը միլիտարիզմի, անձի պաշտպամունքի և պրոպագանդիստական հիսթերիայի նոպա է ապրում։

Մենք Արևմուտքում խոժոռվում ենք, երբ լսում ենք լիբերալզմի նկատմամբ Պուտինի գրոհները։ Սակայն ինչո՞ւ մենք ի պատասխան նրան հարցեր չենք տալիս քաղաքացիական բնակչության դեմ միտումնավոր և կրկնվող ռազմական հանցագործությունների և դրանց համար նրա անձնական պատասխանատվության մասին։


Կարդալ ավելին JAMnews-ում